Երևան
12 °C
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը.
«Հայոց պատմության մեջ չի եղել տևական մի ժամանակաշրջան, երբ վտանգված չլինեն մեր հինավուրց պետության գոյությունը, մեր ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը: Դարեր շարունակ մենք գոյության պայքար ենք մղել՝ հանուն մեր հայրենիքի, հանուն ազատ, անկախ ապրելու մեր իրավունքի: Պարտվել ենք, երբ ազգի բովանդակ ուժերը միավորելու փոխարեն ապավինել ենք այլոց դատին՝ արդարություն ակնկալելով: Եվ հաղթել ենք, երբ ոչ թե խնդրել, այլ նվաճել ենք մեր ազատությունը՝ կողք կողքի կանգնած, ուս ուսի տված, մի բռունցք, մի սիրտ ու հոգի դարձած պարտության մատնելով թշնամուն:
Հայոց միասնության, հայոց ոգու անպարտելի ուժի մասին են վկայում նաև Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, երբ մեր ժողովուրդը, ցեղասպանության թարմ և արյունոտ վերքերից դեռևս չապաքինված, զարկված ու զրկված, զինվեց ու դուրս եկավ թուրքական կանոնավոր զորամիավորումների դեմ, որոնք մայիսի 15-ին մտել էին Ալեքսանդրապոլ և այնտեղից բաժանվելով երկու խմբավորումների՝ շարժվում էին Ապարանի ուղղությամբ դեպի Ղարաքիլիսա և Սարդարապատի ուղղությամբ դեպի Երևան՝ Հայաստանի և համայն հայութան սիրտը: ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ սա էր օրվա հրամայականը: Եվ հայ ժողովուրդը կատաղի մարտերում նվաճեց իր ազատությունը՝ մահվան դատապարտելով թշնամուն:
«Մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանը հայտարարեց անկախ պետություն և ստանձնեց իշխանության պատասխանատվությունը։ Մայիսի 29-ին թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ պարզեցին» (հետագայում՝ խայտառակ պարտությունը հիշելիս, թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան Բաթումի բանակցությունների ժամանակ խոստովանել է. «…Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»)։
Սիրելի´ հայրենակիցներ, եկե´ք ուրեմն հավատանք մեր գենի զորությանը, սիրե´նք ու պաշտպանե´նք միմյանց, մեր հող հայրենին՝ դառնալով հայոց նորանկախ պետությունների և մեր ժողովրդի հավերժության երաշխավորը»:
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT