Նորածինների ստամոքս 3 ժամը մեկ խողովակի միջոցով 7 մլ կաթ է լցվում

10/05/2017 schedule11:38

Մայիսի սկզբին Երեւանում լույս աշխարհ եկած հնգյակից երեք երեխաների վիճակն անփոփոխ է, նրանք շնչառական օժանդակություն են ստանում եւ կերակրվում են նվազագույն չափով:

«Վիճակի վատացում չի նկատվում, բայց իրենք դեռ մեկ շաբաթական են, նման երեխաների բուժումը լավագույն դեպքում երկու ամիս է տեւում: Հեռուն գնացող որեւէ կանխատեսում առայժմ չենք կարող անել: Այս պահին կայուն է վիճակը, իրենք դեռ շնչառական օժանդակություն են ստանում, դեռ թթվածնի կարիք ունեն, դեռ շատ մինիմալ ինտերալ կերակրում են ստանում: Պատկերացրեք, յոթ միլիլիտր կաթ է լցվում բալիկի ստամոքսը` երեք ժամը մեկ: Նրանք ծծման, կլման ռեֆլեքսներ չունեն, շատ փոքր են: Այսինքն` դա դեռ շատ վաղ է լավ լինելու համար: Դեռ բուժման երեւի տասը տոկոսն է կատարվել»,- մեր զրույցում ասաց ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը` ընդգծելով, որ առանձին փուլերում բուժումն իրականացվում է հարյուր տոկոսով:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ երեխաներից երկուսը պետք է շնչեն առանց շնչառական սարքի: Այս առնչությամբ Մազմանյանը պարզաբանեց. «Ապարատները տարբեր են: Կա ինվազիվ, շատ ագրեսիվ արհեստական շնչառության, երբ ինկուբացիոն խողովակը մտնում է թոքերի մեջ եւ ապարատն է փչում դրական ճնշումով: Դա ուղղակի կատարվում է ծանր վիճակում, կյանք փրկելու նպատակով: Կա ոչ ինվազիվ շնչառական թերապիա, երբ քթով են ճնշում տալիս, բալիկը ինքն է շնչում, բայց քթին ստանում է թթվածին»:

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում եւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող երկու աղջիկների վիճակը գնահատվում է կայուն ծանր, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ նորածին հնգյակից երկուսը մահացել են շաբաթ եւ կիրակի օրերին:

Տպել
19327 դիտում

Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. ոստիկանություն

Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է, գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն

Իշխան Սաղաթելյանը վրդովված հարձակվում է ոստիկանների վրա, հրահրում քաշքշուկ (տեսանյութ)

Թանգարանների առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը. Վահրամ Դումանյան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ

Կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. փակվել են բոլոր կայարանների դռները

Երևանը պարալիզացված չէ. փոխոստիկանապետն արձանագրում է՝ ոստիկանությունն այս օրերին չի կիրառել որևէ հատուկ միջոց

Զոհված զինծառայողների մի քանի հարազատներ ներխուժել են զորամասի տարածք, ծեծի ենթարկել գնդապետին. հարուցվել է քրգործ

Ժամանակավորապես դադարեցվելու է Սյունիքի, Լոռու մարզերի և Երևանի որոշ հատվածների գազամատակարարումը

Ծեծ, կաշառակերություն, խոշտանգում. 1 օրում բացահայտվել է հանցագործության 94 դեպք

Երևանում բախվել են կին վարորդների մեքենաները, դրանցից մեկը տապալել է լուսացույցը. հղի կին է հոսպիտալացվել (լուսանկարներ)

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը երկօրյա այցով Վրաստանում է

Հայկական կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՊՆ

«Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի սաները հյուրընկալվել են ՄԻՊ աշխատակազմում

Բերման են ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին և «Հայրենիք» կուսակցության մի շարք անդամներ

Սպասելու եմ, որ այդ ուժերը հիմնավորեն Գրիգորյանի խոսքերը և պնդեն՝ նա ազգամիջյան թշնամանք չի սերմանել. Խաժակյան

Երևանում կրկին անհնազանդության ակցիաներ են. բերման են ենթարկվել Էդուարդ Շարմազանովը, Լևոն Քոչարյանը, Արմեն Աշոտյանը

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 4 մարզերում

ՌԴ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնում է Թուրքիա. օրակարգում տնտեսական հարցեր են

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 20 մ սահել ձորը. կա տուժած

Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե այսօր կազմակերպված երթին մասնակցել է 40-50 հազար մարդ, բացահայտ ստում է. Չախոյան

Իշխանափոխության հանրային պահանջ չկա. Գարեգին Միսկարյանը՝ ներքաղաքական իրավիճակի և ընդդիմության գործողությունների մասին

Տղամարդը մեղվի փեթակները գողացել է ու վաճառել

Յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է ավելի կանաչ ապագայի համար. Հակոբ Սիմիդյան

Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին. ԻՔՄ

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայությունների տրամադրումը շարունակվում է

Թուրքի բալեքը իրենք են, ոչ թե ոստիկանը, որի արժանապատվությունը փորձում են նվաստացնել. Մելքոնյանը՝ ընդդիմության մասին

Մինչև 2026 թ. Գյումրիում, Արարատում և Սյունիքում արդյունաբերական 3 գոտի կստեղծվի. Վահան Քերոբյանն այցելել է Շիրակի մարզ

Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել. ՊՆ

Թմրանյութ՝ կոնֆետներում. «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական գործ է հարուցվել

Ազգային արժանապատվությունը նվաստացնելու դեպքով հարուցված քրգործով ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը. ԱԱԾ (տեսանյութ)

Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ

Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Վահագն Խաչատուրյանը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

Դոլարի փոխարժեքը նվազել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով

Ձերբակալվել է КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը

Կյանքը խաթարող խառնակիչները շարունակում են չհասկանալ՝ աղբարկղները գրկած վազվզելը անհնազանդության ակցիա չէ. Դավոյան

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ