Երևան
12 °C
Կապանի ֆուտբոլի դաշտի կամ «Գանձասար մարզական կենտրոնի» ճակատագիրն անորոշ վիճակում է, եւ կապանցի ֆուտբոլասերները դեռեւս հնարավորություն չունեն լիարժեքորեն վայելելու ֆուտբոլային խաղերի հաճույքը: Այս շրջանում մարզադաշտում խաղեր չեն անցկացվում: Այն որակազրկված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, քանի որ ենթակառուցվածքները չեն համապատասխանում չափանիշներին: Բացի այդ մարզադաշտն ունի երկու սեփականատեր, հանդերձարանը պատկանում է Կապանի քաղաքապետարանին, իսկ դաշտը՝ Գագիկ Օհանջանյանին:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ցանկանում է գնել ողջ մարզադաշտն ու այն ավելի թանկ գնով վաճառել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին», որի հետ ինքը սերտ կապեր ունի: Ըստ խոսակցությունների՝ այդ գործին միջամտում է նաեւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Մարզպետն ինքը օրեր առաջ մեզ հետ զրույցում ասել էր, թե պատրաստ է աջակցություն ցույց տալ մարզադաշտը վերականգնելու հարցում, սակայն մեկ նախապայմանով: «Այն դեպքում դա կանեմ, երբ մարզադաշտը վերադառնա քաղաքապետարանին՝ համայնքին»,- ասել էր նա:
Կապանցիները պայքարում են իրենց մարզադաշտը փրկելու համար, այդ գործին միացել են նաեւ Կապանի ուղեւորավարձի թանկացման դեմ պայքարող երիտասարդները: Կապանցիները հայտնի են ֆուտբոլի նկատմամբ ունեցած իրենց հատուկ վերաբերմունքով: Եթե Հայաստանի այլ մարզերում անցկացվող խաղերին ներկա են լինում 500-600 հոգի, ապա Կապանում յուրաքանչյուր խաղ նայելու է գնացել մինչեւ 2000 ֆուտբոլասեր: Այդ մարզադաշտի հետ կապված կապանցիներն ունեն նաեւ որոշակի հիշողություններ՝ ժամանակին այնտեղ ֆուտբոլ է խաղացել սպարապետ Վազգեն Սարգսյանը, այնտեղ են անցկացվել նաեւ Հայաստան-Ղարաբաղ ֆուտբոլային խաղերը: Եվ ղափանցիներն ուզում են վերականգնված ու գործուն տեսնել իրենց դաշտը:
Ի դեպ, կապանցի երիտասարդներին այդ հարցում խոստացել է աջակցել «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Վերջինս, հիշեցնենք, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել է որպես ռեյտինգային թեկնածու: Ա. Սարգսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ընտրություններից հետո ինքը կզբաղվի այդ մարզադաշտի խնդիրներով: «Անկախ այն հանգամանքից ես Սյունիքից կընտրվեմ, թե ոչ, ես կօգտագործեմ իմ կապերն ու կփորձեմ լուծել այդ մարզադաշտի վերականգնման խնդիրը»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT