Դպրոցում ոստիկանի աշխատանքը ՄԻՊ գրասենյակը ոչ միշտ է համարում երեխայի իրավունքի խախտում

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը համարո՞ւմ է արդյոք, որ հանրապետության ավագ դպրոցներում ոստիկանների ներկայացվածությունը երեխաների իրավունքների խախտում է, որոնք, ինչպես այլ առիթով արդեն անդրադարձել ենք, կարող են աշակերտներին դիտողություն անել ընդհուպ հագուկապի, դիմահարդարման հետ կապված, բացակայությունների դեպքում նրանց տուն այցելել եւ այն:

«Հայաստանում ամերիկյան փորձն է տեղայնացվել: Ոստիկանության այս ծրագիրը ներդրվել է ԱՄՆ պետդեպի հետ համագործակցության արդյունքում: Ուղեցույց է մշակվել, բոլոր ոստիկանները վերապատրաստվել են եւ աշխատում են համաձայն իրենց աշխատանքի նկարագրի, որը հաստատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի հրամանով»,- մեր զրույցում ասաց ՄԻՊ աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը` հավելելով, որ այդպիսի փորձ կա աշխարհի բազմաթիվ երկրներում:

Անձամբ իրեն Գերմանիայի փորձն է ծանոթ եւ նա չհամաձայնեց մեզ հետ, որ Գերմանիայի դպրոցներում ոստիկանն ընդամենը անվտանգությունն է հսկում ու որեւէ այլ գործառույթ չունի:

«Գերմանիայում եթե օրինակ բացակայություններ են լինում, միջամտում են, վեճեր, կռիվներ լինում են, միջամտում են: Մեզ մոտ հանրակրթական հաստատությունում աշխատող ոստիկանների հիմնական գործառույթներն են` նախ հսկել անվտանգությունը, քանի որ գիտեք, որ ավագ դպրոցների երեխաները գալիս են տարբեր դպրոցներից եւ հնարավոր է` նրանց միջեւ կոնֆլիկտներ լինեն: Իրենց պարտականությունների մեջ է մտնում երեխաների հետ հանդիպումներ անցկացնել եւ բացատրել նրանց իրավունքները, հանդիպումներ ունենալ ծնողների հետ, մանավանդ այն ծնողների, որոնց երեխաները դպրոցից բացակայում են ինչ-ինչ պատճառներով»,- նշեց նա:

Այսինքն` մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դպրոցներում ոստիկանների աշխատանքը չի՞ համարում երեխայի իրավունքի խախտում. փորձեցինք հստակեցնել:

«Մենք մինչ այժմ որեւէ բողոք չենք ունեցել, որ դպրոցական տեսուչը խախտել է երեխայի ինչ-որ մի իրավունք: Եթե ինչ-որ անհարկի միջամտություններ ոստիկանների կողմից լինում են, մենք պատրաստ ենք դա դիտարկել եւ սահմանված կարգով ընթացակարգ սկսել: Ոստիկանները հագուստի կամ դիմարահարդարման հետ կապված գործառույթներ հաստատ չունեն: Եթե այդպիսի դեպքեր լինում են, այո, երեխայի իրավունքի խախտում եւ անհարկի միջամտություն են: Մնացած դեպքերում չեմ կարծում, որ իրենց ներկայությունը երեխայի իրավունքների խախտում է»,- պատասխանեց Էդուարդ Իսրայելյանը:

Տպել
5877 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը