«Օդով է գնալիս եղել». Հայանիստում մահացու վրաերթի են ենթարկվել դպրոցի տնօրենը եւ մեկ կին

29/03/2017 schedule21:39

Արարատի մարզի Հայանիստ գյուղում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել. Mercedes մակնիշի մեքենան գյուղի դպրոցի հարեւանությամբ վրաերթի է ենթարկել մայթով քայլող 63-ամյա Հովհաննես Իսպիրյանին եւ 58-ամյա Ստելլա Մեսրոպյանին:

Հովհաննես Իսպիրյանը դպրոցի տնօրենն է, ով այդ պահին աշխատանքից տուն գնալիս է եղել: «Իսպիրյանը դպրոցի տնօրենն է, Ստելլան ընկերոջս կինը: Մայթով գնալիս են եղել, որ խաչմերուկն անցնեն: Էդ ...-ը արագ, չգիտեմ 200 արագությամբ, թե օդով գնալիս է եղել, եկել, տվել ջարդուփշուր է արել, գնացել: Չենք հասկանում ովքեր են, ինչ է եղել, ինչու: Երբ որ ինձ կանչեցին, արդեն վարորդը փախել էր, մեքենան էր գյուղի մեջտեղում ու հավաքված ժողովուրդ»,- մեզ հետ զրույցում պատմեց Հայանիստի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանը:

Մեր հարցին, թե արդյո՞ք դիտավորյալ սպանությունը հավանական են համարում՝ գյուղապետը պատասխանեց. «Ի՞նչ դիտավորյալ, ես շա՞տ իմանամ ինչ են ուզել, ես եկա, արդեն չկային»:

Ճշտող հարցին՝ արդյո՞ք վրաերթի ենթարկված անձինք սպասվող ընտրությունների հետ որեւէ առնչություն ունեն՝ Սարկիսյանը պատասխանեց. «Ընտրությունների հետ ոչ մի կապ: Մեր գյուղը էդ գյուղը չի, նման կարգի բաներ չկան, էս գյուղում համերաշխ ապրում են: Ոչ մի ընտրությունների ժամանակ էլ նման կարգի բաներ չեն եղել: Մենք մեր գյուղում ժողովրդին մի քանի մասի չենք կիսում ու որեւէ մեկին էլ չենք պարտադրում, որ ինչ-որ բան անի, ամեն մեկն իր խելքը ունի»:

Գյուղապետն այնուամենայնիվ նշեց, որ դպրոցի տնօրենը ՀՀԿ-ական է: «Բայց շատ լավ մարդ է, որեւէ խնդիր չկա, որեւէ մեկի հետ խնդիր չունի»,- հավելեց նա:

Սարկիսյանից տեղեկացանք, որ իր իմանալով Mercedes-ում երկու հոգի են եղել, մեքենան Երեւանի Շենգավիթ համայնքում է հաշվառված:

Shamshyan.com-ի տեղեկություններով վրաերթի փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ք.ր օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի / ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/, և 244 հոդվածի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը/ հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գորոծողություններ՝ վրաերթ կատարած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Հ.Գ. Աշխատանքային ժամի ավարտի պատճառով իրավապահ մարմիններից հնարավոր չեղավ մանրամասներ ճշտել:

Տպել
23133 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել