Երբ տնօրենների մեծ մասը նույն կուսակցության անդամ է, դա նրանց որակի մասին է խոսում.նախարար

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ ուսումնական հաստատությունների տնօրենների աղմկահարույց ձայնագրությունների թեմային եւ տեղեկացրեց, որ կատարվածը հանգամանալի ուսումնասիրելուց ու պետական այլ մարմինների հետ քննարկումներ անցկացնելուց հետո հանրությանը կներկայացնեն իրենց եզրակացությունը:

«Արդեն այն, որ դա հասարակական հնչեղություն ստացավ, եւ նախարարություն էին հրավիրվել ավագ դպրոցների տնօրեններ (դրանք ԿԳՆ ենթակայության են-խմբ.), ենթադրում է, որ մենք պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք»,- ասաց նա:

Հայաստանյան դպրոցներում ու մանկապարտեզներում բոլոր տնօրենները կամ գոնե նրանց ճնշող մեծամասնությունը հանրապետական են: Նախարարին հարցրինք` իր կարծիքով` դա ինչի՞ մասին է խոսում:  

- Ես հիշում եմ դեպքեր, երբ տնօրենների բացարձակ մեծամասնությունը մի ժամանակ այլ կուսակցության անդամ էր: Սա մի քիչ տնօրենների որակի մասին է, ցավոք սրտի, խոսում, որովհետեւ մարդը կարող է կուսակցության անդամ դառնալ իր համոզմունքով: Եթե կուսակցության անդամ է դառնում միայն պաշտոնի կամ կարիերայի համար, դա չեղավ, որ ուժեղացնում է տվյալ կուսակցությանը: Իմ կարծիքով, նաեւ հանրապետական կուսակցությունն այս իմաստով դիտարկումներ կունենա: Բայց կոնկրետ մենք խնդիր ունենք հետեւյալ ձեւով. բարձրագույն կրթության համակարգում այդ խնդիրը փորձում ենք լուծել օրենքով եւ մեխանիզմ ստեղծելով, որ բուհի գերագույն մարմնի խորհուրդը պետք է ամբողջությամբ զերծ լինի բարձրաստիճան կուսակցական պատկանելություն կամ պաշտոն ունեցող մարդկանցից: Դպրոցի պարագայում մեր հասարակական կազմակերպությունները ունեն առաջարկներ այդ ուղղությամբ: Պիտի քննարկենք, փորձենք հասկանալ, թե ինչպես անենք, որպեսզի դպրոցները խնայվեն հատկապես այս ընտրությունների փուլում, որովհետեւ ըստ էության իրենք բավականին կարեւոր ռեսուրս են բոլոր կուսակցությունների համար: Մտավորական սերուցքն է դպրոցներում. մենք 40 հազար ուսուցիչ ունենք, եթե կուսակցությունները պիտի գործեն, բնական է, որ այս ուսուցիչները պիտի ներառված լինեն կուսակցությունների մեջ, որովհետեւ նրանք են մտավորական սերուցքը: Բայց ինչպես անել, որ նրանց կուսակցական պատկանելությունը չխանգարի տվյալ ոլորտի կենսագործունեությանը: Այս խնդրի լուծումը, բացի օրենսդրությունից, երեւի մեխանիզմի կարիք էլ ունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5625 դիտում

Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան

Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ

Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար

Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների

Ալեն Սիմոնյանը հաջող դիտորդական գործունեություն է մաղթել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է

Քո քարտեզը. վարչապետը հայտնել է՝ ինչպես ձեռք բերել այն

Դուշմանիկը խմած եկել ա, ասըմ ա սաղի լավը ..., 1 միլիոնը տենց մի բաժնի, մի 600-700 պահի քեզ. նոր ձայնագրություն

«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են

Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները

Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել

ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ

Արման Սահակյանը կալանավորվել է

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը

Ձերբակալվել է Արման Սահակյանը

Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն

208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա

Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը

Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են

Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին

Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար

Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում

Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ

ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ

ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP

ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ

Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին

Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան

Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը

Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը

Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի՛ թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը

ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին