Երևան
12 °C
Հայտնի է, որ նոր խորհրդարանում Հանրապետական կուսակցությունը կրկին Դաշնակցության հետ կոալիցիա կկազմի:
Իշխանություններն իրենց կոալիցիոն վաղեմի գործընկերոջը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կամ այս անգամ` «Ծառուկյան» դաշինքին, տեսնում են ոչիշխանական դաշտում առնվազն գոնե այս փուլում՝ մինչեւ 2018թ. Սերժ Սարգսյանի նախագահության լիազորությունների ավարտը: ՀՀԿ-ում, օրինակ, չեն բացառում, որ արդեն 2018 թվականին այդ դաշինքն էլ կմիանա կոալիցիային:
Իսկ ինչու այս անգամ իշխանությունները «Ծառուկյանին» կոալիցիա չեն բերում, փոխարենը համագործակցում են միայն ՀՅԴ-ի հետ: Ինչո՞վ է ՀՅԴ-ն ավելի ձեռնտու իշխանություններին: Չէ՞ որ երկուսն էլ նախկինում համարվել են Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը հանդիսացող ուժեր, բայց Սերժ Սարգսյանի օրոք արդեն հայտնվում են վերջինիս ազդեցության ներքո: Երկուսն էլ ի սկզբանե ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մաս են կազմել, բայց հետո հրաժարվել դրանից: Ընդհանրությունները շատ են, բացի այն, որ ՀՅԴ-ն ունի 123 տարվա վաղեմություն եւ ԲՀԿ-ից մեծ է ավելի քան 111 տարով:
Որոշ տեղեկություններով, իշխանություններն ու մասնավորապես Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին կարեւորել են հատկապես սփյուռքում ունեցած ազդեցության համար: Երեկ փորձեցինք ՀՀԿ-ից մեկնաբանություն ստանալ, թե ինչու են հատկապես ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմում: «Որովհետեւ նրանք են առաջարկություն ներկայացրել»,- պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ համաձայնելով, որ ՀՅԴ-ի հետ համագործակցելու դեպքում իրենք կարեւորում են նաեւ սփյուռքի գործոնը:
Հայտնի է, որ սփյուռքը հաճախ է քննադատում ՀՀ իշխանություններին, հակադրվում շատ հարցերում, Հայաստան-սփյուռք կապն այնքան էլ հարթ ու բարեկամական չէ, իշխանությունները կարեւորում են ինչ-որ ուժի միջոցով կապ ունենալ, ներկայացվածություն ունենալ արտասահմանյան հայ հանրության հետ, որը որոշ երկրներում, օրինակ, Ֆրանսիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում բավական ներկայանալի է: Սփյուռքի հետ կապ ունենալը կարեւոր է նաեւ այդ երկրների հասարակական շերտերի եւ պետական կառույցների հետ որոշակի կապեր հաստատելու համար, երբեմն, ինչու ոչ, որոշակի ֆինանսական ակնկալիքների համար: Խորհրդարանական ընտրություններից առաջ, հիշեցնենք, «Ծառուկյան» դաշինքը, գիտակցելով սփյուռքի կարեւորությունը եւ ինչ-որ տեղ նաեւ հակադրվելով ՀՀԿ-ին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում էր ինքն էլ սփյուռքի մյուս երկու՝ ՍԴՀԿ եւ ՀՌԱԿ կուսակցությունների հետ համագործակցել: Բայց դա նրան չհաջողվեց, քանի որ այդ կուսակցությունների կենտրոնական գրասենյակները չէին ողջունել հայաստանյան իրենց ներկայացուցիչների այդ քայլը: Այնուամենայնիվ, ինչո՞ւ «Ծառուկյան» դաշինքին էլ չեն հրավիրում կոալիցիա: «Ինչի՞ համար, դրա անհրաժեշտությունը կա՞: Իսկ խորհրդարանում ընդդիմություն չպե՞տք է լինի»,- հարցնում է Վահրամ Բաղդասարյանը:
Բայց չէ՞ որ կա «Ելք» դաշինքը, որը հայտարարել է, որ ՀՀԿ-ի հետ որեւէ դեպքում կոալիցիա չի կազմի: Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ «Ելքը» մենակ չի զբաղեցնի այդ դաշտը: Եվ հասկանալի է դառնում, որ իշխանությունները պարզապես չեն ցանկանում, որ մի ուժ ստանա խորհրդարանական ընդդիմության 33 մանդատները: Որոշ տեղեկությունների համաձայն, «Ծառուկյան» դաշինքը ձգտում է իշխանության մաս կազմել, բայց քանի որ իշխանություններից դրական պատասխան չի ստացել, ստիպված ասում է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեն կազմի: Թեեւ Գագիկ Ծառուկյանը զգուշանում է նման արմատական հայտարարություններ անելուց:
Քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ, անդրադառնալով ՀՀԿ-ի կոալիցիոն նախասիրություններին, ավելացրեց, թե այդ կուսակցությունը պարզապես հնազանդ կատարում է Սերժ Սարգսյանի հրահանգները: Բայց չէ՞ որ «Ծառուկյան» դաշինքն էլ հիմա գտնվում է Սերժ Սարգսյանի ազդեցության տիրույթում: «Իսկ ո՞վ ասաց, որ այնտեղից հատկապես ռեյտինգային թեկնածուները չեն գտնվում իշխանությունների ազդեցության ներքո: Բայց կառավարության պորտֆելներն անսահմանափակ չեն, որ ում ասես՝ բերեն խցկեն: «Ծառուկյանն» արդեն իր համար աջ քաշած է, իշխանություններին որեւէ բանով չի խանգարելու: ՀՅԴ-ին ընդամենը մի քանի պորտֆել է տրվելու, մինչդեռ «Ծառուկյան» դաշինքի ախորժակն ավելի մեծ է, ինչը Սերժ Սարգսյանը չի ցանկանում բավարարել»,- ասում է Արմեն Բադալյանը:
Մյուս կողմից էլ, քաղաքագետի խոսքերով, ՀՅԴ-ին կոալիցիա բերելով՝ Սերժ Սարգսյանը ցանկանում է կառավարությունում ու ընդհանրապես իշխանության մեջ վարչապետ Կարեն Կարապետյանին հակակշիռ ստեղծել՝ թույլ չտալով նրան գործադիրում միանձնյա իշխել: Հավանաբար, դա գիտակցելով է Կարեն Կարապետյանը դեմ այդ կուսակցության հետ համագործակցությանը: Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ի միջոցով սփյուռքի վրա ազդեցություն ունենալու՝ իշխանության ցանկություններին, ապա Բադալյանը գտնում է, որ դա ընդամենը տարածված միֆ է, թե ՀՅԴ-ն ազդեցություն ունի սփյուռքում: «Սա 1970-1980-ականների սփյուռքը չէ: Այնտեղ արագ ուծացման քաղաքականություն է գնում, եւ ցեղասպանությունից հետո արդեն 5-րդ սերունդն է, որը ՀՅԴ-ի եւ հայ դատի հետ որեւէ կապ չունեն: Առաջին հերթին նրանք հանդիսանում են իրենց երկրների քաղաքացիները: Երկրորդը՝ սփյուռքի վրա ազդեցությունը հնարավոր կլինի, եթե սփյուռքահայերը տնտեսապես ինտեգրված լինեն Հայաստանին, ինչը չկա»,- ասում է նա:
Եվ վերջապես, ՀՅԴ-ն կարեւոր է իշխանությունների համար հատկապես 2018թ. անցումային շրջանը սահուն անցկացնելու համար: «Իհարկե, առաջին հերթին 2018 թ. խնդիրը Սերժ Սարգսյանի օգտին լուծելու գործընթացի մասին է խոսքը: Եվ այստեղ ՀՅԴ-ն կարող է որոշակի գործոն լինել, հատկապես որ վաղուց վերածվել է նախագահականի կցորդի: Ամեն դեպքում, «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն տարբեր քաշի ուժեր են: Իսկ այդ դաշինքի հետ կոալիցիան կարող է Սերժ Սարգսյանին հնարավորություն չտալ 100 տոկոսով վերահսկել այդ կառույցին, իսկ նրան դա պետք է: «Ծառուկյանի» դեպքում կարող է դժվարություններ ունենալ, նախկին նախագահի հարց կա, նախկին վարչապետի հարց կա»,- եզրափակում է Արմեն Բադալյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT