Գյումրու ծառերը վարակիչ են. քաղաքապետարանում փող չկա, բայց 60 աշխատակից կա.(ֆոտո)

Երեկ Գյումրու քաղաքապետարանը կազմակերպել էր համաքաղաքային ծառատունկ եւ շաբաթօրյակ: Այդ նպատակով մոտ 4 մլն դրամի շրջանակներում ձեռք է բերվել դեկորատիվ, մրգատու ծառեր, թփեր եւ այլն: Քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանի խոսքով՝ ծառերը ձեռք բերելու համար քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ, որը շահել է «Բարիք» ՍՊԸ-ն:

Գյումրու քաղաքապետարանի անկտիվությանը զուգահեռ ստիպված ենք նշել, որ ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնք աննպատակային են դարձնում ծառատունկը: Մասնավորապես, քաղաքը չունի ոռոգման համակարգ: Ծառերը ջրվում են ջրցան մեքենաների միջոցով, որը մեծ ծախսերի հետ է կապված: Բացի այս Գյումրու ծառերը հիվանդ են եւ չեն ենթարկվում համապատասխան դեղորայքային մշակման: Քաղաքապետարանի կանաչապատման բաժնի համակարգող` Ազատ Խաչատրայնը բարձրաձանում է այն մասին, որ ծառերը թուանաքիմիկատներով չմշակվելու պարագայում փտում են:

«Մենք հիմա չունենք թունաքիմիկատներով եւ այլ դեղորայքային միջոցներով ծառերը խնամելու հնարավորություն, քանի որ այն կապված է մեծ ծախսերի հետ: Եթե չեմ սխալվում մեկ կիլոգրոմ թունաքիմիկատն արժի 8-ից 10 հազար դրամ, որը քաղաքապետարանը ձեռք բերելու հնարավորություն չունի: Դուք պատկերացնում եք, թե քանի տոննա դեղորայքի մասին է խոսքը գնում: Այս դեղորայքային խնամքի բացակայությունը բերում է նրան, որ ծառերը վարակվում են, լվիճներ են ի հայտ գալիս: Հիվանդությունը փոխանցվում է նաեւ նոր տնկիներին»,-ասում է Ազատ Խաչատրյանը:

Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանն էլ հուսադրում է, որ ներկում են ծառերի բները:

«Լիարժեք չեն ստանում դեղորայքային բուժում՝ գումարի սղության պատճառով: Բներն ենք ներկում միայն, որը մեծ գործ է: Ծառերին հատկացված գումարը բավարարում է 60 աշխատակցի աշխատավարձին, իսկ ծառերի խնամքին շատ քիչ գումար է մնում»,-նշում է Մանասյանը:

Համաքաղաքային ծառատունկին մասնակցում էր Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Նա անդրադառնալով ոլորտի խնդիրներին նշեց. «Ուզում եմ, որ մենք պարտավորված լինենք մեր կանաչ գոտիներն ավելացնելու համար: Ես կարծում եմ, որ քիչ պետք է տնկենք եւ մնացած միջոցները պահենք խնամքի համար: Եթե տնկելու ենք տնկելու համար, ես գտնում եմ, որ անիմաստ է: Ոռոգման ցանցի բացակայությունը լուրջ խնդիր է»,-ասաց մարզպետը:

Նարեկ Կիրակոսյան, Գյումրի

Տպել
4624 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին