Ո՞վ է մեղավոր. ընդդիմությունը՝ իշխանության ապավեն

03/06/2017 schedule14:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 5-ի համարում

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի հետ:

- Տիկին Խուդաբաշյան, մեկ տարի առաջ դուք ընդդիմադիր հարթակի ամենաակտիվ գործիչներից էիք։ Այսօր դուք հարթակում գտնվող ընդդիմության հետ չեք։ Այդուհանդերձ, ինչպե՞ս եք  գնահատում ձեր նախկին թիմակիցների հռչակած պայքարը՝ հանուն իշխանափոխության։   

- Ընդհանրապես ես աշխատում եմ իմ հայտարարությունների եւ որակումների մեջ հնարավորինս զգույշ լինել՝ տարաբնույթ քաղաքական ինտրիգների մեջ չներքաշվելու համար։ Սակայն, մեկ բան այսօր միանշանակ է. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց երկրում կա վստահության այնպիսի լուրջ ճգնաժամ, որպիսին չի եղել երբեւէ։ Եւ այդ վստահության ճգնաժամը ոչ միայն իշխանության նկատմամբ է, որը միշտ է եղել, այլ, որքան էլ ցավալի է արձանագրելը, ժողովուրդն այսօր չի վստահում նաեւ հարթակում գտնվող ընդդիմությանը։ Իսկ այդ անվստահության պատճառները բազմաթիվ են՝ ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ։ Ընդդիմությունն անցած մեկ տարում գործել է այնպիսի սխալներ, որոնք ուղղակիորեն հանգեցրել են նրա վարկանիշի անկմանը։

Որ 2003-ի նախագահական ընտրություններից հետո փողոց դուրս եկած հարյուր հազարավոր մարդկանց ընդդիմադիրներն ամեն օր ուղարկում էին տուն, որ ընդդիմությունը չկարողացավ օգտագործել այդ պահին իշխանական բուրգի ցայտնոտը՝ դրանց մասին ասվել է բազմիցս։ Սակայն ընդդիմությունն այս մեկ տարում գործել է նաեւ բազմաթիվ մարտավարական սխալներ, որոնք ուժեղացրել են իշխանությանը։ Ամեն անգամ, երբ ընդդիմության հարթակում հայտնվում էր այնպիսի մի ուժի ներկայացուցիչ, որից  իշխանությունները վտանգ էին զգում՝ իշխանական քարոզչամեքենան անմիջապես սկսում էր հիշատակել սրա-նրա ականջները։

Ընդդիմությունն էլ շտապ  սկսում էր արդարանալ, որ այդ մարդիկ պատահաբար են հայտնվել հարթակում ու վերջիններիս անմիջապես իջեցնում հարթակից՝ իր նմանօրինակ արձագանքով ուղղակիորեն տեղավորվելով իշխանությունների սցենարի մեջ։ Ինչ որ այսօր կատարվում է ընդդիմության դաշտում՝ միմյանց «ական եւ գործակալ» անվանելը, իրար դատի տալը, հոգեբուժարան ուղարկելը, մահափորձ ծրագրելու մեջ մեղադրելը՝ այս ամենը եւս իշխանությունների ծրագրած սցենարի շարունակությունն է, որը խիստ պրոֆեսիոնալ կերպով իրականացնում է ընդդիմությունը՝ չհասկանալով, որ դրանով պարզապես ջուր է լցնում իշխանությունների ջրաղացին։ Այս պարագայում՝ ցանկացած իշխանության մնում է անել մեկ բան. ժողովրդին ասել՝ տեսեք, թե ովքեր են ձեր ընդդիմադիրները։ Ինչը եւ այս իշխանությունն անում է։

 - Այդուհանդերձ, բոլոր հանրահավաքներում ընդդիմության լիդերները մեկ բան են ասում՝ ամեն ինչ կախված է ժողովրդի կամքից։ Եթե փողոց դուրս չի գալիս այնպիսի կրիտիկական մասսա, որն ակնկալում է ընդդիմությունը, ցանկացած այլ քայլի դիմելն արկածախնդրություն կլինի։

- Իսկ ո՞վ է մեղավոր, որ ընդդիմության հանրահավաքներն օր օրի նոսրանում են։ Ո՞վ է մեղավոր, որ ժողովուրդն այսօր գերադասում է գնալ ԱԼՄ-ով երգելու, քան՝ գալ ընդդիմության հանրահավաքներին։ Ո՞վ է մեղավոր, որ ժողովրդին այս մեկ-երկու տարում դարձրին այնպիսին, որ այսօր հավասարապես սիրաշահում է իր դուռը եկած թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանություններին՝ աշխատելով երկուսի արանքում գտնել իր շահը։ Ո՞վ է մեղավոր, որ ժողովուրդը երկկողմանի այս ստից կորցրել է իրականության զգացումը. մի կողմից՝ անհեթեթ տնտեսական աճերի, արտաքին քաղաքական ճակատում անտեսանելի ինչ-որ նվաճումների մասին ստեր, մյուս կողմից՝ ամեն հանրահավաք վճռական եւ վերջնական գործողության վերածելու անլուրջ կոչեր։ Ժողովուրդը խճճվել է համատարած այս շփոթի մեջ:

Իշխանություններն զբաղված են ամենուր սեփական մետաստազները տարածելով ու ամեն գնով իրենց իշխանությունը պահելու խնդրով, իսկ ընդդիմության հետ ժողովրդի կապած հույսերն ավարտվեցին նրանով, որ ընդդիմությունը՝ ժողովրդին տված իր խոստումները մոռացած, զբաղված է սեփական դաշտում ականներ եւ քիլերներ որսալով։ Եւ քանի որ ապացուցված բան է, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, այսօր մենք ակնառու կերպով տեսնում ենք, թե ինչպես է ընդդիմության դատարկվող տեղը կամաց-կամաց սկսում զբաղեցնել «Օրինաց երկիրը», որն առանց աղմուկ-աղաղակի իրագործում է իր նպատակային եւ հեռահար մարտավարությունը։ Ի վերջո, ոչ այս իշխանություններն են սեփականաշնորհել «իշխանություն» տիտղոսը, եւ ոչ էլ այս ընդդիմությունն է սեփականաշնորհել «ընդդիմություն» տիտղոսը, որ բռնել ու բաց չեն թողնում։

- Իսկ ձեզ տեսանելի՞ է արդյոք քաղաքական դաշտում այն ուժը, որը կգա ու ժողովրդին հուսախաբ չի անի։

- Քաղաքականությունը «գիր-ղուշ» չի, որ առաջնորդվենք կանխատեսումներով։ Ես դժվարանում եմ կանխատեսել՝ դա կլինի նախկի՞ն ուժ, բնականաբար՝ նորացված մոտեցումներով, կլինի բոլորովին նո՞ր ուժ, թե՞ գործող ընդդիմությունը վերջապես կգիտակցի, որ իր ներկայիս գործելաոճը սպառված է եւ իր գործողությունների մարտավարութունը կփոխի՝ այս պահին դժվար է կանխատեսել։ Սակայն, մի բան հստակ է՝ այս իշխանություններն իրենց սպառել են, եւ որքան էլ տարօրինակ հնչի՝ այս իշխանությունների կյանքը երկարաձգում է հենց այս ընդդիմությունը՝ իր անծրագրայնությամբ, ժողովրդին՝ լուրջ ասելիքի բացակայությամբ եւ իր ներքին ինտրիգներով։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1930 դիտում

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է