Իսկ դուք հաշվարկե՞լ եք ԵԱՏՄ-ում մնալու տնտեսական ռիսկերը. Մանե Թանդիլյանի հակընդդեմ հարցը

13/09/2017 schedule18:47

Կառավարության հետ սեպտեմբերի 13-ին կայացած հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցն ուղղելով Կարեն Կարապետյանին, հիշեցրեց, որ ԱԺ «Ելք» դաշինքը նախաձեռնել է ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ: Այդ առումով, նշեց պատգամավորը, տարբեր իշխանական ու ոչ այնքան իշխանական լրատվամիջոցներ իրենց հարց են ուղղում, թե արդյո՞ք հաշվարկել են դուրս գալու տնտեսական ռիսկերը:

«Ես ուզում եմ ձեզ ուղղել հակընդդեմ հարց. արդյո՞ք դուք, որպես կառավարություն, գնահատե՞լ եք ԵԱՏՄ-ում մնալու տնտեսական ռիսկերը եւ Հայաստանն ի՞նչ կորցրած հնարավորություններ ուներ, ու ի՞նչ արժեք էին դրանք կազմում, ի՞նչ գին ունեն մեզ համար: Եվ երկրորդ հարց՝ հաշվի առնելով, որ մենք ջանասիրաբար մղվում ենք դեպի ԵԱՏՄ, առհասարակ կառավարությունն ունի՞ սցենար, տնտեսական ու քաղաքական ցուցանիշներ, որի առկայության պարագայում դուք կհամարեք, որ պետք է դադարեցնել անդամակցությունը ԵԱՏՄ-ին, թե՞ մենք կսպասենք, որ ինքն իր սեփական մահով մահանա»,- հարցրեց Թանդիլյանը:

Վարչապետը, շեշտելով, թե պատրաստ են գրավոր, որոշակի հաշվարկներով, վերլուծություններով ներկայացնել պատասխանը, բայց փորձեց պատգամավորի երկու հարցերի փիլիսոփայությունը բացատրել.

«Ինչո՞վ են ցուցանիշները լավ կամ վատ, վերլուծությունը հնարավոր կլինի անել, բայց իրականում ես չեմ տեսնում այլ շուկաներ, որոնք մենք կորցրել ենք՝ ԵԱՏՄ ակումբի անդամ լինելով: Եթե կարող եք հուշել, խնդրեմ, կարող ենք սիրով լսել ու քննարկել: Ընդհանրապես ԵԱՏՄ-ի անդամ լինելով, ես ձեւակերպեմ այսպես, մենք 5 երկրներով որոշում ենք, թե ինչ ներքին պայմաններով աշխատենք»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը՝ նշելով նաեւ, թե ԵԱՏՄ անդամակցությունը չի ենթադրում, որ այլ շուկաների ուշադրություն չենք դարձնում, կամ կորցնում ենք այլ շուկաների հնարավորությունները:

Անդրադառնալով հարցի այն հատվածին՝ դուրս կգան արդյո՞ք ԵԱՏՄ-ից, թե՞ ոչ, վարչապետն ընդգծեց, որ այս պահին նման մտավախություն չի տեսնում ու իր խոսքում նաեւ հռետորական հարց հնչեցրեց, թե արդյո՞ք մենք ունենք այնպիսի ապրանքներ ու արտադրատեսակներ, որ այլ շուկաներում մրցունակ կլինեն, ու մենք կորցնում ենք այդ հնարավորությունները:

«Մենք շատ ներդրողների ու պոտենցիալ գործընկերների հրավիրում ենք հետեւյալ կերպ. ասում ենք, որ եթե դուք գալիս եք Հայաստան, Հայաստանը ոչ թե 3 միլիոնանոց շուկա է, այլ շատ լավ հարթակ է ԵԱՏՄ մտնելու համար, եթե ձեր նպատակը ԵԱՏՄ-ն է, Եվրոպա մտնելու համար՝ GSP+ համակարգով, եթե նպատակը Եվրոպան է, Իրան մտնելու համար՝ ազատ տնտեսական գոտով, եթե նպատակն Իրանն է: Բոլոր այս հարթակները մեզ համար լրացուցիչ պլուս են»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի այս պատասխանին Մանե Թանդիլյանը արձագանքեց, թե վստահաբար հնարավորություն կունենան վարչապետի հետ քննարկելու այն հետընթացը, որ Հայաստանն ապրել է 2014 թվականից ի վեր ԵԱՏՄ-ին անդամակցելուց, բայց նաեւ նշեց՝ «Ինձ համար տարօրինակ է հնչում էր այն միտքը, թե մենք ոչինչ չենք կորցրել. այսինքն՝ ըստ էության, դուք 500 միլիոնանոց եվրոպական վճարունակ շուկան կորուստ չե՞ք համարում, եւ հաշտվում եք այն իրավիճակի հետ, որ այսօր Հայաստանում կա, որ մրցունակ չէ մեր արտադրանքն այնտեղ. ես կարծում եմ, որ մենք պետք է ներդրումներ անեինք ու մեր արտադրանքը դարձնեինք մրցունակ, այլ ոչ թե հաշտվեինք այդ մտքի հետ: Կարծում եմ, մենք չունենք այլ սցենար, դուք որպես կառավարություն, պատրաստվո՞ւմ եք կրել ԵԱՏՄ անդամակցությունը, որպես խաչ»:

Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը այս դիտարկմանը հակադարձեց, թե դեպի Եվրամիության շուկա մեր արտահանման աճի տեմպն ավելի մեծ է, քան ԵԱՏՄ, իրանական շուկայում էլ ունենք արտահանման աճ:

Տպել
2750 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին