Ի՞նչ թեմաների շուրջ զրուցեցին Կողբի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու Սերժ Սարգսյանը

Լուսանկարում Սերժ Սարգսյանը զրուցում է Կողբի համար 2 միջնակարգ դպրոցում աշխատող մանկավարժների հետ:

Հետաքրքիր է` ինչի՞ շուրջ է խոսակցությունը: Ուսուցիչները, որոնք հանրապետության առաջին դեմքին դեմ առ դեմ հանդիպելու հնարավորություն են ունեցել, ի՞նչ հարցեր ու խնդիրներ են առաջ քաշել:

Դպրոցի տնօրեն Ամալյա Ղարագյոզյանը մեր զրույցում ասաց , որ Սերժ Սարգսյանն ուղղաթիռով վայրէջք է կատարել դպրոցին ու զորամասին մոտիկ դաշտում, սկզբում այցելել զորամաս, մասնակցել հանրապետությունում թվով հինգերորդ «ԹՈՒՄՈ-Կողբ» կենտրոնի հիմնարկեքի արարողությանը, ապա եկել կրթօջախ: Ավելի ճիշտ` երկու տարի առաջ այստեղ հիմնադրված «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

«Ինժեներական լաբորատորիայի երեխաները աշխատում էին, բոլոր համակարգիչները, սարքավորումները, որոնք օգտագործվում են, միացված էին, ինքը մտավ աշխատանքային պրոցեսում, երեխաներին հարցրեց, թե ինչով են զբաղվում, նրանք իրենց ծրագրերն էին ներկայացնում, իրենց աշխատանքները, իրենց կատարած խաղերը, պատմում, թե որ սարքավորումը ինչպես է աշխատում, նպատակը որն է եւ այլն: Իհարկե, այդտեղ նաեւ նշվեց թե քանի դպրոցներում կան ինժեներական լաբորատորիաներ, նպատակահարմար է, որ շատերում լինեն եւ այլն»,- ասաց Ամալյա Ղարագյոզյանը:   

Ինչ վերաբերում է ուսուցիչներին, նրանց հետ հանդիպում տեղի չի ունեցել: Գնալու պահին Սերժ Սարգսյանը դրսում կանգնած մանկավարժներին ընդամենը հարցրել է, թե ինչքանով են տեղյակ «Արարատյան բակալավրիատ» ծրագրի մասին: Կրթական հաստատության տնօրենը տեղեկացրել է, որ դպրոցը մասնակցել է այդ ծրագրով ուսուցում կազմակերպելու իրավունք ստանալու համար անցկացված մրցույթին: 54 դպրոցներից առաջին փուլով հաղթել են թվով 22` հիմնականում ավագ դպրոցներ:

Կողբի համար 2 միջնակարգ դպրոցը մասնակցելու է երկրորդ փուլի մրցուjթին, երբ մասնագետներն այցելելու են` ուսումնասիրելու առկա հնարավորություններն ու պայմանները:

Այլ բնույթի հարցեր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չեն շոշափվել: «Մենք նախապես դա քննարկել ենք... ես որեւէ հարց չեմ բարձրացրել, որ ասենք դպրոցին օգնություն տրամադրվի, վերանորոգում կամ հիմնանորոգում: Չէ, այդպիսի հարց չենք բարձրացրել: Ինքը մտել է պարզապես ինժեներական լաբորատորիայի աշխատաnքներին ծանոթանալու նպատակով»,- փոխանցեց դպրոցի տնօրենը:

Տպել
4527 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել