Երևան
12 °C
Հայաստանը, ԵԱՀԿ նախագահությունը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարությունը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը եւ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը հոգեհանգստյան տրամադրությունների մեջ են: Ամիսներ անց փակվելու է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:
Երեկ Մշտական խորհրդի նիստում ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ: Եվ այսօր այս առիթով բազմաթիվ ցավակցություններ հնչեցին:
«Միացյալ Նահանգները ցավում է Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման համար: Մենք ցավում ենք, որ կորցնում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործունեության համար վերջին հարթակը...»,-ասված էր ԵԱՀԿ-ում ԱՄն առաքելության տարածած հայտարարության մեջ:
«Ցավալի է, որ, չնայած երկարատեւ ջանքերին, Մշտական խորհուրդը չի կարողացել համաձայնության գալ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատը երկարաձգելու հարցում»,-ասվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի եւ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի համատեղ հայտարարության մեջ:
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը ավելի ագրեսիվ էր. «Ադրբեջանը զրկում է ԵԱՀԿ-ին Հարավային Կովկասում լիարժեք առաքելության ներկայությունից, ինչը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ ոչ միայն մեր տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեության, այլեւ ընդհանրապես կազմակերպության եւ նրա կառույցների վրա... Խոչընդոտելով ԵԱՀԿ գործունեությունը եւ հերթական անգամ մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը, Բաքուն արձանագրեց միջազգային ասպարեզում իր հերթական ձախողումը` խորացնելով անջրպետը իր եւ քաղաքակիրթ աշխարհի միջեւ»,-հայտարարեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Արդեն մեկ տարի ձգվող այս գործընթացի առիթը դարձել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ծրագրերից մեկը: ՀՀ ԱԳՆ-ի հավաստամբ՝ խոսքը Ականազերծման իրազեկվածության կրթական ծրագրի մասին է.«Փոքրիկ ծրագիր, մեկ տարվա համար, 25 հազար եվրոյի մասին է խոսքը, երեք-չորս հոգի պետք է վերապատրաստվեն այս հարցում»,- այս տավա հունվարի վերջին իր ասուլիսում ասաց Էդվարդ Նալբանդյանը: Բաքուն, սակայն, հարց է բարձրացրել, թե ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ականազերծման ծրագիր է իրականացնում, որը հակասում է իր մանդատին:
Ու ստացվում է, որ արդեն մեկ տարի Հայաստանը եւ միջազգային գործըներները, այդ թվում ԱՄՆ-ն, ԵԱՀԿ կառույցները, ԵԱՀԿ անդամ այլ երկրներ չեն կարողացել Բաքվին բացատրել, որ ականազերծում չէ, այլ ականազերծման մասին կրթական ծրագիր է: Բաքուն վետո է դրել գրասենյակի ֆինանսավորման վրա, ինչի արդյունքում այն դադարելու է գործել:
Ադրբեջանի համար սա, իհարկե, ընդամենը պատրվակ է եղել, որը երկիրը հաջողությամբ օգտագործել է միջազգային այս կառույցում եւս իր օրակարգը առաջ մղելու նպատակով:
Որքան էլ պաշտոնական Երեւանը հայտարարի, թե Ադրբեջանը դուրս է եկել միջազգային հանրության դեմ, պատռել է իր ապակառուցողական դեմքը, խորացրել մեկուսացումը քաղաքակիրթ աշխարհից, փաստն այն է, որ նրան հաջողվեց այս քայլով լուրջ վնաս հասցնել Հայաստանին:
Մեկնաբանելով իրավիճակը, Թեւան Պողոսյանն այսօր «Tert.am»-ի զրույցում ասել է. «Այս ամենից տուժելու է Հայաստանը, տուժելու է նրանով, որ այն ծրագրերը, որոնք ԵԱՀԿ գրասենյակն այստեղ անում էր ու նպաստում էր մեր քաղհասարակության զարգացման, մարդու իրավունքների խնդիրների, մամուլի ազատության, բնապահպանական ծրագրերի, տնտեսական զարգացումների ծրագրերի, փորձի փոխանակման և այլ ինստիտուտների զարգացման մի շարք ծրագրերին, չեն կատարվելու, ինչը նշանակում է՝ մեր զարգացումը դանդաղելու է»:
Նա նաեւ հարց է բարձրացրել`արդյո՞ք նույն ԱՄՆ-ն, որ այսօր ցավ է հայտնել գրասենյակի փակման կապակցությամբ, բավարար չափով ջանք գործադրել է նման զարգացումը կանխելու համար: «Արդյո՞ք Ռուսաստանը ջանասիրաբար պայքարել է, որովհետև, գիտեք՝ չորրորդ թե հինգերորդ անգամն է՝ ԵԱՀԿ գրասենյակը ղեկավարում է Ռուսաստանի դիվանագետը»,-ասել է Պողոսյանը:
ԱՄՆ-ի գործողությունները հայտնի չեն, սակայն Ռուսաստանը կարծես թե այս պատմությանը հետեւել է հարեւանցիորեն`դիտորդի կարգավիճակով: Փետրվարի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի լրագրողի խնդրանքով մեկնաբանեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մենք անտարբեր չենք գրասենյակի ճակատագրի նկատմամբ, մեր դիրքորոշումն այն է, որ գրասենյակները պետք է գործեն հյուրընկալող երկրների ցանկության համապատասխան: Տվյալ դեպքում մենք առավել եւս անտարբեր չենք, որովհետեւ գրասենյակը ղեկավարում է ՌԴ քաղաքացին: Ինչ վերաբերում է գրասենյակի աշխատանքային ծրագրերին, դրանք չպետք է կասկածներ առաջացնեն այլ երկրների մոտ եւ հավատարիմ լինեն ԵԱՀԿ սկզբունքներին: Տվյալ դեպքում ադրբեջանական մեր գործընկերների մոտ հարցեր են առաջացել: Կարծում եմ ավստրիական նախագահության մշակած վերջին առաջարկությունը տալիս է հարցերի պատասխանը եւ հույս ունեմ, որ այն կօգնի լուծել ԵԱՀԿ-ի համար ոչ այնքան լավ այս իրավիճակը»,-ասաց Լավրովը:
Ստացվում է` ՌԴ-ն դեմ չէ, որ ԵԱՀԿ գրասենյակը շարունակի գործել Երեւանում, եթե Հայաստանն է այդպես ցանկանում, բայց նաեւ Ադրբեջանն իրավունք ունի կասկածներ հայտնելու, եւ ընդհանրապես, եթե գրասենյակը փակվի, դա ԵԱՀԿ-ի պրոբլեմն է: Ռուսաստանի այս դիրքորոշումը ավելի շատ հօգուտ Ադրբեջանի էր, քան Հայաստանի եւ ԵԱՀԿ շահերի: Ռուսաստանի այս դիրքորոշումն, ինչ խոսք, չէր կարող որոշիչ ազդեցություն չունենալ` ի նպաստ գրասենյակի փակման:
ԵԱՀԿ-ի համար Հարավային Կովկասում վերջին գրասենյակից զրկվելն, իհարկե, հետընթաց է, սակայն դա որեւէ ազդեցություն չի ունենա կազմակերպության համընդհանուր գործունեության վրա: Հատկապես որ այստեղ հակված են կատարվածը կապել ղարաբաղյան հակամարտության հետ եւ պատասխանատվությունն իրենցից հեռացնել: «Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարության հանդիպումները, Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերի այցը տարածաշրջան, բազմաթիվ փոխանակումները ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի եւ Ավստրիայի փոխարտգործնախարար Մայքլ Լինհարթի եւ երկու երկրների (Հայաստանի եււ Ադրբեջանի-խմբ.) բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ հաշտեցման չբերեցին»,-ասվում է ԵԱՀԿ քարտուղարության հայտարարության մեջ:
Ասել է թե` միակ կողմը, որ իսկապես կտուժի այս ամբողջ պատմությունից` մնում է Հայաստանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT