Քննարկվում է ուսուցչի նվազագույն աշխատավարձը 110 հազար դրամ դարձնելու հնարավորությունը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն իր վերջին հաշվետու ասուլիսում տեղեկացրեց, որ մշակվել եւ ՀՀ կառավարությանն է  ներկայացվել պետական հանրակրթական դպրոցների ֆինանսավորման բանաձեւերում փոփոխություն կատարելու առաջարկությունը:

Նախարարն առիթի դեպքում հաճախ է ընդգծում, որ միեւնույն աշխատանքը կատարող ուսուցիչները տարբեր չափով են վարձատրվում՝ պայմանավորված այն հանգամանքով՝  դասավանդում են մեծ քաղաքի՞, թե՞ հեռավոր գյուղի դպրոցում եւ բարձրաձայնում է արդարությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: Հանրակրթական հաստատությունները ֆինանսավորվում են աշակերտների թվով, եւ ուսուցչի աշխատավարձը ձեւավորվում է ըստ այդմ:

«Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձեւը խնդիրներ է առաջացնում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների ծախսերի պլանավորման համար: Փոքր խտությամբ դասարաններ ունեցող դպրոցների համար պլանավորված միջոցները չեն համապատասխանում հանրակրթական ծրագրերի իրականացմանն անհրաժեշտ կարիքներին: Ընդ որում, դասարանի՝ 10 աշակերտից փոքր միջին խտություն ունեցող դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների թվի շուրջ 30 տոկոսը: Միաժամանակ, մեծ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները ստանում են իրենց փաստացի ծախսերը զգալիորեն գերազանցող գումար, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ: Դպրոցների ֆինանսավորման բանաձեւի վերանայումը պայմանավորված է նշված խնդիրների կարգավորման եւ հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ եւ արդարացի բաշխման անհրաժեշտությամբ»,- նշվում էր ԿԳ նախարարի հաշվետվության մեջ:

Լեւոն Մկրտչյանից փորձեցինք պարզել, թե հնարավո՞ր է արդարությունը վերականգնելու ճանապարհին ընտրվի ուսուցիչների համեմատաբար բարձր եւ ցածր աշխատավարձերը միջինացնելու տարբերակը: Այսինքն՝ մեկի աշխատավարձը բարձրանա, մյուսինը՝ նվազի: Նախարարի ու նաեւ փոխնախարար Դավիթ Սահակյանի պատասխանից պարզ դարձավ, որ դա, այնուամենայնիվ, չի բացառվում:  

Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ֆինանսների նախարարության հետ քննարկվում է ուսուցչի մեկ դրույքի համար նվազագույն աշխատավարձը սահմանել 110 հազար դրամ:

«Դրա վրա մենք կկառուցենք մեր տարիֆիկացիոն քաղաքականությունը՝ տրամադրելով լրավճարներ:  Բազային արժեքը չի կարող լինել իրենց դրույքաչափի համար նախատեսված գումարից քիչ: 110 հազար դրամից ցածր չի կարող լինել»,- ասաց նա:

Փոխնախարար Սահակյանն էլ հավելեց. «Այսօր դպրոց կա, որ կարող է ուսուցչին վճարել 200 հազար դրամից ավելի, որովհետեւ ունի 2 հազար աշակերտ եւ կարող է իրեն այդ հնարավորությունը թույլ տալ: Բայց դա պետական աշխատավարձ չէ: Մյուս դպրոցը վճարում է 60 հազար դրամ: Մենք հիմա ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչը, ենթադրենք, 110 հազար դրամից պակաս չի կարող ստանալ: Իսկ ավելին վճարելու հարցում դպրոցն ազատ է: Եթե մենք ֆիքսում ենք, որ ուսուցչի աշխատավարձը սահմանված գումարից չի կարող պակաս լինել, ու ինչ-որ մի դպրոց դրանից հետո որոշում կայացնի, որ 200 հազար դրամ ստացող ուսուցչին պետք է սկսի 180 հազար վճարել, դա արդեն իր որոշելիքն է:  Մենք որպես պետություն ասում ենք՝ պակաս չեք կարող վճարել, ավելի՝ ինչքան կարող եք վճարեք»:

Լեւոն Մկրտչյանն ասաց, որ նախատեսվում է նոր բանաձեւով ֆինանսավորման անցնել 2019 թվականից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22121 դիտում

Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան

Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ

Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար

Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների

Ալեն Սիմոնյանը հաջող դիտորդական գործունեություն է մաղթել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է

Քո քարտեզը. վարչապետը հայտնել է՝ ինչպես ձեռք բերել այն

Դուշմանիկը խմած եկել ա, ասըմ ա սաղի լավը ..., 1 միլիոնը տենց մի բաժնի, մի 600-700 պահի քեզ. նոր ձայնագրություն

«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են

Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները

Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել

ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ

Արման Սահակյանը կալանավորվել է

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը

Ձերբակալվել է Արման Սահակյանը

Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն

208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա

Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը

Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են

Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին

Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար

Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում

Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ

ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ

ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP

ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ

Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին

Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան

Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը

Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը

Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի՛ թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը

ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին