Ամեն ինչ գումարով չափող մարդիկ չպիտի կարողանան թելադրել դպրոցում. Լեւոն Մկրտչյան

«Վերջին զանգի» նախապատրաստությունները հաճախ տգեղ դրսեւորումներ են ստանում` դառնալով կրթության ոլորտին առնչվող պետական մարմինների թեժ գծերով ստացվող բողոքների պատճառ: Բայց գումար հավաքելը արգելելն էլ մյուս ծայրահեղությունն է:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով ինչպե՞ս պետք է գտնել ոսկե միջինը, որպեսզի ե´ւ երեխաների համար տոն ապահովվի, ե´ւ «Վերջին զանգը» չվերածվի ուսուցիչներին ու տնօրեններին մեծամեծ նվերներ անելու պարտադրանքի:

Նախարարն այսօր այցելել էր Երեւանի Մանուել Քաջունու անվան համար 54 ավագ դպրոց` ներկա գտնվելու շրջանավարտների ավարտական միջոցառմանը:

«Ոսկե միջինը այս դպրոցում է: Որեւէ մեկը չի կարող արգելել, որ երեխաները նշեն, գիրք նվիրեն իրենց ուսուցչին (այս դպրոցում շրջանավարտները նրանց «Նարեկ» էին նվիրել-խմբ.) եւ այլն: Բայց դեպքեր գիտենք (որոնք չեն ապացուցվում), որ «Վերջին զանգը» դառնում է առիթ եւ նույնիսկ սկսում են բանակցել, թե ինչ ձեւով նվերը տանք` դրամակա՞ ն, թե՞ նյութական: Այ սա արդեն տհաճ բան է: Ես ինչո՞ւ երեկ երեկոյան խնդրեցի, որ այս դպրոց գանք. որպեսի տեսնենք, որ դպրոցների բացարձակ մեծամասնության մեջ իսկապես տոն է եւ իրենք հանգիստ նշում են: Եթե այս երեխաները գնան, մի տեղ հավաքվեն, տոնեն, որեւէ խնդիր չի լինի»,- պատասխանեց նախարարը:

Նաեւ հավելեց. «Իմ կարծիքով այս միջին չափը պիտի պահել: Դա նաեւ մեր հասարակության խնդիրն է: Այդ մի քանի մարդիկ, որոնք ամեն ինչ իրենց ընտանիքներում չափում են գումարով եւ շքեղության աստիճանով, պիտի չկարողանան դա մտցնել դպրոց: Իրենք պիտի հարմարվեն միջին խավին: Մեր ժամանակ` Խորհրդային Միության տարիներին, գումար հավաքելիս դա այնպես արեցինք, որ սոցիալական անապահով շերտը չզգաց էլ, թե ինչպես այդ գումարը հավաքվեց նաեւ իրենց փոխարեն: Ավելի շատ այս տիպի խնդիրներ պիտի կարգավորվեն»:

Քաջունու անվան դպրոցում կազմակերպված գողտրիկ «Վերջին զանգը» շրջանավարտների երեւակայական հետադարձ հայացքն էր` դպրոցն ավարտելուց տասը տարի անց: Դասընկերները, որոնք այդ տասնամյակի ընթացքում լուրջ հաջողությունների էին հասել, բարձրացել կարիերայի աստիճաններով, նրանցից շատերն էլ` դա արել «եվրոպաներում», որոշել էին հանդիպել ու վերհիշել դպրոցում անցկացրած իրենց կյանքն ու ուսուցիչներին: Իսկ վերջում էլ իրենց  ապագան օտար երկրների հետ կապած դասընկերները որոշում են, որ պետք է վերադառնան: Ճիշտ չէ ասել` երկիրը երկիր չէ, նեղանալ ու հեռանալ: Երկիրը երկիր կդառնա միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուրը իր նպաստը բերի դրան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4104 դիտում

Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան

Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ

Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար

Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների

Ալեն Սիմոնյանը հաջող դիտորդական գործունեություն է մաղթել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է

Քո քարտեզը. վարչապետը հայտնել է՝ ինչպես ձեռք բերել այն

Դուշմանիկը խմած եկել ա, ասըմ ա սաղի լավը ..., 1 միլիոնը տենց մի բաժնի, մի 600-700 պահի քեզ. նոր ձայնագրություն

«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են

Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները

Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել

ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ

Արման Սահակյանը կալանավորվել է

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը

Ձերբակալվել է Արման Սահակյանը

Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն

208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա

Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը

Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են

Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին

Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար

Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում

Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ

ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ

ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP

ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ

Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին

Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան

Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը

Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը

Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի՛ թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը

ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին