Երևան
12 °C
Սանահինի վանական համալիրում երկու պատմական տապանաքարեր տեղահանվել են ու դրանց տեղում նոր թաղում կազմակերպվել: Այդ մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր, լրագրող Նվարդ Մանվելյանը (Նու Արդ):
«Երեկ Սանահինում էի... Այն ինչին ես ականատես եղա վանական համալիրին հարող տարածքում եւ հատկապես ողջ կառույցի ամբողջությամբ, ինձ, մեղմ ասած, շոկի ենթարկեց: Պարզվում է` վանական համալիրին հարող տարածքում` Զաքարյան իշխանների դամբարանի հենց հարեւանությամբ բառացիորեն օրեր առաջ երկու պատմական տապանաքարեր տեղահանվել եւ մի կողմ են շպրտվել, տեղում նոր գերեզմաններ են հայտնվել։ Վանական համալիրի կտուրին, գմբեթներին ու պատերին անտառ է գոյանում, իսկ գմբեթարդի ծածկասալերը ժամանակին նորոգելու եւ անավարտ թողնելու հետեւանքով կանաչ լույս է վառվել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շուտափույթ եւ անարգելք փլուզման համար: Արդյունքում գմբեթից հոսող ջուրն ավելի է վնասում լանջերը եւ տակին գտնվող թաղերը: Տեղում հանդիպեցի եւ զրուցեցի վանական համալիրում ծառայություն իրականացնող հոգեւորական Հայր Ավետիկի հետ, ով պարզվում է մեղմ ասած՝ անկարող է եղել կանխելու կատարվող վանդալիզմը»,- գրել է օգտատերը:
ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը մեր զրույցում մեկնաբանելով կատարվածը, ասաց.
«Դրանք եղել են առանց մշակույթի նախարարության հետ համաձայնեցման եւ թույլտվության: Այսինքն` անօրինական են, եւ խնդրի հետ կապված մենք համապատասխան գրություններով դիմում ենք համապատասխան մարմիններին` տեսնելու ինչպես կարող ենք վնասը վերականգնել»: Գործակալության պետը պարզաբանեց, որ այս պահին նկատի ունի համայնքապետարանը, Մայր աթոռը եւ մարզպետարանը` հավելեց, որ իրավիճակի զարգացման ընթացքով պայմանավորված կարող են դիմել նաեւ այլ կառույցներ:
Արմեն Աբրոյանը մեր զրույցի պահին դժվարացավ ասել, թե Սանահինի բակում ում տապանաքարերն են քանդվել եւ ում շիրիմներն են հայտնվել այդ տարածքում:
Մեր պարզած նախնական տեղեկություններով` այդտեղ հուղարկավորվողը Սանահինի շարքային բնակիչներից է` տարեց մի տղամարդ:
Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:
Այն հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը` 966 թ.-ին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը եւ տոհմական դամբարանը (մինչև XII դ. կեսը), ինչպես նաեւ Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը (մինչեւ XI դ. կեսը)։ X-XI դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան։ XII դ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը եւ տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։ Սանահինի համալիրի կազմում են Սուրբ Աստվածածին եւ Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Սուրբ Գրիգոր փոքրաչափ եկեղեցին՝ մատուռը։ Համալիրի հնագույն եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է 928-944 թթ.-ին։
2001 թ-ին Սանահինի համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։
Լուսանկարը` Նու Արդի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան
ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել
Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր
Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան
Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից
Ալեք Մանուկյան փողոցում մեքենա է այրվում․ տեսանյութ
Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ․ ինչ վիճակում են նրանք
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ առաջարկվում է ներդնել պաշտպանության եռաստիճան համակարգ
Վթարի է ենթարկվել «Տելակ» ամառային ճամբարից երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ տեսանյութ
Հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Սրբուհի Գալյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
Հայրերը ևս կարող են օգտվել «ծնողական ժամ»-ից, օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ բացակայել աշխատանքից․ Թորոսյան
Խախտումներ են հայտնաբերվել «Արարատցեմենտ»-ին 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրման գործընթացում
Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել
Առաջարկվում է ավելացնել մեկ տոն ևս՝ Նավասարդ, լուծում գտնել ՀԱԵ տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերի համար
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
Eurosatory 2026․ Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ միասնական տաղավար
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան
Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ գործողության դադարեցման հնարավորությունով
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Ասի կարող ա գան խուզարկության, էն թղթի կեսը վառեցի, կեսը ճղեցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի․ նախագիծ է ներկայացվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT