Ապրիլյան պատերազմի մասնակիցը ՊՆ-ին խնդրում է վերականգնել իր իրավունքները (տեսանյութ)

ՀՀ ՊՆ N զորամասի արդեն նախկին զինծառայող Միքայել Կեսոյանը, որը մասնակցել է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, պաշտպանության նախարարությանը խնդրում է իր իրավունքները վերականգնել՝ նշանակելով կենսաթոշակ: Միքայել Կեսոյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ 2015 թվականին տեսողական խնդիրներով հանդերձ՝ զորակոչվել է բանակ, մասնակցել ռազմական գործողություններին, որից հետո ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի, եւ ազատվել է պարտադիր զինվորական ծառայության մյուս մասը շարունակելուց (9 ամիս):

Միքայել Կեսոյանի խոսքով՝ իր կարճատեսությունը եղել է բանակ զորակոչվելուց առաջ, սակայն ապրիլյան պատերազմից հետո կտրուկ վատացել է տեսողությունը:

«Պատերազմից հետո, չգիտեմ, գազանյութից, թե իմ լարվածությունից կորցրի տեսողությունս, սեւացավ աչքերիս դիմաց, մոտ 2 րոպե բան չզգացի: Դրանից հետո ավելի բարդացավ, սկսեցի ավելի վատ լինել: Դիմում գրեցի, որ ստուգեն ինձ, որի ժամանակ ինձ բանակից ազատեցին: Ասեցին, որ քո տեսողությունը շատ վատ է, հասնում է 8-ի»,- ասաց Միքայել Կեսոյանը եւ նշեց, որ զորացրվելուց հետո տեսողության վատ լինելու պատճառով չի կարողանում աշխատել:

Միքայել Կեսոյանը դժվարանում է ասել, թե որն է եղել պատճառը, որ իրեն կենսաթոշակ չեն նշանակել: «Ինձ տարբեր տեղեր են տարել ստուգելու, Մալաթիայում են ստուգել, Մուրացանի գլխավոր բժիշկն է նույնիսկ ինձ ստուգել, ասել է, որ պիտանի չեմ ծառայությանը: Ճիշտն ասած, ասել են՝ տղա ջան, գիտես, որ ավելի բեթարներն էլ կան, որ չեն կարողանում քայլեն: Ասել եմ, որ եթե ես կարողանամ, ձեզ չեմ դիմի, ես ուզում եմ առողջ լինեմ, ուզում եմ տեսնեմ, ուզում եմ կարողանամ ինչ-որ բան անել, ու ձեզ նեղություն չտամ»,- ասաց Միքայել Կեսոյանը:

Մեզ տրամադրած փաստաթղթերի համաձայն, ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը 21.11.2016 թ. թիվ 3093 որոշմամբ Միքայել Կեսոյանին համարել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը, պիտանի է սահմանափակումներով՝ պատերազմական ժամանակ: Նույն որոշման համաձայն՝ հիվանդությունը կապված չի եղել զինվորական ծառայության հետ:

ՀՀ ՊՆ ԿՌԲՀ նախագահ Ս. Օհանյանի 05.05.2017 թվականի թիվ ՊՆ49-246 գրությամբ զինծառայողին տեղեկացվել է, որ նրա վերաբերյալ զորակոչային եւ ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի կողմից կայացված որոշման ախտորոշումների տարբերությունները պայմանավորված չեն հիվանդության աճով, քանի որ հեռատեսությունը տվյալ տարիքային խմբում չունի հարաճելու միտում եւ նրա աստիճանը մնում է անփոփոխ կամ կարող է նվազել:

Այս երկու պատասխաններից բնական հարցեր են առաջանում, թե օրինակ ինչպե՞ս է ստացվել, որ նշված հիվանդությունը հարաճելու միտում չունի այդ տարիքում, սակայն հանձնաժողովը գտել է, որ նրա առողջական վիճակի վատթարացումը կապված չէ ծառայության հետ: Եթե անգամ կապված էլ չի ծառայության հետ, ապա ինչո՞ւ են նրան զորակոչել բանակ:

Այս հարցերը armtimes.com-ը գրավոր ուղղել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5820 դիտում

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան