Երևան
12 °C
2017 թվականի մայիսի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը նշում էր, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ կստեղծի Վստահության հիմնադրամ: Այդ հիմնադրամի շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր: Առաջին ծրագրով նախատեսվում էր ոչ պիտանի շուրջ 130 զրահամեքենաների ոչնչացում, որի համար նախատեսված է 1.3 մլն եվրոյի ներգրավում: Երկրորդ ծրագիրը ուղղված պետք է լիներ մարդասիրական ականազերծմանը և սահմանամերձ համայնքներում մարդկանց իրազեկության մեթոդների կատարելագործմանը:
Քանի որ արդեն սեպտեմբեր ամիսն է, այսինքն՝ այդ «Վստահության հիմնադրամը» պետք որ արդեն մեկուկես ամիս ստեղծված լիներ, armtimes.com-ը համապատասխան հարցում էր ուղղել ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք այդ հիմնադրամը ստեղծվել է, եթե այո, ապա ե՞րբ, այդ հիմնադրամին հայկական կողմի մասնակցությունը ի՞նչ տեսքով է լինելու և ի՞նչ գումարի սահմաններում, ի՞նչ ընթացքի մեջ են նախանշված երկու ծրագրերը, այդ ծրագրերի ուղղությամբ աշխատանքներ կատարվո՞ւմ են, թե՞ ոչ, եթե կատարվում են, ապա ո՞ր փուլում են եւ երկրորդ ծրագրով որքա՞ն միջոցներ են նախատեսված: Այսինքն՝ հարցեր, որոնց պատասխանները, ենթադրվում էր, թե արդեն վաղուց պետք է լինեին:
Սեպտեմբերի 11-ին ՊՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ուստի մեր հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում՝ խոսքը 30 աշխատանքային օրվա մասին է: Բայց սեպտեմբերի 13-ին ՊՆ-ից ստացանք ամբողջական պատասխան:
«Հայաստանում պիտանելիությունից դուրս եկած ՀՀ ՊՆ սպառազինության, ռազմական տեխնիկայի ապառազմականացման, ապամոնտաժման եւ մարդասիրական ականազերծման եւ ականային վտանգների իրազեկման ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության իրավական դաշտն ապահովելու նպատակով 2017 թվականի հուլիսի 14-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը: Այն ենթակա է ՀՀ ԱԺ վավերացմանը եւ ներկայումս գտնվում է ՀՀ Սահմանադրական դատարանում, որի նիստը նշանակված է սեպտեմբերի 19-ին: Վստահության հիմնադրամն իր գործունեությունը կսկսի համաձայնագրի վավերացումից եւ դրա մասին ՆԱՏՕ-ական կողմին պաշտոնապես ծանուցելուց հետո: Այդ հիմնադրամով նախատեսված ծրագրերի իրականացումը համակարգվելու է ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության (NSPO) կողմից»,-ասված է պատասխանում:
Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե հայկական կողմը ինչպե՞ս եւ ի՞նչ գումարի սահմաններում կմասնակցի այդ հիմնադրամին, ՊՆ-ից պատասխանել են, որ համաձայնագրի վավերացումից հետո ՀՀ պաշտպանության նախարարության, ՆԱՏՕ ԱՄԿ-ի եւ Վստահության հիմնադրամի ղեկավար երկիր ԴԳՀ միջեւ կհամաձայնեցվի իրականացվելիք աշխատանքների ծրագիրը, ինչով էլ կսահմանվի մասնակցության ձեւաչափը:
Նախատեսվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է հանդես գա որպես նշված ծրագրի հյուրընկալող եւ տրամադրի հետեւյալ աջակցությունը՝ անվտանգության ապահովում, տրանսպորտային փոխադրումներ, աշխատուժի, գրասենյակային աջակցության տրամադրում եւ այլն: Նախագծերի իրականացման հիմնական սկզբունքները եւ կողմերի պարտավորությունները սահմանվելու են ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ կնքվելիք իրականացման մասին համաձայնագրով»,- նշվում է ՊՆ-ից ստացված պատասխանում:
Քանի որ համաձայնագիրը դեռեւս չի գործում, բնականաբար՝ դրանով նախատեսված ծրագրերը չեն մեկնարկել, բայց ՊՆ-ում նախատեսում են, որ մինչեւ տարեվերջ կավարտվեն վերոնշյալ իրավական գործընթացները եւ 2018թ. ընթացքում ծրագրերը կիրականացվեն:
«Հիմնադրամով նախատեսված երկու ծրագրերի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 1.3 միլիոն եվրո: Ծրագրերի վերջնական համաձայնեցումից հետո պահանջվող գումարի չափը կարող է փոփոխվել: Փոփոխման կարող է ենթարկվել կատարվելիք աշխատանքների ծավալը, օրինակ՝ ոչնչացվող տեխնիկայի քանակը: Այս պահի դրությամբ՝ հաստատված է Վստահության հիմնադրամի ղեկավար երկիր ԳԴՀ կողմից շուրջ 1.1 միլիոն եվրոյի ֆինանսավորումը»,- armtimes.com-ին տեղեկացրել են ՊՆ-ից:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ Կոնգրեսը հավանություն էր տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, որով ԱՄՆ-ը 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար։
2000 թվականից Ղարաբաղի տարածքում ակնազերծման ծրագիր իրականացնող HALO TRUST կազմակերպության գնահատմամբ, մինչեւ 2020 թվականն Արցախի տարածքը ականներից ամբողջությամբ մաքրելու համար պահանջվելու է 8 միլիոն դոլար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT