Սիգարոնի արտադրանքն Ուկրաինայում առգրավել են. մոտ 100 հազար դոլարի վնաս են կրում

18/07/2017 schedule14:04

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող հայկական «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը Ուկրաինայի պետական կառույցների եւ մասնավոր փոխադրողի չպատճառաբանված գործողությունների հետեւանքով մոտ 100 հազար ԱՄՆ դոլարի վնաս է կրում: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության կոմերցիոն տնօրեն Ահարոն Թադեւոսյան, որը ասուլիսին ներկայացել էր ընկերության հանրային կապերի պատասխանատու Նվեր Սարգսյանի եւ զարգացման գծով տնօրեն Վլադլեն Վլասենկոյի հետ միասին:

«ՍՊՍ Սիգարոն»-ի ներկայացուցիչները պատմեցին, որ 2016 թվականից ծխախոտի վաճառքի շուկան ընդլայնելու նպատակով բանակցություններ են վարել լեհական մի ընկերության հետ, ապա պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի հայկական ծխախոտը հասցնեն Լեհաստան: 2017 թվականի մայիս ամսին 126 հազար տուփ ծխախոտը ուկրաինական մի փոխադրողի միջոցով հասցրել են Օդեսա, սակայն Ուկրաինայի տարածքում նրանց բեռը կանգնել է եւ արդեն երկու ամսի է չեն կարողանում ծխախոտը ոչ Լեհաստան տանել, ոչ էլ ետ բերեն Հայաստան:

«Բարեհաջող կերպով բեռն անցավ Վրաստանը, հասավ Ուկրաինա եւ շատ անհասկանալի պայմաններում մեր բեռը կանգնացրեցին, առանց պատճառ ներկայացնելու, ոչ թողեցին արտահանենք Լեհաստան եւ ոչ էլ ետ բերել: Պահանջեցինք, որ ետ բերեն Հայաստան: Մեզ դա էլ չթողեցին: Լեհական կողմը դիմել էր Լեհաստանի դեսպանատանը, որը գտնվում է Կիեւում: Լինելով օրինական երկրում, օրինական արտադրանք արտադրելով մեր բարեկամ երկրում պետական չինովնիկներն առանց որեւէ պատճառաբանության առգրավել են մեր ապրանքը, եւ չենք կարողանում այն ետ ստանալ»,- ասաց Ահարոն Թադևոսյանը՝ նշելով, որ չնայած պաշտոնական պարզաբանում իրենց չի հաջողվել դեռ ստանալ, սակայն Ուկրաինայի Հանրապետության պետական ֆիսկալ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ Օդեսայի մարզում առգրավվել է 840 հազար տուփ առանց ակցիզային դրոշմանիշի մաքսանենգ սիգարետ:

«ՍՊՍ Սիգարոն»-ի զարգացման գծով տնօրեն Վլադլեն Վլասենկոն էլ հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ֆիսկալ ծառայության հաղորդագրությանը կցված լուսանկարներում եւս ապացուցվում է, որ իրենց ծխախոտների վրա փակցված է եղել ակցիզային դրոշմանիշները:

Ընկերության տնօրենի պնդմամբ՝ իրեն մեծ դժվարությամբ կարողացել են հաղթահարել Եվրոպական միության ստանդարտները, որից հետո միայն կարողացել են փոխադրումը սկսել: Նա նշեց նաեւ, որ լեհական ընկերության կողմից ստացել են ակցիզներ, որոնք փակցված են եղել ծխախոտների վրա:

Armtimes.com-ի հարցին ի պատասխան Ահարոն Թադևոսյանն ասաց, որ Ուկրաինայում առգրավված ծխախոտը, եթե չկարողանան ետ վերադարձնել կամ արտահանումը մինչեւ վերջ իրականացնեն, ապա կկրեն 70 հազար դոլարին հասնող վնաս միայն ծխախոտների կորստից, եւ եւս որոշակի գումար, քանի որ այդ խմբաքանակից բացի փաթեթավորման համար արդեն տպագրված նյութեր ունեն, որոնք այլ շուկայի համար չեն կարող օգտագործել, քանի որ լեհական գրառումներ են արվել, հատուկ լուսանկարներ են փակցված տուփերի վրա եւ այլն:

Բանախոսները ասացին, որ երեկ գրավոր դիմում են ներկայացրել վարչապետ Կարեն Կարապետյանին, որպեսզի պետական աջակցություն ստանան առաջացած խնդիրը լուծելու համար: Բացի դա ընկերության իրավաբանն արդեն Ուկրաինայում եւ փորձում են դատական կարգով բեկանել առգրավման որոշումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5493 դիտում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան

Չենք մոռանում վերցնել ՀԴՄ-ն. վարչապետ

Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար, 1% չկասկածեք. թավիշը պրծել է. Սիմոնյան

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել

Սահմանազատումից հետո կկարողանանք ավելի խորն ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները

Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին

Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է