Թույլ չենք տա թշնամուն հարձակվել Արցախի Հանրապետության վրա. Լեւոն Մնացականյան

«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն ի զորու է պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը, և ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը,- այսօր հրավիրված մամլո ասուլիսին վստահեցրել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը,- սա են ապացուցում 2016թ. ապրիլից հետո առաջնագծում կատարված հսկայածավալ կահավորման, ինժեներա-ամրաշինական աշխատանքներն ու նորագույն տեխնոլոգիաների ներդրումը»: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ լրատվական ծառայությունը:

Գեներալ-լեյտենանտի խոսքով, արցախյան հիմնահարցը ուժի դիրքերից լուծելու հակառակորդի բոլոր փորձերը կձախողվեն:

Ըստ հաղորդագրության, Մնացականյանը անդրադարձել է նաեւ նախորդ տարվա ապրիլին Արցախի Հանրապետության դեմ հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիային՝ նշելով, որ չնայած հակառակորդը գործողության մեջ էր դրել իր ողջ զինանոցը, պաշտպանության բանակին հաջողվել է տապալել ադրբեջանական կողմի բոլոր ծրագրերը, և ինչպես 1994թ. մայիսին, այնպես էլ 2016թ. ապրիլին Ադրբեջանը հարկադրված էր դիմել պաշտոնական Մոսկվայի միջնորդությանը՝ հրադադար հաստատելու խնդրանքով:

Արցախյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, պատասխանելով առաջնագծում տեսադիտարկման սարքերի ներդրման վերաբերյալ հարցին, Լեւոն Մնացականյանը հայտարարել է, որ դիտարկման սարքերի շնորհիվ գիշերային պայմաններում թշնամու յուրաքանչյուր շարժ վերահսկվում է: Հարց է հնչել վերջին շրջանում զոհերի մասին, այն դեպքում, երբ սահմանի ողջ երկայնքով տեղակայված են գերժամանակակից սարքավորումներ: Լ. Մնացականյանը հայտարարել է, որ դրանք զինվորների անփութության եւ անզգուշության հետեւանք են:

Պատերազմի վերսկսման հավանականության մասին լրագրողի հարցին ՊԲ հրամանատարը պատասխանել է. «2017-ի փետրվարի 24-25-ը կարող էին վերածվել լայնամասշտաբ գործողությունների: Ապրիլյան գործողություններից հետո հետեւություններ ենք արել, եւ լայնածավալ աշխատանքներ իրականացրել: Մենք թույլ չենք տա թշնամուն հարձակվել Արցախի Հանրապետության վրա»,- ասել է գեներալ-լեյտենանտը եւ նշել, որ երբեւիցէ ՊԲ-ն այնքան հզոր չի եղել, որքան այսօր:

«Չնայած հրադադարի խախտումներին՝ 2016թ. ապրիլից հետո լարվածությունն առաջնագծում մի քանի անգամ կրճատվել է»,- վստահեցրել է Լեւոն Մնացականյանը:

Աննա Դեմիրճյան

Տպել
13194 դիտում

Արթիկում 21-ամյա երիտասարդ է դանակահարվել. կասկածյալը տղայի մորաքրոջ 49-ամյա ամուսինն է (տեսանյութ)

Նոր դպրոցի համար կառուցվելիք վերգետնյա անցումը թթվածնի նման անհրաժեշտ է աշակերտներին

Պարենի անվտանգությունը առաջնային նշանակություն ունի. նախագահի հանդիպել է «Սյունիք Ֆուդ» ընկերության սեփականատիրոջը

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը դատի է տվել Իոսիֆ Կուբատյանին

Պետությունը տրիաժ ծառայության համար ֆինանսավորում կտրամադրի «Գյումրի» ԲԿ-ին. կենտրոնում 15 մահճակալանոց մեկուսարան կա

Եթե անորոշությունները շարունակվեն, 3-րդ եռամսյակում բյուջեի եկամուտների մի փոքր ավելի մեծ նվազում կունենանք․ պատգամավոր

Կորոնավիրուսով վարակված բժիշկներն առողջացել, վերադարձել են. «Գյումրի» ԲԿ-ն վերսկսում է պլանային վիրահատությունները

Մահվան ելքով պատահարները նվազել են, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը՝ աճել

Լեռնակերտում կընդլայնվի լուսավորության ցանցը. 38 նոր լուսակետ կավելանա

Արարատի մարզպետը 2019-ին 15 մլն դրամից ավելի եկամուտ է ստացել․ նրա հայրը նոր մեքենա է գնել

Արցախում ցեմենտի արտադրության գործարան կկառուցվի

Երեւանի գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով

Հինգերորդ զորամիավորումում անկացվել են հակաօդային պաշտպանության վարժանքներ

«Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրում եւս ռումբ չի հայտնաբերվել

Ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի

Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամները դիմել են ՄԻԵԴ. Կառավարությունը դատարանից հարցադրումներ է ստացել եւ պատասխանել

«Շիրակը» կորցրեց առաջին տեղը, «Նոան» հաղթեց ու ՀՀ ֆուտբոլի առաջնությունում չեմպիոնության լուրջ հայտ ներկայացրեց

Անգլերենից 524 հոգի 18-20 է ստացել, 133-ը՝ անբավարար․ հայտնի են օտար լեզվի միասնական քննության արդյունքները

Երբ առողջապահական համակարգն այլևս ի վիճակի չլինի սպասարկել, այլ ելք չի լինի, քան՝ սահմանափակումներին վերադառնալը

Կասեցումներ են իրականցվել սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում եւ Ազգային արխիվում