«Ձեր հիվանդին տարեք ձեր տուն»

06/07/2010 schedule13:19

«Սրտի անհուն մորմոքով ու կսկիծով իմ բողոքն եմ ներկայացնում Ձեզ` մեր ընտանիքին վրա հասած դժբախտ պատահարի մասին: Ս/թ հուլիսի 25-ին 22-ամյա իմ թոռանը` Հրանտ Մայիսի Առաքելյանին, խայթում է օձը: Դեպքի վայրից անմիջապես ձեռքի հեռախոսով թոռս զանգում է շտապօգնություն: Պատասխան չստանալով` զանգում եւ պատվիրում է տաքսի: 5-10 րոպե անց հասնելով դեպքի վայր` տաքսու վարորդը նրան տեղափոխում է Մեղրու հիվանդանոց, որտեղ պարզվում է` վիրաբույժ Ս. Սողոմոնյանը, ինչպես միշտ, հիվանդանոցում չէ: Որոշ ժամանակ անց իմանում են նրա գտնվելու վայրը, հայտնում տեղի ունեցած պատահարի մասին: Սողոմոնյանը հրահանգում է տուժածին տեղափոխել Ագարակի հիվանդանոց` հայտարարելով նաեւ, որ հիվանդանոցը տվյալ պահին չունի հակաթույն: Ստիպված թոռանս նույն տաքսիով (խնդրում եմ ուշադրություն դարձրեք` ոչ թե շտապօգնության մեքենայով, այլ նույն տաքսիով) տեղափոխում են Ագարակ, ինչը ժամանակ է խլում եւ ուշացվող բուժօգնությունը վտանգ է սպառնում: Հասցնելով Ագարակի հիվանդանոց եւ հանդիպելով անտարբեր վերաբերմունքի, տաքսու վարորդը սկսում է բողոքել ու գոռգոռալ, ինչից հետո նրան ուղարկում են բուժքրոջ տուն, որպեսզի բուժքրոջը հիվանդանոց հասցնի: Վերջինիս ներկայանալուց հետո դարձյալ քաշքշուկ, անտարբեր վերաբերմունք: Հակաթույնի բացակայության պատճառով րոպե առ րոպե ծանրանում էր տուժածի վիճակը: Տեսնելով դա` նորից դիմեցի բժիշկ Սողոմոնյանին: Վերջինս բժշկին անվայել վարքագծով գոռում է ինձ վրա. «Ձեր հիվանդին տարեք ձեր տուն, ինչ ուզում եք, արեք...»: 1 օր անց մահացավ իմ թոռնիկը: Մահվան առիթը օձի խայթոցն էր, իսկ բուն պատճառը բժիշկների, ավելի ստույգ` բժիշկ կոչվող Ս. Սողոմոնյանի անտարբերությունը, անմարդկային վերաբերմունքը: Օձի խայթոցից տուժածին 1-ին օգնություն պետք է ցուցաբերեն անմիջապես, հրատապ, շտապ, մինչդեռ Մեղրու հիվանդանոցում նրա հրահանգով կես ժամ են կորցնում` թոռանս Ագարակի հիվանդանոց տեղափոխելու համար, եւս 1 ժամ` Ագարակում` բուժքրոջը գտնելու եւ հիվանդանոց բերելու համար... Ցավով հայտնում եմ Ձեզ, որ նման մահվան դեպքը առաջինը չէ: Այս էլ որերորդ անգամն է, երբ Մեղրու հիվանդանոցի գլխավոր բժիշկ կոչվողի հրահանգով Ագարակի հիվանդանոց տեղափոխվող հիվանդները իրենց մահկանացուն են կնքում կամ ճանապարհին, կամ հիվանդանոցում: Եւ զարմանալի է այն, որ Սողոմոնյանը լուրեր է տարածում, որ տուժածին ուշ են տեղափոխել հիվանդանոց, ինչն էլ մահվան պատճառ է եղել: Իրականում նա քաջ գիտենալով մեր աղքատ ընտանիքի անվճարունակ լինելը, ափսոսացել է ներարկել 70 հազար դրամ արժողությամբ հակաթույնը` մեզ խաբելով, որ ներարկել են: Մենք պահանջել ենք ցույց տալ մեզ դեղի սրվակը, պատասխանել են, որ չեն պահել, դեն են գցել: Սրտի անհուն կսկիծ ապրելով, միաժամանակ իմ դժգոհությունն եմ հայտնում մեր կառավարությանը` Մեղրիի ազգաբնակչության նկատմամբ ցուցաբերվող անտարբերության կապակցությամբ: Ինչո՞ւ պետք է Մեղրին չունենա իր հիվանդանոցը, չունենա նորմալ վիրաբույժ ու գլխավոր բժիշկ: Ահա այս խնդրի վրա եմ հրավիրում Ձեր ուշադրությունը, եւ խնդրում լուծել «բժիշկ» Ս. Սողոմոնյանի հարցը»:

Տպել
783 դիտում

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Քաղաքացին մոտ 7 մետրից ընկել է փոսը. նրան դուրս են բերել, հոսպիտալացրել

Ի՞նչն է օրհնում Բագրատ Գալստանյանը և ի՞նչը նզովում. որտե՞ղ է սկսվում և վերջանում նրա համար սիրո և ատելության սահմանը

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր․ Պատել

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Առաջնահերթ է հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ Պուտին

Որքան էլ ոմանց սրտով չլինի, մեր ժողովուրդն արժանի է նորմալ ապրելուն, և ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա․ Թունյան

Նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Վստահ ենք, որ ճիշտ ճանապահին ենք․ Երևանյան լճի հարակից տարածքում շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ է տնկվել

Այս մարդիկ ներկայացնում են եկեղեցի՞ն, թե՞ փարիսեցիների շարքին են դասվում. ինչ նպատակ է հետապնդում Գալստանյանի շարժումը

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Կոտրել են վճարային տերմինալի փականը, գաղտնի հափշտակել մոտ 3 մլն դրամ

Շենքի տանիքի կառուցատարրերն ու մետաղյա թիթեղը թուլացել, կախվել են

ՀԲ ներկայացուցիչները Ավինյանի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել ծրագրերը տեղափոխել գործնական փուլ

2-րդ փուլ անցած 106 հայտից կընտրվի 42 սկսնակ գործարար, թափանցիկությունը և գումարի արդարացի բաշխումը կարևոր է․ Հակոբյան

Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով

Խորհրդարան այցելած Նեպալի պատվիրակությանը ներկայացվել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը

ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Վաղը Երևանի ավագանին նիստ կգումարի. օրակարգային է Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման հարցը

Հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը․ Անահիտ Մանասյան

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

Աշխատանքներ կատարելիս տրակտորը կողաշրջվել է. ճանապարհի հենապատը փլուզվել է

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն»-ը նոր տնօրեն ունի

Մեծ հաշվով ՄԻԵԴ-ի վճիռները նաև ինդիկատոր են, թե բարեփոխումներն ինչպես են ընթանում և կյանքի կոչվում․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ալբանիա

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ Իեն Բորջը՝ Ալեն Սիմոնյանին

Ավելի վաղ միջադեպ է տեղի ունեցել․ 50-ամյա տղամարդը հայտնել է՝ ինչու է կրակել մեքենաների վրա (տեսանյութ)

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է․ առանձին վայրերում կարկուտը էական վնաս է հասցրել մշակաբույսերին

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունների օրերը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ կա տուժած

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կեղծ սքրինշոթ է տարածել. Հասմիկ Հակոբյանը հերքել է զրպարտությունը (լուսանկար)

Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

Այսօր բերման է ենթարկվել 171 անձ, մեծ մասը ազատ են արձակվել, հանրապետությունում փակ ճանապարհ չկա

Սրբազանն ինքը թող պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ, ինչը շատ հազվադեպ երևույթ է․ Բաբաջանյան

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող փաթեթը

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել