Ես ուզում եմ, որ մեր հարկերը վերածվեն դպրոցների, ոչ թե զբոսանավերի. Նավալնի

Ռուսական ամենահեղինակավոր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ցույցեր է անում Մոսկվայի կենտրոնում,- տեղեկացնում է BBC-ն:

Ըստ լրատվամիջոցի՝ Նավալնին քաղաքապետարանից թույլտվություն էր ստացել ցույց անցկացնել մեկ այլ վայրում, սակայն այն բանից հետ, երբ իշխանավորները սկսել են նվաստեցնել ցուցարարներին, նա որոշել է փոխել ցույցերի վայրը:

ՌԴ դատախազությունը հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, որ յուրաքանչյուր չթույլատրված ցույց կդադարեցվի ոստիկանության կողմից:

BBC-ն տեղեկացնում է, որ նկատվում են նաեւ այլ փոքր ցույցեր Ռուսաստանի տարբեր քաղաքներում, հիմնականում արեւելքում:

Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Նավալնիի առաջնորդած ցույցերը հարյուրավոր ձերբակալությունների պատճառ դարձան: Այս ցույցերը, որոնք ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ էին, ամենամեծն էին 2012 թվականից հետո:  

Այս պահին Կրեմլի մոտ տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ կոշտ հայտարարություններ է արվել դատախազության կողմից, եւ BBC-ն պնդում է, որ եթե այսպես շարունակվի կկրկնվի Մարտի սցենարը:

Նավալնին կոչ է արել միանալ ցույցերին, գրելով՝ «Ես փոփոխություն եմ ցանկանում: Ես ուզում եմ ապրել ժամանակակից ժողովրդավարական պետությունում, ես ուզում եմ, որ մեր հարկերը վերածվեն փողոցների, դպրոցների եւ հիվանդանոցների, այլ ոչ թե զբոսանավերի, դղյակների եւ խաղողի այգիների»:

Տպել
3609 դիտում

Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 15-ից

Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին

Նավալնին դուրս է գրվել գերմանական «Շարիտե» կլինիկայից

Նոյեմբերին ՀՀ տարածքում կանցկացվի «Շանթ-2020» զորավարժությունը

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Լուկաշենկոն գաղտնի անցել է նախագահական պարտականությունների կատարմանը, երդվել

Վիվա-ՄՏՍ-ն ավելացրել է բնակարանաշինությանը հատկացվող ներդրումը

Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին

Մինչև սահմանադրական փոփոխությունները ՍԴ-ում ճգնաժամ չի եղել. Արևիկ Պետրոսյան

Սպասեք մի 3-4 ժամ ու ամեն ինչ կիմանաք. Հրայր Թովմասյան

Գագիկ Ծառուկյանի գործով նիստն այսօր հետաձգվեց. պաշտպանական կողմը չէր ներկայացել դատարան

ՊԲ զինվորները նոր տեսաուղերձ են հղել Արցախից՝ ծնողների ու իրենց կարոտողների համար (տեսանյութ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք. փաստացի բուժում է ստանում 56 մարդ

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցուհի կալանավորվել է անչափահաս սաներին ծեծելու եւ անարգելու համար

Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում վաղը 10 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Համայնքի շահը պաշտպանելու համար ինձ փռեցին ասֆալտին, իսկ դատավորը բռնարարին արդարացրեց. Նարինե Ավետիսյան

Հերթական հարձակումը Սան Ֆրանցիսկոյում. այս անգամ թիրախում հայկական վարժարանն է

Չինաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Թրամփի կողմից ՄԱԿ-ում իրենց հասցեին հնչեցված մեղադրանքներին

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը