Ռուսաստանում արդարադատության ավելի մեծ պակաս կա, ես նստացույց կանեմ. վտարված ՀՀ քաղաքացի

ՀՀ քաղաքացի Մելիքսեթ Գաբոյանը, որ վերջին մի քանի տարիներին բնակվել է Ռուսաստանում, այս տարվա մայիսի 30-ին արտաքսվել է:  

armtimes.com-ին դիմած Գաբոյանը պնդում է, որ իր հետ կատարվածը դուրս է օրենքից: Նա արձանագրում է, որ եթե Հայաստանում օրինականություն ու արդարադատություն դժվար է գտնել, ապա Ռուսաստանն այդ առումով գերազանցում է մեր երկրին:

«Ես  9 տարի` 2004 թվականից մինչեւ 2013 թվականը, այստեղ պայքարում էի անօրինության դեմ, ոչ մի արդյունքի չհասա, իրականությունը չկարողացա բացահայտել: Ստիպված գաղթեցի, քանի որ Հայաստանում օրենքը չէր գործում, արդարադատություն չկար: Մաֆիան, պաշտպանում էր մեկը մյուսի շահերը, եւ ես հեռացա իմ հայրենիքից: Բայց Ռուսաստանի դատարանը Հայաստանի դատարանից «բեթար» թքած ուներ օրենքի եւ պետության վրա: Ես ապշեցի: Այնտեղ դատարան չկար»,- նշեց Մելիքսեթ Գաբոյանը:

Ռուսաստանում իր հետ տեղի ունեցածը ներկայացնելով` նա ասաց, որ արտաքսվել է գրանցման կնիքը ոչ վավեր լինելու պատճառաբանությամբ.

«2014 թվականի հունիսին տղայիս հետ գնացինք Ռուսաստան` քաղաք Կրասնոյարսկ: Այդ ժամանակ «պատենտով» էինք գրացվում` 3 ամսով, 6 ամսով, մինչեւ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության կազմում ընդգրկվելը: 2015 թվականից արդեն, աշխատանքային պայմանագրի հիման վրա, մի տարով թույլատրում էին Ռուսաստանում ապրել, աշխատել, արարել»:

Հավելեց, որ վերջին այդպիսի թույլտվության ժամկետը պետք է լրանար 2017 թվականի նոյեմբերի 25-ին:

Բայց տեղի իրավապահները, հայտարարելով, թե համապատասխան կնիքը վավեր չէ, չգիտես ինչու կեղծարարին գտնելու հարցում հետամուտ չեն եղել, այլ միայն բավարարվել են իրեն արտաքսելով:

«2017 թվականի մարտին ես գնացել էի УФМС (միգրացիոն ծառայություն-խմբ.): Մարտի 20-ին հրավիրվել էի տեղակալ Պոտյոմկինի մոտ` իմ հարցով ընդունելության: Այնտեղ ինձ մոտեցան քաղաքացիական հագուստով երկու ոստիկան` ո՞վ է Պոտյոմկինի մոտ: Ասացի` ես:  Կանչեցին, մոտեցա, վկայականը ցույց տվեցին, պահանջեցին իմ փաստաթուղթը: Նկատեցի, որ ոստիկաններն իրենց հետ ունեին համակարգչից հանած իմ նկարը: Պարզ էր, որ ինչ-որ մի բան այն չէ: Ես պահանջեցի անձնագիրս վերցնելուց առաջ գրություն տալ, որ այն իրենց մոտ է: Չհամաձայնեցին: Պահանջեցի փաստաբան: Վստահեցրին, որ որեւիցե բան չկա, ընդամենը ուզում են նայել անձագիրը, որի մեջ իմ բոլոր մնացած փաստաթղթերն էին` գրանցումը, պայմանագիրը: Չուզեցա վիճաբանության մեջ մտնել, օտար հողի մեջ էի: Փաստաթղթերս տվեցի: Վերցրեցին, թե` այս կնիքը իրական չէ: Ասացի` ինչ է, դուք փորձագե՞տ եք, որ այդպես միանգամից նայելով հասկանում եք: Առաջարկեցի` գնանք Պոտյոմկինի մոտ պարզենք, պատասխանեցին, որ նրա մոտ ընդունելության կարիք ես արդեն չեմ ունենա»,- պատմեց Հայաստանի քաղաքացի Գաբոյանը:

Քաղաքացիական հագուստով ոստիկաններն, ըստ Գաբոյանի, իրեն տարել են ոստիկանության բաժանմունք` այդպես էլ իր փաստաթղթերը չվերադարձնելով ու իբր մինչեւ ավտոմեքենային հասնելը դրանք կորցնելով:

«Առանց որեւիցե հիմնավորման մի գիշեր պահեցին ոստիկանությունում: Առավոտյան ինձ բերեցին դատարան, որ պիտի դատ կայացնեն: Դատավորն իմացավ, որ անձնագիր չունեմ, որեւէ գործողություն չկատարեց»,- փոխանցեց մեր զրուցակիցը: Բայց երկու օր անց նիստ է գումարվել ու որոշվել Մելիքսեթ Գաբոյանին արտաքսել Ռուսատանի Դաշնությունից:

«Մարտի 24-ին դատական նիստ նշանակեցին դատախազի ներկայացրած ինչ-որ փաստաթղթի հիման վրա, որը ինձ անհայտ է: Ինձ թույլ էլ չեն տվել գործին ծանոթանալ, նույնիսկ խոսելու հնարավորություն չէին տալիս»,- ասաց նա:

Հայաստանի քաղաքացին վերաքննիչ բողոք է ներկայացրել եւ վիճարկել Կրասնոյարկսի խորհրդային շրջանային դատարանի վճիռը: Այն, սակայն մնացել է անփոփոխ: Բայց, ինչպես նշեց, վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումն իրեն այդպես էլ չի տրամադրվել:

«Ես պահանջում էի` եթե կնիքը կեղծված է, քրեական գործ բացեք: Ես տուժող եմ, ես այստեղ մեղք չունեմ»,- զուր հորդորել է նա:

Իսկ դատական գործընթացների ընթացքում Մելիքսեթ Գաբոյանը շուրջ երկու ամիս պահվել է օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահպան կենտրոնում:  

«Մարտի 24-ից ինձ մեկուսացրել են տարբեր ազգերի հետ: Ես իրենցից պահանջում էի վճիռս, որպեսզի բողոքարկեմ նաեւ Վճռաբեկ դատարանում: Մայիսի 29-ի երեկոյան, առանց վճիռը տրամադրելու, տեղեկացրին, որ վաղն ինձ արտաքսելու են:  Այդ կենտրոնից ես երկու ամիս զանգահարել եմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատուն: Չորս-հինգ համար կա ինձ մոտ գրված, բայց ոչ մեկով Հայաստանի դեսպանատանը որեւիցե մեկը չպատասխանեց: Ապրիլի 10-ին ես այնտեղից զանգահարել եմ ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ինձ պատասխանեցին` փաստաբան վարձեք»,- ասաց Գաբոյանը:

Նա նշում է, որ Կրասնոյարսկի իշխանությունների քմահաճույքի հետեւանքով ինքը հեռացել է իր երեխաներից (զինծառայությունն ավարտելուց հետո նաեւ երկրորդ որդին էր հոր մոտ մեկնել):

«Օգնության համար դիմելու եմ անշահախնդիր մարդկանց: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն կդիմեմ: Թե որոշումը փոխվեց, փոխվեց, թե չէ` նստացույց եմ անելու»,- եզրափակեց Մելիքսեթ Գաբոյանը:

Տպել
4124 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին