Երևան
12 °C
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման նպատակով «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ քննարկումների իրականացնումն իրատեսական չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ են մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումներ, մինչդեռ հոլդինգի սեփական կապիտալը հասնում է ընդամենը մի քանի հազար ԱՄՆ դոլարի: Վահե Ջիլավյանը նաեւ նշել է, թե իրենք պարզել են, որ հոլդինգը 2016 թվականին 404 եվրոյի վնաս, 4 հազար 596 եվրոյի սեփական կապիտալ եւ 32 հազար եվրո ակտիվներ, իսկ հոլդինգը գրանցված է այլ հասցեում, սակայն կառավարություն ներկայացվեել է այլ հասցե:
Armtimes.com-ը «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ զրույցում փորձել է պարզել, թե արդյո՞ք կառավարության հետ ընթացող բանակցությունները տապալվել են:
- Պարոն Գրիգորյան, Վահե Ջիլավյանը նշել է, որ ձեր ներկայացրած փաստաթղթերում հոլդինգի հասցեի եւ Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարության բիզնես ռեգիստրի պաշտոնական կայքում հոլդինգի հասցեի տարբերություն կա: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
- Կարճ պատասխանեմ: Հիմարություն է ասածը, եւ չեմ ցանկանում որեւէ բացատրություն տալ, եւ չգիտեմ ինչ նպատակ է հետապնդում նման հայտարարությունը:
- Ըստ կառավարության ներկայացուցչի հրապարակ փաստերի հոլդինգն ունեցել է 404 եվրոյի վնաս, իսկ կանոնադրական կապիտալը կազմել է ընդամենը 4 հազար 596 եվրո:
- Հերթական հիմարությունը, որովհետեւ ներդրողները խոշոր ընկերություններ են եւ ներդրողները հոլդինգի ղեկավարության ներքո ֆինանսավորումը կպատրաստեն այն պահին, երբ որ պայմանագիրը կստորագրվի «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված: Իսկ թե մենք գումարները ո՞ր միջազգային բանկերում ենք պատրաստել, թող մնա մեր ուսերի վրա: Միայն հայտարարում ենք, որ այն գումարները, որոնք մենք նախատեսել ենք ֆինանսավորման համար, մեր հոլդինգի անդամները դրանից մի կարգ ավելի բարձր թվերի հետ են աշխատել: Հոլդինգի անդամներն ունեն հսկայական միլիարդանոց ծրագրեր եւ մի քանի հարյուր միլիոն վարկավորելը խնդիր չի, բայց ոչ թե հոլդինգի բանկային հաշվից փոխանցումներ անելու մասին է, այլ հոլդինգի անդամների: Դրանք, ըստ էության, տարբեր բաներ են:
- Ջիլավյանը նշում է նաեւ, որ իրատեսական չի համարում «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ քննարկումը 4 հազար 596 եվրո կապիտալ ունեցող ընկերության հետ: Սպասելի՞ էր ձեր համար նման վերաբերմունքը:
- Իհարկե՝ սպասելի էր: Մենք 2017 թվականի հունվարի տենդերին ենք մասնակցել: Բոլոր փաստաթղթային պահանջները բավարարել ենք, ներկայացրել ենք մեր բալանսները: Սովորաբար մրցույթում ներկայացվում է չէ՞ ինչ բալանս պետք է ունենա ընկերությունը, որպեսզի թույլատրեն մասնակցել մրցույթին: Մեր բոլոր փաստաթղթերը վերցրել են եւ մինչեւ այսօր ոչ մի պատասխան չեն տվել: Մեր հույսերը մարել են, որ այս կառավարությունը նորմալ մեր հետ աշխատելու է «Նաիրիտ»-ի վերաթողարկման շուրջ: Մեր հույսը մարել է արդեն 2017 թվականի հունվարից, երբ որ մենք չարչարվեցինք եւ բոլոր փաստաթղթերը պատրաստեցինք: Դա հեշտ չէր, համաշխարհային 5-6 կազմակերպություններ, տարբեր երկրներից, բոլորից հավաքել, ուղարկել ու պատասխան չտալ:
Մեր նամակն այսօր ստացել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Ինձ դիմել են «Նաիրիտ»-ԵՄ կոնսորցիումի մի շարք անդամներ, շատ խիստ տոնով գրել են, որ եթե Հայաստանը ներդրումների կարիք չունի, ապա խնդրում են իրենց հայտնել, որ այլեւս Հայաստան չայցելենք, իսկ եթե ուժի մեջ են մեր պայմանավորվածությունները, որ Հայաստանում ներդրումներով ենք հետաքրքրված:
Մենք ինչ առաջարկներ ենք ներկայացրել եւ ինչ շուկայական խոսակցություններ են գնում ցածր մակարդակի չինովնիկների կողմից: Չնայած, բնական է: Դրա մեջքին կանգնած է երկրի նախագահը, եւ այս մանր-մունր խոսակցությունները, մենք վաղուց արդեն լսում ենք, սրանք կապված են նրա հետ, որ պետք է թաքցնել նույն իշխանության կողմից կատարված սարսափելի թալանը, ավելի քան 300 միլիոն դոլար Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ գողացվել է: Մենք արդեն հասկանում ենք, որ «Նաիրիտ»-ը վերականգնելը անհնար է այդ պատճառով: Մարդիկ դեռ միլիոնների կողոպտելու հնարավորություն ունեն, ինչի՞ պետք է վերաթողարկեն գործարանը:
- Կարո՞ղ ենք ասել, որ վերջնականապես ձեր հոլդինգի եւ կառավարության բանակցությունները «Նաիրիտի» հարցով տապալված են:
- Մենք նրանցից դեռ պատասխան չունենք, ես ինձ թույլ չէի տա այդպես խիստ արձանագրել: Մենք նամակ ենք ուղարկել, եթե դրա պատասխանն էլ չստացանք, ապա կարձանագրենք, որ իշխանությունների կողմից մեր նկատմամբ խաբեություն տեղի ունեցավ: 15 հոգանոց պատվիրակություն ես բերեցի 16 թվականի հոկտեմբերին, ամառն էլ ես 5 հոգի ուղարկեցի Երեւան, մենք սա կհայտարարենք շատ մեծ խաբեություն մեր նկատմամբ, եւ հարց կբարձրացնենք, թե ինչու են այլեւս Հայաստան-սփյուռք համաժողով իրականացնում, եթե սփյուռքի նման գործիչ ինչպիսին ես եմ, իրենք մեզ չեն թողնում երկրում ներդրում անելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT