Ս. Էջմիածնում կատարվեց հոգեհանգիստ ապրիլյան պատերազմում զոհված զինվորների համար

02/04/2017 schedule17:56

Ապրիլի 2-ին` Մեծ պահքի Գալստյան կիրակի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Պատարագի ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` 2016 թ. ապրիլյան պատերազմում զոհված քաջարի զինվորների համար:

Ս. Պատարագին եւ հոգեհանգստյան կարգին ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ներկա հոգեւոր դասը եւ ժողովուրդը Հայոց Հայրապետի գլխավորությամբ աղոթեցին մարտական գործողությունների ժամանակ զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար:

Հոգեհանգստյան արարողությունից առաջ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հրապարակեց Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը տարելիցի առիթով:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Սիրելիներ,

Այսօր համախմբված ենք մեր աղոթքները առ Աստված բարձրացնելու քաջարի մեր զինվորների հոգիների խաղաղության ու հանգստության համար, ովքեր հերոսաբար զոհվեցին ապրիլյան պատերազմի ընթացքում՝ իրենց կյանքը տալով հանուն հայրենիքի եւ մեր ժողովրդի պաշտպանության:

Ողջունում ենք ՀՀ մեծարգո վարչապետի ներկայությունը Սուրբ Էջմիածնի նվիրական տաճարում, ով եկել է իր աղոթակցությամբ մասնակից լինելու հոգեհանգստյան այս արարողությանը:

Մեկ տարի առաջ մեր խիզախ զինվորները կասեցրեցին Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքին բռնացող ռազմական գործողությունները, նաեւ արյան գնով ետ մղեցին դավադիր հակառակորդին, վկայելով հանուն անկախության ու հայրենի երկրի՝ մեր ժողովրդի նախանձախնդրությունը, ուժն ու կորովը եւ անպարտելի ոգին:

Մեծ Պահքի այս օրը Գալստյան կիրակին է, որը հիշեցնում է մեր Տիրոջ գալուստը եւ Իր հավատարիմ հետեւորդներին հավիտենական կյանքի շնորհին արժանացնելը: Մեր զոհված հերոսները փոխադրվեցին հանդերձյալ կյանքի հանգրվան՝ մուտք գործելու հավիտենություն եւ անանց երանությունը ժառանգելու, քանզի անձնազոհության մեծագույն առաքինությունը դրսեւորելով՝ Քրիստոսանմանության սխրանքը իրագործեցին: Այս մխիթարությունն է բարձրաձայնում առաքյալի խոսքը. «Աստված մեզ չնախասահմանեց բարկության համար, այլ՝ փրկությունը ժառանգելու համար, որպեսզի արթուն լինենք, թե ննջենք, Նրա հետ միասին ապրենք» (Ա Թեսաղ. 5.9-10):

Հայոց բանակի մարտունակությունը, մեր զինվոր զավակների սխրանքը ծնեցին հերոսության նոր, բացառիկ օրինակներ, որոնք հավելվեցին մեր պատմության էջերում արձանագրված մեր փառապանծ հայրերի սխրանքին ու քաջագործություններին: Մեր զոհված զավակներն իրենց մատաղ կյանքը բաշխեցին ազգին ու Մայր Հայրենիքին, մեզ ամենքիս, որպեսզի մենք նրանց դրսեւորած վճռականությամբ ու նախանձախնդրությամբ պահպանենք մեր խաղաղությունն ու արժանապատվությունը, լինենք միասնական, կերտենք հզոր ու ապահով, առաջադեմ ու անհաղթ Հայաստան: Եվ նրանց մշտավառ հիշատակի ու անձնազոհության առջեւ առավել վճռականորեն պիտի ջանքեր բերենք մեր հայրենիքի նոր կյանքի կերտմանը, պետության առաջընթացին ուղղված գործընթացներին նախանձախնդիր մասնակցությամբ: Բազում փորձությունների առաջ մեր ժողովուրդը միասնականությամբ, առ հայրենին սիրո, հանձնառության ու զոհողության մղումով է ամուր բազուկ դարձել եւ խորտակել թշնամիների հարվածները, հաղթել չարին, դիմագրավել ավերներն ու կորուստները, հարուցյալ կյանք կերտել: Եվ այսօր նույն ոգով մեր ժողովուրդը ի զորու է առատացնել հայրենանվեր գործերը, արդյունազարդել ազգային կյանքը, շենացնել իր հայրենին, որը իրապես կլինի արժեւորումը հանուն հայրենիքի ու ազգի իրենց կյանքը նվիրած հայորդիների պայծառ հիշատակի:

Սիրելիներ, այսօր միասնական աղոթք ենք բարձրացնում առ Ամենակալն Աստված, որպեսզի պահպանվի խաղաղությունը մեր հայրենիքի սահմաններում եւ այլեւս անհրաժեշտություն չլինի կյանքի թանկ գին վճարելու ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքի պաշտպանության համար: Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահապանի Հայաստան եւ Արցախ հայրենի մեր երկիրը, աշխարհասփյուռ մեր ժողովրդին, պահապանի մեր բոլոր զինվորներին եւ միշտ պարգեւի զորություն ու հաղթություն: Հայցում ենք, որ Ողորմածն Աստված Երկնքի արքայության հանգրվաններում հանգստություն եւ երանություն պարգեւի զոհված մեր զավակների լույս հոգիներին եւ Սուրբ Հոգու բյուր շնորհներով մխիթարի եւ սփոփի սգակիր սրտերը զոհվածների ընտանիքների, հարազատների, զինակից ընկերների եւ բոլոր վշտացյալների:

Փառք Հայոց հաղթական ու քաջարի բանակին:

Աղոթք եւ օրհնություն մեր խիզախ հայորդիների լույս հիշատակին:

Յիշեսցէ Տէր զհոգիս նորոգ ննջեցելոց եւ հանգուսցէ զնոսա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. Ամէն:

Տպել
9564 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին