Երևան
12 °C
ՀՀ ազգային ժողովի ընտրությունների օրը Երեւանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող թիվ 9/35 ընտրական տեղամասում ժամը 15-ից հետո իրավիճակը շատ ավելի հանգիստ էր, քան առավոտից մինչ այդ:
Մինչեւ օրվա երկրորդ կեսը ընտրական տեղամասում պարբերաբար առաջանում էին մարդկանց կուտակումներ. հայտնվում էին միեւնույն դեմքերը` ընտրողների նորանոր խմբերի հետ, որոնց ուղեկցում էին քվեարկության: Բերվածների գործողությունները տեղի էին ունենում թաղային հեղինակությունների ուշադիր ու խիստ հայացքների ներքո: Հաճախ էլ ակնհայտ էր դառնում այն արհամարհական վերաբերմունքը, որը նրանք ունեին քվերարկելու բերած ընտրողների նկատմամբ: Ի դեպ, ակամա լսեցինք «վերակացուներից» մի քանիսի զրույցը: «Պիտի «տեսնե՞նք» դրանց, թե՞ «տեսել» եք»,- մեկը մյուսին հարցնում էին նրանք` քվեարկելու մտած ընտրողների մասին խոսելով:
Քաղաքացիներին տեղափոխող ավտոմեքենաներից մեկը, որը մեզ հաջողվեց լուսանկարել, 35DM 361 պետհամարանիշն ուներ:
Կեսօրից առաջ նշված ընտրատեղամասում քվեարկելու եկավ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Այդ րոպեներին տեղամասում էր նաեւ մի քաղաքացի, որը դժգոհություն էր հայտնում մատնահետքը պահանջող օպերատորին: «Ո՞վ է ընդունել էդ օրենքը: Գալուստ Սահակյա՞նը»,- զայրացած հակադարձում էր նա ընտրակարգը բացատրել փորձողներին: «Դատարկագլուխները երկիր են ղեկավարում»,- չէր հանդարտվում քաղաքացին: Նախարարը նրան որեւէ կերպ չարձագանքեց, միայն հանձնաժողովի անդամներին հորդորել էր. «Ընտրական օրենսգիրքը» ցույց տվեք:
Իսկ լրագրողներն Արփինե Հովհաննիսյանին մասնավորապես հարցրին, թե կարո՞ղ է պնդել, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ի դեպ, որի ներկայացուցիչն է ինքը, ընտրակաշառք չի բաժանում: Նախարարը նման հայտարարություն չարեց: Փոխարենը հավաստիացրեց, որ ընտրակաշառքի ազդեցությունը հասցված է զրոյի: Իսկ դրանից առաջ ու հետո ընտրողները տեղափոխվում էին ընտրական տեղամաս` ակնհայտորեն ոչ հենց այնպես:
Երբ անընդհատ ընտրական տեղամասում ելումուտ անող տղամարդկանցից մեկին հարցրինք, թե ով է ինքը, որ օրվա մեծ մասն այդտեղ է անցկացնում, քիչ անց ներկայացավ «Եվրասիական ինտեգրացիա» կազմակերպության դիտորդի վկայականով: Հանձնաժողովի քարտուղարը նրան մի քանի րոպեով գրանցեց, իսկ մեզ հրաժարվեց հայտնել անուն-ազգանունը:
Արդեն երեկոյան, երբ ընտրական տեղամասը պետք է փակվեր ու հաշվարկվեին ձայները, ընտրողների խմբերին ցերեկը քվեարկության բերած երիտասարդներից մեկը տեղամաս եկավ դարձյալ «Եվրասիական ինտեգրացիա» կազմակերպության դիտորդի կարգավիճակով: Իսկ ձայների հաշվարկի ընթացքում նրան շատ էր մտահոգում հանրապետական կուսակցության ստացած քվեների քանակը: Ավելի ուշ նշված կազմակերպության դիտորդների` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված անվանացանկում այդ դիտորդի վրա փակցված անուն-ազգանունը` Լեւոն Մկրտչյան, մենք չգտանք:
Պետք է նկատել, որ քվեատուփից դուրս եկող քվեների բաշխվածությունը նույնպես գալիս էր հուշելու, որ միառժամանակ տեղի է ունեցել ուղղորդված ու կազմակերպված ընտրություն: Քվետուփի վերեւի կեսից դուրս եկող քվեաթերթիկների մեծ մասը «Ելք», ապա «Ծառուկյան» դաշինքների օգտին էին, իսկ Հանրապետականը զգալի ետ էր մնում: Բայց արդեն մյուս կեսից, որտեղ քվեաթերթիկների մեծ մասը փաստորեն մինչեւ ժամը 15-ը քվեարկության եկած կամ ավելի ճիշտ տեղափոխված ընտրողներինն էին, Հանրապետական կուսակցության ստացած ձայները շատացան: Այնքան, որ անհանգստացած ու տագնապի նշաններ ցույց տվող ՀՀԿ կողմնակիցները սկսեցին հանգիստ շունչ քաշել:
Ի վերջո Հանրապետականը տվյալ տեղամասում գրավեց առաջին տեղը` 311 քվեով, «Ծառուկյան» դաշինքը` 235 քվեով` երկրորդ տեղը, իսկ «Ելք» դաշինքը ստացավ 223 ձայն` զբաղեցնելով երրորդ տեղը:
Ընտրատեղամասում նկատելիորեն մեծ թվով ներկայացուցիչներ ուներ Հանրապետական կուսակցությունը` հանձնաժողովի անդամների, վստահված անձերի ու իրականում իր շահերը ներկայացնող դիտորդների տեսքով: Այդուհանդերձ, տեղամասերում ընտրական գործընթացի էական խախտումներ չգրանցվեցին, թեպետ երբեմն փորձ էր արվում քվեարկողներին տեսողական խնդիրների պատրվակով օգնելու համար նրանց հետ քվեախուց մտնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT