Երևան
12 °C
Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը սեպտեմբերի 22-ին «Արմավիր» ՔԿՀ-ից կոչով դիմեց մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների: Այդ գործիչները, Սեֆիլյանի կարծիքով, համախմբվելու դեպքում ունակ են կազմակերպել ժողովրդին: Սեֆիլյանը կոչ է անում ստեղծել Ազգային դիմադրության ճակատ, եւ Հայաստանի պետականությունը փրկել վերահաս աղետից:
Ժիրայր Սեֆիլյանը հրապարակել էր նաեւ իր դիմումի հասցեատերերի ցուցակը, որն, ըստ հեղինակի, սպառիչ չէ և պետք է համալրվի ինքնառաջադրման կամ երաշխավորության կարգով. Իսկ հասցեատերերն են Արմինե Առաքելյանը, Կարեն Անդրեասյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Վահան Բադասյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Լևոն Բարսեղյանը, Արմեն Գրիգորյանը, Նարինե Դիլբարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Ապրես Զոհրաբյանը, Դանիել Իոաննիսյանը, Հրանուշ Խառատյանը, Ռուբեն Կարապետյանը, Արմենակ Կյուրեղյանը, Արմեն Հովհաննիսյանը, Թամար Հովհաննիսյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Սասուն Միքայելյանը, Արա Պապյանը, Եղիշե Պետրոսյանը, Կարապետ Ռուբինյանը, Դավիթ Սանասարյանը, Ստեփան Սաֆարյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Սեյրան Օհանյանը եւ Վարդան Օսկանյանը:
Սեֆիլյանի կոչի հասցեատերերից է նաեւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Armtimes.com-ը կոչի կապակցությամբ զրուցեց նրա հետ.
- Տիկի՛ն Խառատյան, ինչպիսի՞ պատկերացումներ ունեք կոչում նշված խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:
- Ես կարծում եմ, որ ընդհանրապես նոր երեւույթ չէ, նոր բան չէ, որ Հայաստանում քննարկվում է իշխանափոխության անհրաժեշտությունը: Կարծում եմ, որ Հայաստանում իշխանությունից դժգոհությունը շատ մեծ ծավալներ ունի՝ արտահայտված եւ չարտահայտված, ու կա իշխանափոխության պահանջ: Կան տարբեր մոտեցումներ այդ իշխանափոխության իրականացման վերաբերյալ: Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, եւ կարծում եմ՝ ոչ առանց հիմքերի, որ օրինական եւ ընտրության ճանապարհով համարյա փակ են իշխանափոխության բոլոր ճանապարհները. դրա վերաբերյալ կան շատ տեղեկություններ, վերլուծություններ ու փաստեր: Հիմա մարդն առաջարկում է տարբերակ, եւ դա նրա իրավունքն է՝ տարբերակ առաջարկել:
- Դուք, որպես այդ կոչի հասցեատերերից մեկը, ինչպե՞ս եք վերաբերվում այդ առաջարկին:
- Ես հիմա լավ չգիտեմ, թե նրա առաջարկած տարբերակը որն է: Այսինքն՝ դա բռնի փոփոխությո՞ւնն է, թե՞ այլ բան: Տարբերակ չկա առաջարկված, այլ կա միայն մարդկանց խումբ, ովքեր, եթե հավաքվեն, եթե կայանա այդ ճակատը, հավանաբար իրենք պետք է որոշեն, թե ինչ տարբերակով են գործում, կամ հասկանում այդ իշխանափոխությունը: Ես ո՛չ մարդկանց խմբի վերաբերյալ որեւէ բացասական վերաբերմունք ունեմ, ո՛չ էլ անհատապես այդ մարդկանց նկատմամբ: Ժիրայր Սեֆիլյանի տեսակետից մարդկանց այդ խմբից բացի կարող են նաեւ այլ խմբեր լինել, որոնք սկզբունքորեն գտնում են, որ այսօր Հայաստանում իշխանափոխություն անելու անհրաժեշտություն կա: Ես վստահ չեմ, որ դա տեսնում եմ բռնի ճանապարհով, եթե իհարկե դա է առաջարկը: Բայց եթե, այնուամենայնիվ, դա է առաջարկը, ես վստահ չեմ, որ դա պետք է անել բռնի ճանապարհով: Միաժամանակ բռնության տեսակ կարող է դիտարկվել նաեւ հրապարակային եւ զանգվածային բողոքի դրսևորումը: Ես չեմ կարծում, թե դա կազմակերպելն անհնարին է: Բայց անկեղծ ասած, ես կարծում եմ, որ թե՛ թվարկված մարդիկ, թե՛ մարդիկ, ովքեր այդ ցանկում չկան, բայց մտածում կամ գիտակցում են, որ Հայաստանին պետք է իշխանափոխություն, ունեն տարբեր տարբերակներ ու մոտեցումներ թե՛ լուծումների, թե՛ իրենց անձնական մասնակցության վերաբերյալ:
-Տիկի՛ն Խառատյան, անձամբ դուք ի՞նչ եք կածում, Սեֆիլյանի կոչի հասցեատերերը համատեղելի՞ են, կարո՞ղ են, այսպես ասած, միասնական դրոշի ներքո հանդես գալ՝ միասնական ճակատով:
-Ընդհանրապես, որպես հետազոտող կարող եմ ասել, որ ցավոք միշտ չէ, որ նրանք համատեղելի են թե՛ որպես անհատներ, թե՛ որպես հեռանկարի ու հայացքների կրողներ: Աշխարհում բոլոր տեսակի հեղափոխությունների ժամանակ գլխավոր նպատակի շուրջ միավորվում են ամենատարբեր մարդիկ: Հետո արդեն նրանց միջեւ առաջանում են հակասություններ, ու դրանք, ցավոք սրտի, նաեւ արյունոտ վերջաբան են ունենում: Սա իմ իմացած փորձն է, գուցե կան նաեւ այլ փորձեր: Ես ընդամենը կարող եմ դատողություններ անել իմ իմացած փորձի շրջանակներում: Ես ինձ համարում եմ ավելի վերլուծաբան, քան երեւույթների ընթացքի ակտիվ կազմակերպիչ: Այս իմաստով՝ իմ վերլուծությունները ես սիրով պատրաստ եմ եւ միշտ կիսում եմ թե՛ հրապարակային, թե՛ գրավոր, թե՛ ակտիվ գործողությունների մասնակիցների հետ՝ այդ թվում նաեւ իշխանությունների: Մտածում եմ, որ եթե այստեղ ինչ-որ ռացիոնալ բան կա, որը հնարավոր է արդյունավետ կիրառել, շատ լավ կլինի:
-Իսկ որպես հետազոտող՝ ի՞նչ եք կարծում, այսօրվա պայմաններում, հասարակական-քաղաքական իրողությունների համատեքստում ո՞ր տարբերակով է իշխանափոխությունն ավելի իրականանալի՝ բռնի ուժի՞, թե՞, այսպես ասած, «խաղաղ անհնազանդության»:
-Եթե ես իմանայի, թե որ տարբերակն է «աշխատող», ես կամ ինքս արդեն ձեւավորել էի այդ տարբերակը, կամ միացել էի այդ տարբերակը առաջարկող եւ իմացող խմբերի հետ: Ես նույնպես կիսում եմ Ժիրայր Սեֆիլյանի այն կարծիքն ու տարբերակը, որ անհնար է ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանություն փոխել: Բայց թե ինչպե՞ս անել, որ իշխանություն փոխվի եւ ավելին՝ ինչպե՞ս անել, որ իշխանության գան ոչ միայն պարզապես ազնիվ մարդիկ, այլ նախեւառաջ իշխանության իրացման որոշակի ծրագիր, պատկերացումներ, Հայաստանի ապագայի վերաբերյալ տեսլական ունեցող մարդիկ, ում ծրագիրը վերջնական լինի, իրատեսական լինի եւ մարդիկ, ովքեր այդ ծրագիրը պետք է իրականացնեն, պատրաստ լինեն, ա՛յ, այստեղ ես ունեմ բազմաթիվ վերապահումներ: Չնայած նույն վերապահումներն ունեմ նաեւ հենց այս պահին իշխանությունը գործադրողների նկատմամբ՝ ի՞նչ չափով է նրանց նկարագիրն ընդունելի: Բացի բյուջե ձեւավորելուց ու ծախսելուց, ունե՞ն Հայաստանի ապագայի վերաբերյալ այլ ծրագիր, ինչպե՞ս են իրացնում այդ ծրագիրը եւ այլն. դրանց հետ կապված բազմաթիվ վերապահումներ ունեմ:
-Տիկի՛ն Խառատյան, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ արձագանք կգտնի Սեֆիլյանի կոչը ինչպես հասցեատերերի շրջանում, այնպես էլ հանրության. արդյոք այդ կոչը ինչ-որ տեղաշարժեր կբերի՞:
-Ես չեմ կարող այդպիսի կանխատեսումներ անել: Ես կարծում եմ, որ այդ արձագանքներն արդեն հրապարակի վրա են՝ մեծ հաշվով: Ես չգիտեմ, թե ընդերքային ինչ կա: Այսինքն՝ մարդիկ իսկապես հավաքվո՞ւմ, քննարկո՞ւմ են այդ կոչը, դրանից անո՞ւմ են իրենց համար հետեւություններ, թե՞ ոչ՝ ուղղակի տեղյակ չեմ: Չեմ կարող ասել, որ եթե անգամ կան հեռանկարներ, ապա դրանք ինչպիսին կլինեն: Բայց ես կարծում եմ, որ այս կոչը եւս մեկ ահազանգ է, որ Հայաստան երկիրն իսկապես լրջագույն խնդիրների առաջ է կանգնած ու իսկապես այս ընթացքում անհրաժեշտ են կտրուկ փոփոխություններ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT