ՕՐՕ դաշինքի հայտարարությունները քաղաքական էին. ԿԸՀ անդամը՝ դատաքննության մասին (տեսանյութ)

Այսօր ՀՀ Վարչական դատարանը՝ դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ, սկսեց «ՕՐՕ» դաշինքի հայցադիմումի քննությունը եւ լսեց «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչներ Լեւոն Օհանյանին, Հրայր Ավանեսյանին եւ Գեղամ Նազարյանին, ինչպես նաեւ ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանին:

Հիշեցնենք, որ «ՕՐՕ» դաշինքն իր դիմումով պահանջում է վերացնել ԿԸՀ-ի կայացրած որոշումը, պարտավորեցնել ԿԸՀ-ին մատնահետքերի միասնական ցանց ստեղծել եւ համեմատել մատնահետքերի համընկնում կա, թե՝ ոչ: Իսկ ԿԸՀ-ն ապրիլի 8-ի արտահերթ նիստում մերժել էր ՕՐՕ-ի դիմումը, որով պահանջվում էր մեկ ընդհանուր բազայում միավորել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, տեղամասերում հատուկ սարքերով ստացված մատնահետքերը, որից հետո ԵԱՀԿ-ի դիտորդների եւ իրենց մասնագետների անմիջական մասնակցությամբ ստուգել՝ արդյո՞ք կան մատնահետքերի համընկնումներ:

ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանը դատարանին որպես հակափաստարկ ներկայացրեց, որ քվեարկության սարքերը կրկնաքվեարկություն թույլ չեն տվել, այլ կրկնաքվեարկության փորձեր են արձանագրել: «Մատնահետքը, հարգելի դատարան, անձի հետ չի համընկնում: Սարքի մեջ չկա ինֆորմացիա ընտրողի մատնահետքի մասին: Ինքնաթիռ նստելուց, գրանցելուց է չէ՞, որ անձնագիրն ու մատնահետքը համընկնում են իրար հետ, մինչեւ այդ իր մեջ ինֆորմացիա չկա: Ունեցել ենք որոշակի տեխնիկական… 4 հազար սարք է աշխատել, թերություններ կարող են լինել»,- ասաց Գեորգի Մարտիրոսյանը:

Անդրադառնալով դաշինքի ներկայացուցիչների կողմից հայցադիմումի հետ կցված փաստին, որ տղամարդու անձնագիր է ներկայացվել, բայց սարքի վրա երեւացել է կնոջ նկար, ԿԸՀ անդամն ասաց. «Այս պարագայում պետք է վառվեր դեղին լույս: Այսինքն՝ չէր թողելու քվեարկել կամ եթե պարզվեր՝ այս անձը ներկայացել է եւս մեկ անգամ, վառվելու էր կարմիր լույս եւ գիտեք, որ հիմա էլ մի քանի քրեական գործ է հարուցված»: ԿԸՀ անդամը դատարանում հայտարարեց, որ մինչեւ ընտրության օրը առաջադրված կուսակցություններին եւ դաշինքներին առաջարկել են էլեկտրոնային շտեմարանը սարքերում տեղադրելու ժամանակ վերահսկել գործընթացը, սակայն որեւէ քաղաքական ուժ ԿԸՀ այդ հարցով չի դիմել:

«ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Լեւոն Օհանյանը մանրամասն ներկայացրեց իրենց հայցի հիմնավորումները եւ պատասխանելով ԿԸՀ ներկայացուցիչ հարցին՝ ասաց, որ ԿԸՀ-ի ներկայացրած դիմումն ու դատարանի հայցադիմումը տարբեր են, սակայն հայցադիմումի պատճենը ներկայացվել է նաեւ ԿԸՀ:

Նիստից հետո ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դաշինքի ներկայացուցիչների պահանջը ֆիզիկապես եւ տեխնիկապես անհնար է իրականացնել: «Որպես փաստաբան նաեւ ասեմ, որ մատնահետք ստուգելը շատ դժվար է: Այսպես չի, որ ասում են՝ իրար հետ համընկավ եւ վերջ: Օրենքով նախատեսված չի եւ տեխնիկական երկու հիմքն էլ մենք մատնանշել ենք մեր որոշման մեջ»,- ասաց ԿԸՀ անդամը: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ դատարանում ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչների ելույթների եւ հարցադրումների մեծ մասն սկսվում էր քաղաքական պաստառով, հետո վերջանում էր հարցով, որն ըստ էության, գործի հետ կապ չուներ:

«Ես դատարանում հայտարարել եմ, որ, ըստ էության, այստեղ իրավական հարց չենք վիճարկում, որովհետեւ որեւէ փաստարկ.... Մենք ասում ենք՝ տեխնիկապես շատ բարդ բան է: Հայցվոր կողմը չներկայացրեց որեւէ ապացույց այն դեպքում, որ դա շատ հեշտ է, մեկ օրում կամ մեկ րոպեում դա կարելի է կատարել»,- նշեց Գեորգի Մարտիրոսյանը:

«ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանն էլ կրկին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սպասում է, որ դատարանը կկայացնի հայ ժողովրդի շահերից բխող որոշում: Հարցին՝ ինչո՞ւ այս հարցով 9 քաղաքական ուժից միայն «ՕՐՕ» դաշինքն է դատարանում, նա այսպես պատասխանեց. «Չեմ կարծում, որ մենք միայնակ ենք, ուղղակի մենք դիմեցինք եւ կարծում եմ՝ էլի ուժեր կլինեն, որ հիմա մեր կողքին են»:

Այս գործով վճիռը կհրապարակվի ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ին:

Տպել
3568 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում