ՌԴ-ի դեմ արշա՞վ է սկսվել. Մոլդովան արտաքսում է հինգ ռուսաստանցի դիվանագետի

30/05/2017 schedule11:45

Մոլդովայի իշխանությունները հայտարարել են երկրից հինգ ռուս դիվանագետների արտաքսման մասին: Այդ մասին հայտնել են հանրապետության արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարարությունում:

Այս պահին ոչ մոլդովական, ոչ էլ ռուսական կողմը չեն բացահայտում «անցանկալի անձ» հայտարարված դիվանագետների ինքնությունը: «Մենք ստացել ենք համապատասխան փաստաթուղթ և այն ուսումնասիրում ենք: Դեռևս ոչնինչ չենք մեկնաբանի»,- հայտնել է գործակալությանը Մոլդովիայում Ռուսաստանի դեսպան Ֆարիտ Մահամետշինը:

Միեւնույն ժամանակ այս քայլը Մոլդովայում ներքաղաքական սկանդալ է արաջացրել: Այդ երկրի նախագահ Իգոր Դոդոնը, ով կողմ է արտահայտվում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սուր քննադատության է ենթարկել ԱԳՆ-ի քայլը՝ անվանելով այն «չմտածված», քանի որ չեն հաշվարկված երկրի համար հնարավոր «բացասական հետեւանքները»:

«Ուզում եմ ձեզ վսահեցնել, որ խորապես վրդովված եմ մոլդովական դիվանագիտության ներկայացուցիչների կողմից  տվյալ ոչ բարյացակամ քայլով ու կտրականապես դատապարտում եմ այն»,- հայտնել է Դոդոնը։

Նա հավելել է, որ դիվանագետների արտաքսումը համարում է վրդովեցուցիչ քայլ «մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նկատմամբ»։

«Դա ամենայն հավանականությամբ արվել է արեւմուտքի հրամանով, գուցե նույնիսկ օվկիանոսի մյուս կողմից, նրանց հրամանով, ովքեր մտահոգված են, որ Նախագահության ու Կրեմլի միջեւ վերջապես ձեռք է բերվել կառուցողական ու արդյունավետ երկխոսություն»,- ենթադրել է Մոլդովայի նախագահը։

Հատկանշական է, որ Մոլդովան պառլամենտական պետություն է, և այս պարագայում նախագահն էական ազդեցություն չի կարող ունենալ իրավիճակի վրա: Նախագահը, որ ներկայացվում է սոցիալիստական բլոկը, կողմ է ՌԴ-ի հետ կապերի վերկանգնմանը, սկայն երկրի արտաքին քաղաքական ուղենիշը որոշում է կառավարությունն ու խորհրդարանը: Այդ կառույցները դեռեւս եվորպամետ ուժերի վերհսկողության տակ են:

ՌԴ ԱԳՆ-ից հաստատել են Մոլդովայում հինգ ռուսաստանցի դիվանագետներին «անցանկալի անձ» հայտարարելու մասին լուրը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա հայտարարել է, որ Մոսկվան դեռ հանդես կգա պատասխան քայլով, սակայն ըստ նրա, սա ոչ թե «Ռուսաստանի» այլ այդ երկրի ներսում ծավալվող ներքաղաքական իրադարձություններով է պայմանավորված:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նմանատիպ դիվանագիտական դեմարշ արեց Ռուսաստանի դեմ Էստոնիան՝ Նարվա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Դմիտրի Կազյոնովին և հյուպատոս Սերգեյ Սուրգաևին հայտարարելով անցանկալի անձ: Ռուսաստանի ԱԳՆ-ն Տալլինի որոշումն անվանեց «հերթական ոչ բարեկամական և ոչնչով չհիմնավորված գործողությունը» և խոստացել դրան պատասխան տալ:

Տպել
1587 դիտում

Ի՞նչն է օրհնում Բագրատ Գալստանյանը և ի՞նչը նզովում. որտե՞ղ է սկսվում և վերջանում նրա համար սիրո և ատելության սահմանը

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր․ Պատել

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Առաջնահերթ է հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ Պուտին

Որքան էլ ոմանց սրտով չլինի, մեր ժողովուրդն արժանի է նորմալ ապրելուն, և ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա․ Թունյան

Նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Վստահ ենք, որ ճիշտ ճանապահին ենք․ Երևանյան լճի հարակից տարածքում շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ է տնկվել

Այս մարդիկ ներկայացնում են եկեղեցի՞ն, թե՞ փարիսեցիների շարքին են դասվում. ինչ նպատակ է հետապնդում Գալստանյանի շարժումը

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Կոտրել են վճարային տերմինալի փականը, գաղտնի հափշտակել մոտ 3 մլն դրամ

Շենքի տանիքի կառուցատարրերն ու մետաղյա թիթեղը թուլացել, կախվել են

ՀԲ ներկայացուցիչները Ավինյանի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել ծրագրերը տեղափոխել գործնական փուլ

2-րդ փուլ անցած 106 հայտից կընտրվի 42 սկսնակ գործարար, թափանցիկությունը և գումարի արդարացի բաշխումը կարևոր է․ Հակոբյան

Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով

Խորհրդարան այցելած Նեպալի պատվիրակությանը ներկայացվել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը

ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Վաղը Երևանի ավագանին նիստ կգումարի. օրակարգային է Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման հարցը

Հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը․ Անահիտ Մանասյան

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

Աշխատանքներ կատարելիս տրակտորը կողաշրջվել է. ճանապարհի հենապատը փլուզվել է

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն»-ը նոր տնօրեն ունի

Մեծ հաշվով ՄԻԵԴ-ի վճիռները նաև ինդիկատոր են, թե բարեփոխումներն ինչպես են ընթանում և կյանքի կոչվում․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ալբանիա

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ Իեն Բորջը՝ Ալեն Սիմոնյանին

Ավելի վաղ միջադեպ է տեղի ունեցել․ 50-ամյա տղամարդը հայտնել է՝ ինչու է կրակել մեքենաների վրա (տեսանյութ)

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է․ առանձին վայրերում կարկուտը էական վնաս է հասցրել մշակաբույսերին

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունների օրերը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ կա տուժած

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կեղծ սքրինշոթ է տարածել. Հասմիկ Հակոբյանը հերքել է զրպարտությունը (լուսանկար)

Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

Այսօր բերման է ենթարկվել 171 անձ, մեծ մասը ազատ են արձակվել, հանրապետությունում փակ ճանապարհ չկա

Սրբազանն ինքը թող պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ, ինչը շատ հազվադեպ երևույթ է․ Բաբաջանյան

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող փաթեթը

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Գալստանյանի և նրա շարժման աջակիցների սիրո մասին իրարամերժ հայտարարությունները (տեսանյութ)

Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Լուբոշ Բլահան՝ Հակոբ Արշակյանին