Սպեցնազ ենք ստեղծում, դուխով գնացեք առաջ. Կարեն Կարապետյանը՝ նախարարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրի մշակման, հաստատման կարգը սահմանելու եւ  բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագծերը:

Ըստ Իգնատի Առաքելյանի, անհրաժեշտություն է առաջացել՝ բնակլիմայական աղետների կանխարգելման եւ վերացման ուղղությամբ պատրաստված հայեցակարգը պետք է ելակետ հանդիսանա գյուղատնտեսությունում քաղաքականության հստակեցման եւ նպատակային ծրագրերի իրականացման համար: Նախագծի ընդունումը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը, տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, եկամուտների ավելացմանը եւ գյուղում աղքատության նվազմանը:

Նախարարը, երկար թվելով կառավարության որոշման առավելությունները, վարչապետին հարցրեց. «Երկա՞ր եմ ասում»: Կարեն Կարապետյանն արագ արձագանքեց. «Չէ, երկար չեք ասում: Ուղղակի շատ լավ բան եք նախատեսել, այս միջոցառումների մեջ մտնում է ապահովագրումը, ոռոգման համակարգի բարելավումը, կարկտապաշտպանական միջոցների, հողատեսքերի հակահեղեղային պաշտպանությունը, սերմնաբուծությունը: Կարծում եմ, վստահ եմ ավելի ճիշտ՝ լավ, շատ խելոք համակարգ է: Պարոն Տոնոյանի հետ համագործակցում եք, կանխատեսումները, պրագնոզները, տեխնիկան, մենք այնտեղ լիքը-լիքը բարելավելու բան ունենք»:

Իգնատի Առաքելյանը մեկ այլ որոշման նախագիծ ներկայացրեց, որով առաջարկվում էր մի շարք գյուղացիական փակ բաժնետիրական ընկերություններ լուծարել: Նախագծի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսական աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման շրջանակի ընդլայնմամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այս հարցի զեկուցումից հետո էլ բուռն արձագանքեց նախարարի առաջարկին: «Մենք ունեինք մի համակարգ, որը պետք է կրթեր մեր գյուղատնտեսին: Համարում ենք համակարգը ոչ էֆեկտիվ, որովհետեւ կրթել-կրթել-կրթել է եւ վերջում առաջացել է 352 հատ ֆերմեր ու կոոպերատիվ՝ տարեց տարի: Համակարգը վերացնում ենք, դրա փոխարեն սպեցնազ ենք ստեղծում, սպեցնազ ենք ստեղծում: Ամեն տարվա վերջ հաշվետվություն ենք տալիս, թե քանի ֆերմեր է առաջացել, քանի կոոպերատիվ է առաջացել, քանի գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել է փայլել: Պայմանավորվեցինք»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ գյուղատնտեսության նախարարը համարձակ բարեփոխումներ է սկսել եւ կառավարությունն իրեն աջակցում է: «Դուխով գնացեք առաջ»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը:

Տպել
6542 դիտում

System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան, հանդիպել հայ ռազմագերիների հետ, մեզ տրամադրել նրանց անունները. ԱՀ նախագահ

Արցախում ստուգվել է խմելու ջրի որակը. հերքվել են բնակչության մտահոգությունները

Հայազգի համաշխարհային աստղերը կոչ են անում գերությունից ազատել հայ ռազմագերիներին. Fox 11 Los Angeles

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Ընդդիմությունը վարչապետին հեռանալու համար մինչեւ երեքշաբթի օրը ժամանակ տվեց, այլապես կդիմեն անհնազանդությունների

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջարկվող ժամանակավոր կառավարության առաջնահերթությունները

Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողների

Օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 35 անձ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել ներքաղաքական թեժացող գործընթացների առնչությամբ

Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. հրապարակում նրա անունից խոսք կարդաց Իվետա Տոնոյանը

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է