Երկրպագուները կարծում են, որ Աստղիկ Սաֆարյանի նոր տեսահոլովակը տարբերվող է

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը դրական արձագանքներ է ստանում իր վերջին՝ «Ստանդարտ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի վերաբերյալ: Մայիսի 8-ին լսարանի դատին հանձնած աշխատանքի մասին շատերն ասում են, որ տարբերվող է: Armtimes.com-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ դեռ վաղ է եզրակացություններ անելու համար, սակայն դատելով եղած արձագանքներից՝ կարծում է եւ հույս ունի, որ «Ստանդարտը» հաջողություն կունենա:

«Ընդամենը մի քանի օր է՝ եթերում է, բազմաթիվ արձագանքներ եմ ստացել, մեկնաբանություններում գրում է թե իմ մշտական լսարանը, եւ թե նոր մարդիկ: Նրանք իրենց հիացմունքն են հայտնում եւ ասում են, որ տարբերվող է՝ ոչ ստանդատ, նաեւ այսպես են ձեւակերպում (ծիծաղում է): Շատ հաճելի է: Երբ աշխատանք ես անում, չես մտածում այնպես անես, որ բոլորը հավանեն, ուղղակի փորձում ես քո լավագույնն անել, լուրջ վերաբերվել, եւ երբ արդյունքը հանձնում ես լսարանին, միշտ էլ հաճելի է, որ շատերն են հավանում»,- ասաց նա:

Երգն Աստղիկ Սաֆարյանի վերջին՝ «Better Way» ալբոմից է, որը լույս էր տեսել 2016 թվականի աշնանը: Այն հարաբերություններում ստանդարտ դարձած արարքների մասին է, երբ փորձում ես քո սիրով դիմացինիդ դարձնել յուրահատուկ, սակայն նրա կողմից արժանանում ես ստանդարտ վերաբերմունքի, երբ նա ստում է, օրերով կորում է.... Երգի հեղինակն Աստղիկ Սաֆարյանն է:

Բացի «Ստանդարտից»՝ նկարահանվել է եւս 2 տեսահոլովակ: 2 երգն էլ նույն ձայնասկավառակից են: Մեկը կոչվում է «Alone», իսկ մյուսը երգչուհին չի ցանկանում բացահայտել. անակնկալ է: 3 տեսահոլովակները նկարահանվել են 2 օրվա ընթացքում: Աստղիկ Սաֆարյանը նշում է, որ նման առաջադրանք է դրել իր եւ իր թիմի առջեւ, որովհետեւ վերջին տեսահոլովակը («Լավն ես՝» դուետ «Մեծ Հայք» խմբի Նարեկի հետ), ներկայացրել էր նախորդ տարվա սեպտեմբերին:

«Սեպտեմբերից արդեն մտածում էի նոր տեսահոլովակի մասին: Մի փոքր ձգձգվեց, որովհետեւ մեծ թիմ պետք է աշխատեր, եւ չէր ստացվում հավաքվել: Ձգձգվեց, ձգձգվեց, ու իմ աշխատանքային տեմպը դադաղում էր: Եկավ մի պահ, որ խնդիր դրեցի իմ թիմի առաջ, եւ որոշեցինք, որ քանի որ այս մի քանի ամիսների ընթացքում չէր ստացվել նկարահանել, ապա պետք է 2 օրում 3 տեսահոլովակ նկարահանենք եւ բացը լրացնենք: Շնորհակալ եմ իմ մեծ թիմին, միահամուռ աշխատեցինք»,- ասաց նա:

3 տեսահոլովակի ռեժիսորն էլ Արմեն Փիրիմասիհին է: Աստղիկը դրանցում ներկայանում է 7 կերպարով, եւ բոլորի հեղինակը նա է, սակայն անկախ ժամանակի սղությունից եւ այն հանգամանքից, որ նույն ստեղծագործությունների վրա նույն թիմն է աշխատել՝ տեսահոլովակներից ամեն մեկը յուրահատուկ է ստացվել, հանգամանքները դրանց որակի վրա բացասաբար չեն անդրադարձել:

«Ուշադիր ենք եղել, որ որեւէ կերպ չանդրադառնա: Նախապես 3-ն էլ պլանավորել էինք, նախապատրաստական աշխատանքների ժամանակ յուրաքանչյուրին առանձին մոտեցում ենք ցուցաբերել»,- ասաց նա:

Տեսահոլովակները նկարահանվել են 2017 թվականի համար եւ մինչեւ տարվա վերջ կհանձնվեն լսարանին: «Ստանդարտը» ներկայացվել է հիմա, քանի որ գույներն ու տրամադրությունը գարնանայի-ամառային են: Մյուս 2-ի հերթականությունն Աստղիկ Սաֆարյանը չի որոշել:

Վերջին շրջանում երգչուհին շատ ակտիվ է նաեւ որպես դիզայներ: Իր ACO ապրանքանիշով ցուցադրություններ է ունեցել Երեւանում, Մոսկվայում: Մայիսի 12 14-ը «Yerevan Fashion Week»-ի ժամանակ հանդես կգա որպես երգչուհի: Նրա ապրանքանիշի որոշ նմուշներ էլ կցուցադրվեն վաճառքի համար: Նա կներկայացնի հիմնականում աքսեսուարներ:

Տպել
3023 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին