Հայազգի Գիորգի Թումասյանն ընտրվել է ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ

16/06/2017 schedule11:21

Վրաստանում «Խաղաղության հիմնադրամ» կազմակերպության հիմնադիր Գիորգի Թումասյանը հաղթող է ճանաչվել «Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչը ՄԱԿ-ում» ծրագրում: 21-րդ  Թումասյանը անցել է երեք ընտրական փուլերը: Երրորդ փուլում մասնակիցները ներկայացրել են հրապարակային ելույթ: Թումասյանի ելույթը վերաբերել է երիտասարդների ունեցած ազգային եւ միջազգային մարտահրավերների նմանություններն ու տարբերությունները: Թումասյանը մանդատ է ստացել մեկ տարվա ժամկետով, գրում է jnews.ge-ն: 

«Մեկ տարվա ընթացքում ես կաշխատեմ սերտ գործակցել կառավարության, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, երիտասարդական խմբերի հետ՝ լուծելու նրանց խնդիրներն ու հարցերը: Դրանք կլինեն այն հարցերը, որոնք հուզում են վրաց երիտասարդությանը»,- ասել է Գիորգի Թումասյանը:

Առաջնահերթությունների շրջանակներում Գիորգի Թումասյանը նշել է երիտասարդների գործազրկության խնդիրը, երիտասարդ աղջիկների իրավունքները, էթնիկ փոքրամասնությունների երիտասարդների իրավունքները:

«Դա եւ կրթության հարցերն է, օս եւ աբխազ եղբայրների հետ հարաբերությունները: Իհարկե, բացի այդ կան բազմաթիվ այլ առաջնահերթություններ, ինչպիսիք են հաշմանդամություն ունեցող երիտասարդների խնդիրները եւ այլն»,- ավելացրել է նա:

2012-2016 թթ. ժամանակահատվածի ընթացքում Թումասյանը Վրաստանի ազգային փոքրամասնությունների առաջին ներկայացուցիչն է, ով կներկայացնի Վրաստանի երիտասարդությունը ՄԱԿ-ում:

«Իհարկե, ինձ հայտնի են բոլոր խնդիրները կապված էթնիկ փոքրամասնություններին, այդ թվում նաեւ երիտասարդության խնդիրները: Առաջին հերթին, դա պետական լեզվի չիմացության խնդիրն է: Ինչպես նաեւ խնդրահարույց է ինտեգրման խնդիրը, մասնավորապես, տարածաշրջաններում»,- ասում է Գիորգի Թումասյանը:

«Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչը ՄԱԿ-ում» ծրագիրը Վրաստանում գործում է 2012-ից եւ ամբողջությամբ ֆինանսավորվում է Երիտասարդության եւ սպորտի նախարարության կողմից, համարվում է Միավորված ազգերի կազմակերպության առավել հաջող նախաձեռնություններից մեկը: 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջին անգամ 1981-ին է կոչ արել անդամ երկրներին երիտասարդ պատվիրակներին մտցնել պաշտոնական պատվիրակությունների մեջ: Այս կոչը արձանագրվել է ՄԱԿ-ի մի քանի բանաձեւերում: Ընտրված ներկայացուցիչը անցկացնում է խորհրդակցություն երիտասարդների հետ, անցկացնում հանդիպումներ ամբողջ երկրում: Ավելի ուշ, նա ուղեւորվում է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ Նյու Յորքում, որտեղ, որպես Վրաստանի պատվիրակության լիիրավ անդամ, մասնակցում է միջոցառումների եւ հանձնաժողովի լսումներին: Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի նիստին ելույթ է ունենում եւ մասնակցում երիտասարդների վերաբերյալ կանոնակարգերին: Նաեւ կարող է մասնակցություն ունենալ Տնտեսական եւ սոցիալական խորհրդի սոցիալական զարգացման Հանձնաժողովի նիստերին:

Տպել
1999 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին