Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի ապրիլի 6-ի համարում
Չնայած իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին, երեկ Մատենադարանին հարող տարածքում «Ազգային միաբանություն» կուսակցության հրավիրած հանդիպում-հանրահավաքը կայացավ: Եւ դա այն դեպքում, երբ բոլոր մարզերում ոստիկանները նախապես զգուշացրել էին ավտոբուսների եւ միկրոավտոբուսների վարորդներին, որ այդ օրը դեպի Երեւան երթուղի կատարելու դեպքում կենթարկվեն 7-օրյա կալանքի, ընդդիմության տեղական կառույցների ղեկավարները հրավիրվել էին ոստիկանության տեղական բաժիններ եւ զգուշացվել, որ չմասնակցեն հանրահավաքներին եւ դրանով չբավարարվելով՝ փակել էին Երեւան մուտք գործող բոլոր ճանապարհները: Քանի որ հանրահավաքը նախատեսված էր մատենադարանամերձ տարածքում, ոստիկանության ներկայացուցիչներն ամեն ինչ արեցին, որ հանրահավաքը այդտեղ չկայանա:
Ինչպես հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արտաշես Գեղամյանը, դեռեւս ապրիլի 3-ին, երբ «Ազգային միաբանություն» խմբակցության անդամներ Ալեքսան Կարապետյանն ու Գագիկ Կոստանդյանը հանրահավաքի հետ կապված տեխնիկական մանրամասներ ճշտելու համար գնացել են Մատենադարանին հարող տարածք, այնտեղ տեսել են ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Հովհաննես Վարյանին, Երեւան քաղաքի ոստիկանապետի տեղակալ Յուրի Չիբուխչյանին եւ եւս երկու բարձրաստիճան ոստիկանների: Ըստ Արտաշես Գեղամյանի եւ Ալեքսան Կարապետյանի տարածած համատեղ հայտարարության՝ Հովհաննես Վարյանը հպարտությամբ հայտարարել է, որ իրենց այդտեղ գտնվելու նպատակը պայմանավորված է ապրիլի 5-ին կայանալիք «Ազգային միաբանություն» պատգամավորական խմբակցության հանդիպումը ընտրողների հետ «ամեն գնով» խափանելու նախապատրաստությամբ:
Ըստ էության, պարոն Վարյանը երեկ կատարեց իր խոստումը, քանի որ ժամը 15-ի սահմաններում, երբ «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչները բարձրախոսներ եւ ձայնասփռող այլ սարքավորումներ են բարձրացրել Մատենադարանի հարթակ, ոստիկանության աշխատակիցները ոչ միայն արգելել են այդ սարքերի տեղադրումը, այլ նաեւ առգրավել են ամբողջ տեխնիկան: Հենց այդ պատճառով «Ազգային միաբանության» ներկայացուցիչները իրենց հանդիպումը անցկացրին «Նաիրի» կինոթատրոնի դիմացի խաչմերուկում՝ Արտաշես Գեղամյանի հայրական տան դիմաց: Իսկ Արտաշես Գեղամյանը իր գրեթե երկժամյա ելույթն ունեցավ «Գազել» մեքենայի տանիքին կանգնած:
Պարոն Գեղամյանը հայտարարեց, որ այդ հանդիպումը իրենք կազմակերպում են ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի եւ ԱԺ կանոնակարգի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, այսինքն՝ միանգամայն օրինական հիմքերով: Իր ելույթում պարոն Գեղամյանը մանրամասն նկարագրեց Հայաստանում ստեղծված սոցիալական, տնտեսական վիճակը՝ այն բնութագրելով աղետալի, պատմեց, որ Հայաստանը կորցրել է միջազգային կառույցների աջակցությունը, վտանգված է ղարաբաղյան հարցի հայանպաստ կարգավորման հնարավորությունը, ղարաբաղյան պատերազմի հերոսներից Վազգեն Սարգսյանը սպանված է, իսկ Սամվել Բաբայանը փակված է Շուշվա բանտում: Տիգրան Նաղդալյանի սպանությունը եւս Արտաշես Գեղամյանը կապեց իշխանությունների հետ՝ հայտարարելով, որ իշխանությունները պլանավորել էին դրանից հետո սպանել նաեւ իրեն:
Որպես հետեւություն՝ պարոն Գեղամյանը եզրակացրեց. «Իշխանափոխությունը անհրաժեշտ է օդուջրի պես»: Նրա ելույթը ընդմիջվում էին ծափահարություններով եւ «Գեղամյան» բացականչություններով: Դա տեղի էր ունենում հատկապես այն ժամանակ, երբ պարոն Գեղամյանը հայտարարում էր, որ իշխանություններին հաշված օրեր են մնացել: Գեղամյանի ելույթի ընթացքում, սակայն, ինչպես եւ պետք էր սպասել, ինչ-որ անձինք «Նաիրի» կինոթատրոնի շենքից սկսեցին ձվեր նետել Գեղամյանի ուղղությամբ եւ մանկական պայթուցիկներ պայթեցնել: Սրանից հետո էր, որ Գեղամյանը խոստացավ, թե կգա օրը, եւ ինքը իշխանությունների գլխին ձվածեղ կսարքի: Չնայած Արտաշես Գեղամյանի ուղղությամբ նետվող ձվերից եւ ոչ մեկը չդիպավ ելույթ ունեցողին, սակայն դա առիթ հանդիսացավ նախապես ծրագրավորված մի սադրանքի եւս:
Երբ «Նաիրի» կինոթատրոնի երրորդ հարկի կամարաձեւ պատուհանից հերթական ձվանետումից վրդովված մի քանի հանրահավաքի մասնակիցներ սկսեցին բղավել՝ «անասուն եք, ի՞նչ է», ձու նետող տղաներից մեկը ձեռքի շարժումով ցույց տվեց «Նաիրի» կինոթատրոնի մուտքը` վրդովված մարդկանց «ռազբորկայի» կանչելով այդ ուղղությամբ: Նրանց այնտեղ դիմավորեց թվով մոտ 20 սպորտային կառուցվածքով, սափրած կամ կիսասափրած գլուխներով եւ թիկնապահի արտաքինով խումբը: Նրանք սկսեցին ոտքերով եւ բռունցքներով հարվածել կանանց, տղամարդկանց եւ նույնիսկ իրենց հայհոյող ծերերին: Սակայն չբավարարվելով նրանց ծեծի ենթարկելով՝ հարձակվեցին նաեւ այդ ամենը տեսանկարող եւ լուսանկարող լրագրողների եւ օպերատորների վրա:
Բռնությամբ խլելով տեսախցիկները եւ լուսանկարչական ապարատները՝ նրանք այդ ամենը խփում էին ծառերին, ասֆալտին եւ կոտրելուց հետո վերցնում էին իրենց հետ: Չնայած դրան, նրանք եւս հարվածներ էին ստանում հանրահավաքի մասնակիցներից եւ ստիպված եղան նախ նահանջել պոնչիկանոցի ուղղությամբ, ապա, անցնելով մայթը, շարժվեցին դեպի Կասկադ: Մենք առնվազն ականատես եղանք «Հայ TV»-ին եւ «Ազգային միաբանություն» կուսակցությանը պատկանող տեսախցիկները կոտրելուն, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ խմբի կողմից կոտրվել են «Հ1» եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունների տեսախցիկները, առգրավվել է «Շանթ» հեռուստաընկերության տեսաժապավենը, կոտրվել են «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ» օրաթերթի լուսանկարչական ապարատները:
Ծեծի էր ենթարկվել նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի, Հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» էլեկտրոնային թերթի լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանը, որը անգլերեն լեզվով օգնություն էր խնդրում: Ամբողջ այդ ծեծուջարդի ժամանակ մոտակայքում գտնվող թե՛ համազգեստավոր, թե՛ քաղաքացիական հագուստով ոստիկաններից եւ ոչ մեկը չմիջամտեց: Երբ մենք ոստիկանության մի մայորից փորձեցինք ճշտել, թե իրենք ինչու չեն պաշտպանում ծեծի ենթարկվող մարդկանց, նա շատ հանգիստ պատասխանեց. «Հրահանգ չկա»: Արտաշես Գեղամյանը եւս այդ ամբողջ ընթացքում չընդհատեց իր ելույթը՝ քանիցս կոչ անելով չտրվել սադրանքների: Պարոն Գեղամյանը նաեւ հանրահավաքում կոչ արեց. «Բոլորս դեպի ապրիլի 9-ի հաղթական հանրահավաք»:
Միաժամանակ խորհուրդ տվեց Ապարանի աղբյուրների ջուրը խմած գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանության Երեւանի քաղաքային բաժնի պետ Ներսես Նազարյանին, ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի ղեկավար Հովիկ Թամանյանին՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ բռնություններ եւ անօրինականություններ իրականացնելուց եւ մասնակիցներին կոչ արեց ողջունել ոստիկանության աշխատակիցներին: Կոչը ընդունվեց մեծ ոգեւորությամբ: Չնայած դրան, հանրահավաքի ավարտից հետո ոստիկանության ներկայացուցիչները կարգը խախտելու համար պետավտոտեսչության տուգանային հրապարակ տարան նաեւ այն «Գազելը», որի վրա կանգնած ելույթ էր ունենում Արտաշես Գեղամյանը, եւ որի մեջ տեղադրված էին բարձրախոսները: Հանրահավաքի մասնակիցները ցանկանում էին դիմադրություն ցույց տալ ոստիկանությանը, սակայն Ալեքսան Կարապետյանին հաջողվեց համոզել հավաքվածներին՝ գնալ իրենց գործին. «Հիշեք, որ ոստիկանությունը մեզ հետ է, նրանք ոչ մի վատ բան մեքենայի հետ չեն անի»:
Հ.Գ. Հանրահավաքին մասնակցում էին նաեւ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչներ. մասնավորապես՝ Արամ Զ. Սարգսյանը, Արամ Գ. Սարգսյանը, Ալբերտ Բազեյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը:
Ավետիս Բաբաջանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT