Հունիսի 1-ի՝ «Երեխաների պաշտպանության օրվան» նվիրված միջոցառումները Հայաստանում

01/06/2017 schedule10:16

Այսօր մի շարք միջոցառումներ են տեղի ունենալու նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

12:30-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում, որին կմասնակցեն զինծառայողների եւ քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների երեխաները եւ թոռները: Տոնական միջոցառման ընթացքում ելույթներ կունենան մանկական համույթներ, կրկեսային խմբեր, կկազմակերպվի մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում: Միջոցառման ընթացքում կպարգեւատրվեն «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում ապրիլի 21-23-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված մարզամշակութային մրցույթի հաղթող ճանաչված դպրոցականները:

13:00-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կից շարահրապարակում (Դավթաշենի 4-րդ թաղամաս, Ա.Միկոյան 109/8) երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, նախարարությունը նախաձեռնել է հետաքրքիր ցերեկույթ, որը յուրատեսակ տոն է խոստանում փոքրիկներին: Միջոցառման փոքրիկ հյուրերին կողջունեն հեքիաթների ու սիրված մուլտֆիլմերի հերոսները, իսկ ճանաչված երաժիշտների պարային ու երաժշտական ուրախ կատարումները տոնական միջոցառման մասնակիցներին կպարգեւեն բարձր տրամադրություն։ Միջոցառմանը ներկա երեխաների համար կկազմակերպվեն նաեւ խաղեր, կավճանկարչության դասեր, իսկ ՀՀ ԱԻՆ Մշակույթի կենտրոնի նկարչական խմբի սաները կներկայացնեն իրենց աշխատանքն! երը: Հանդիսությունների մեկնարկը կազդարարի ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը:

10:00-ից Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի կայարաններում երեխաների պաշտպանության օրվա առթիվ ժամը 10:00-ին, մետրոյի «Երիտասարդական» կայարանում կգործի Սեբաստիա կրթահամալիրի աշակերտների աշխատանքների ցուցադրությունը։ Ժամը 13:00-ին, «Հանրապետության հրապարակ» կայարանում՝ անակնկալ-հյուրասիրություն։ Ժամը 19:00-ին, «Հանրապետության հրապարակ» կայարանում՝ «Հակաբացիլ Կոմիտաս» համերգ-2017։ Ամենամյա երաժշտական նախագիծ: Նախագծի հեղինակ Արթուր Շահնազարյան: Մասնակիցներ. սեբաստացիներ բոլոր տարիքի: «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ, գեղ.ղեկավար Հայաստանի վաստակավոր արտիստ, Երեւանի կամերային երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյան: «Տիեզերք» բենդ, պարի խմբեր՝ «Կայծեր», Կայծիկներ»: Ցուցադրությունը ներկայացնում են՝ կերպարվեստի, անիմացիայի, տեխնոլոգիայի, կինոֆոտոյի խմբերը։

11:00-ից մայրաքաղաքում երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ավանդույթի համաձայն Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երեւանը փոքրիկների համար» խորագիրը կրող տոնակատարության միջոցառումների շարքը կմեկնարկի առավոտյան եւ կավարտվի ուշ երեկոյան՝ վառ եւ գունեղ հրավառությամբ: Մայրաքաղաքում նախատեսված մանկական միջոցառումները կանցկացվեն հետեւյալ ժամանակացույցով.

Ազատության հրապարակ՝ 11:00 -17:00-ը՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր, 11:00-12:00-ը՝ կավճանկարչություն 16:00-20:00-ը՝ «Աշխարհը երեխաների աչքերով». նկարում են Երեւանի արվեստի դպրոցի սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս: Երեւանի կենդանաբանական այգի՝ 12:30-13:00-ը՝ հեծանվային կայանատեղի բացում, 13:00-18:00-ը՝ «Ամառային մեկնարկ» խորագրով բացման հանդիսավոր արարողություն՝ համերգային ծրագրեր, մրցույթներ:

Մանկական զբոսայգի՝ 10:00-12:00-ը՝ «Առողջ Երեւան» Երեւանի վարչական շրջանների մանկապարտեզների մարզամշակութային տոնահանդես, 12:00-16:00-ը՝ մանկական էլեկտրամոբիլների եւ հեծանվավազքի մրցույթ:

«Հաղթանակ» զբոսայգի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 10:00-13:00-ը՝ զվարճախաղերի անվճար սպասարկում, 11:00-19:00-ը՝ մանկական երգի եւ պարի փառատոն, 19:00- 23:00-ը՝ երաժշտական շոու ծրագիր, ժամը 22:00-ին՝ հրավառություն:

Հյուսիսային պողոտա՝ 11:00-18:00-ը՝ «Անակնկալների ճամփուղի»:

«Երազ այգի», Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 10:00-21:00-ը՝ մանկական զվարճալի համերգային ծրագիր: Կարապի լիճ՝ 20:30-23:00-ը՝ մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրում: Հունիսմեկյան միջոցառումներ կանցկացվեն նաեւ մայրաքաղաքի վարչական շրջաններում:

12:00-ից ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում պալատը սիրով հրավիրում է Ձեր երեխաներին եւ Ձեզ Հունիսի 1-ն անցկացնելու միասին: Շատ հաճելի ժամանց ենք խոստանում: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ փաստաբանների պալատի նախագահը:

12:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում երեխաների պաշտպանության միջազգային օրը, պատկերասրահը կհյուրընկալի Ա.Չեխովի թիվ 55 դպրոցի աշակերտներին: Շուրջ 40 երեխա կմասնակցի հայազգի մեծանուն ծովանկարիչ Հովհ.Այվազովսկուն նվիրված «Տապանակիր լեռը» կրթական ծրագրին, որից հետո Որմնանկարների սրահում կանցկացվի ինտելեկտուալ մրցույթ եւ մասնակիցներին կտրվեն պատվոգրեր ու շնորհակալագրեր: Միջոցառման ավարտին, երեխաները 9-րդ հարկում թղթերի վրա կգրեն իրենց ցանկություններն ու երազանքները եւ ամրացնելով փուչիկներին պատշգամբից բաց կթողնեն:

12:30-ին ՀՀ փաստաբանների պալատում երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կամփոփվեն հայտարարված լուսանկարների, Էսսեների եւ ֆիլմի սցենարի մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցել են Հանրապետության բոլոր մարզերից 7-17 տարեկան երեխաներ ու պատանիներ:

09:30-18:30-ը TSD ընկերությունում /Հակոբ Հակոբյան 3, աջ մասնաշենք, 4-րդ հարկ/ տեղի կունենա Բաց դռների օր եխաների համար՝ առաջին հայկական հեռախոսներ եւ պլանշետներ արտադրող TSD ընկերությունում: Երեխաների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ ArmPhone, ArmTab եւ տեխնոլոգիական այլ նորարարություններով զբաղվող TSD ընկերությունն իր դռներն է բացում բոլոր երեխաների առջեւ: 8-14 տարեկան բոլոր հետաքրքրասեր դպրոցականները «Կրտսեր Մերգելյան ակումբ» նախագծի շրջանակում հնարավորություն կունենան իրենց օրն անցկացնելու նորագույն տեխնոլոգիաների ֆանտաստիկ աշխարհում…

11:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում /Պետրոս Ադամյան 14, առաջին/

11:00-ին «Մուրացան» հիվանդանոցի Մանկական եւ նորածնային վերակենդանացման բաժանմունքում երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Մանկական եւ նորածնային վերակենդանացման բաժանմունքում նոր մասնաշենք կբացվի: Կենտրոնի ընդլայնումը հետաքրքիր նախապատմություն ունի: 2016 թվականին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի բժիշկները պարգեւատրվել են Սերժ Սարգսյանի կողմից եւ ստացել են դրամական պարգեւ: Դրամական պարգեւը բժիշկները փոխանցել են հիվանդանոցին, որի արդյունքում նախաձեռնությանը միացել են անհատներ ու կազմակերպություններ: Վերանորոգված մասնաշենքի բացմանը համալսարանական հիվանդանոցի բակում կհաջորդի տոնական միջոցառում այստե! ղ բուժում ստացող երեխաների եւ նրանց ծնողների ու բժիշկների մասնկացությամբ:

14:00-ին Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում (Պետրոս Ադամյան 14) կկայանա Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ Dasaran կրթական ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Իմ ընկեր Ավգուստը» կրթական խաղի շնորհանդեսը եւ «Ճանաչի՛ր ինձ իմ ունակություններով» նկարչական մրցույթի ամփոփման ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը: Արարողությանը ներկա կլինեն Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը, Dasaran կրթական ծրագրի հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանը եւ այլ պատվավոր հյուրեր:

11:00-ին Երեւանի պետական մանկավարժական համալսարանում /Խանջյան 5/ տեղի կունենա Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում: Միջոցառման կազմակերպիչներն են՝ Մանկավարժական համալսարանի գիտխորհուրդը եւ Հայ-Ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն» ՀԿ-ն։ Իրականացվելու է օրիգամիի բաց դաս, որի արդյունքում ստեղծված նմուշների հիման վրա կանցկացվի մրցույթ: Ներկա կլինեն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Սասամե Կենչիրոն եւ աշխատակիցներ, բարձրաստիճան հյուրեր, Հայաստանում ժամանակավորապես բնակվող ճապոնացիներ:

13:00-ին «The Club» ակումբում» երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի շրջանակում տեղի կունենա բատիկայի արվեստանոցի սաների աշխատանքների ցուցադրությունը: ՀՀ մշ.նախ.

13:00-ին Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր մուտքի մոտ /Պռոշյան 1, փակուղի 1, մետրոյի «Բաղրամյան» կայարանի հարեւանությամբ/ երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ տեղի կունենա թատերականացված տոնական հանդիսություն: Թատրոնի արտիստները կներկայացնեն հատվածներ խաղացանկային տարբեր մանկական ներկայացումներից: Նույն օրը, ժամը 12:00-ին եւ 14:00-ին Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմում կներկայացվի Ա.Չուբարովայի «Խաղալիքների մոլորակը» մանկական երաժշտական ներկայացումը /տոմսերը վաճառվում են թատրոնի տոմսարկղում/:

14:00-ին Հ.Թումանյանի թանգարանում կբացվի ՀՀ գեղարվեստի եւ արվեստի դպրոցների աշակերտների լավագույն աշխատանքների ցուցահանդեսը: ՀՀ մշ.նախ.

19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ռիտա Սարգսյանի հովանու ներքո եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, գեղ.ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ հաղորդավար Ավետ Բարսեղյանի նախաձեռնությամբ կներկայանան «7» նախագծով: Երեխաների եւ նրանց ծնողների համար նախատեսված այս ինտերակտիվ համերգ-երեկոն ունի կրթադաստիարակչական նշանակություն: Դասական երաժշտությունը կուղեկցվի ծանոթություններով. կներկայացվեն 7 հրաշալիքները, ծիածանի 7 գույները, 7 նոտաները, 7 առաքինությունները եւ այլն։ Երեկոյի ընթացքում սպասվում են յուրահատուկ անակնկալներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4886 դիտում

Վարչապետը ստորագրել է պատանիների «խաղաղության» գլխարկները. տեսանյութ

Այդ փաստաթուղթը հօդս ցնդեցրեց լրտեսների թեզերը, այն մեծ նշանակություն ունի մեզ համար․ Նիկոլ Փաշինյան

Ազատության հրապարակում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

Կալուգացի օլիգարխը դառնալու է բոմժ, կզցնելու ենք մինչև վերջին խազը. Ռուբինյան

Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի

Հայաստանում գազի հետ կապված բարդ իրավիճակ կարող է ստեղծվել. Ալեքսեյ Օվերչուկ

Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը

Սյունիքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. հոսպիտալացվել են իրանցիներ

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավին

Հայաստանը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան

Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից. ՌԻԱ Նովոստի

Փաշինյանին ու Ավանեսյանին ելակով տորթ են հյուրասիրել. տեսանյութ

Մեզ համար Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա․ Մհեր Գրիգորյան

Փաշինյանին ու Ավինյանին «16» գրությամբ մարզաշապիկներ են նվիրել. տեսանյութ

Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել

ԱՄՆ-Իրան բանակցությունները դանդաղ են ընթանում. Թրամփ

Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկիի uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո

ՀՀ-ն հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի. Փաշինյան

Ամռան առաջին շաբաթը Հանրապետությունում տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա

Փաշինյանը վստահ առաջատարն է Հայաստանում նախընտրական հարցումներում՝ ջախջախիչ թվերով. Euronews

«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն՝ ՊՆ վարչական համալիրում

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

Միլիարդավոր դոլարների արժողության մեր սպառազինության զգալի հատվածը արտադրված է ՀՀ-ում. Փաշինյան

Կառուցում ենք նոր որակի պետություն. Փաշինյան

Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը

Նորք-Մարաշում թութ նվեր ստացանք. շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 4 վիրավnր

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

Մեքենան բախվել է էլեկտրական սյանն ու բռնկվել. կա տուժած

Լինելու են նոր աղմկահարույց բացահայտումներ հանցավոր սխեմաներով, որոնց մասնակիցները նախկին պաշտոնյաներ են. ՀԿԿ

Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ու բռնկվել. կան զոհեր և ավելի քան 30 տուժած

Առավոտյան սելֆի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հրդեh՝ Երևանի տներից մեկում

Էսօր զինվորներն են պահում ծնողներին, ոչ թե ծնողները՝ բանակում ծառայող զինվորներին․ ՔՊ-ն Տավուշում է․ տեսանյութ

Թրամփը շուտով Իրանի հարցով վերջնական որոշում կկայացնի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է բռնի տեղահանված կանանց հետ

Քարաբերդում ավտոմեքենան ծառերին բախվելով ընկել է ձորը․ կան տուժածներ

Քիչ-քիչ Հայաստանում և Ադրբեջանում ավելի շատ մարդ է հավատում, որ խաղաղությունը խաղ չէ, խաղաղությունն իրական է

3700-ից ավելի ընտանիք տուն կունենա․ 16 մլն դրամ՝ սեփական տան համար․ ովքեր են Կառավարության ծրագրի շահառուները