Սեյրան Օհանյանը հետապնդման մեջ է. Րաֆֆի Հովհաննիսյան

Երեկ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջնորդները բավական վճռական կեցվածք ունեին:

Նրանց մոտ չկար այլեւս նախօրեի այն շփոթվածությունը, որի մեջ ընկել էին ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո: Վերջինս ՕՐՕ դաշինքի եւ նախընտրական շտաբի փաստացի ղեկավարն էր եւ ողջ նախընտրական գործընթացներն ինքն էր կարգավորում: Երեկ երեկոյան «Հոգեւոր Հայաստանի» համաժողովում Սեյրան Օհանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեցին, թե Ս. Բաբայանի իրավունքները պաշտպանելու համար դաշինքը գնալու է մինչեւ վերջ: «Չենք թողնելու, որ այս իշխանություններն իրենց շինծու գործերով հասնեն իրենց ուզածին»,- հայտարարեց Ս. Օհանյանը:

Հիշեցնենք, որ Ս. Բաբայանը մարտի 22-ին ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից Վրաստանից Հայաստան անօրինական կերպով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգ ձեռք բերելու եւ տեղափոխելու կասկածանքով: Նա այժմ գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Երեկ Բաբայանի ղեկավարած ՕՐՕ-ն հրավիրված էր «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնության համաժողովին, որտեղ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը բավական կոշտ ելույթ ունեցավ: Ըստ Օհանյանի` տարիներ ի վեր մարդիկ գործել ու գործում են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով: «Արատավոր երեւույթները շարունակական են նաեւ մեր դաշինքի նկատմամբ, տարբեր բռնություններ, ստիպողական գործողություններ, Ջրառատի դեպքերը: Վերջին արտահայտությունը Ս. Բաբայանի նկատմամբ էր՝ չհասկանալով, որ նա մեր մարտական ընկերն է, մեր գաղափարակից ընկերը: Ս. Բաբայանն Արցախյան ազատամարտում իր ընկերների հետ հաղթանակ է ապահովել։ Նա Արցախի հերոս է»,- հայտարարեց է Ս. Օհանյանը։

«Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանը հանդիսանում է Հայաստանի իշխանությունը բռնազավթած այս խմբակի հերթական քաղաքական բանտարկյալը: Ինքը արժեք լինելով՝ նաեւ զսպում է թշնամուն։ Եվ այսօր ես կարող եմ ասել, որ մեր դաշինքը հանձնառու է մինչեւ վերջ պաշտպանել գեներալ Բաբայանի իրավունքները, թեեւ ինքը մեր պաշտպանության կարիքը չունի, եւ ավելին՝ կիսատ մնացած հաղթանակները պատրաստ ենք ի կատար ածել այս անգամ։ Մեր առջեւում է աննախադեպ մի շրջան։ Հայաստանը, հայ մարդն իր ամբողջությամբ պետք է ազատագրվի, այս ազատագրման օրը եթե ընտրությամբ է, կլինի ապրիլի 2-ը, եթե ոչ՝ ապրիլի 3-ից սկսած»,- համաժողովից հետո իր հերթին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքերով, Բաբայանի ձերբակալությամբ իշխանությունները բացահայտել են իրենց դաշինքի ու հենց նրա նկատմամբ ունեցած վախը: «Բայց չի հաջողվի, իրենք են վախի մեջ։ Այս անգամ ունենք այն հավաքականը, որը գնալու է մինչեւ վերջ։ Պիտի օգտագործենք ընդվզման եւ ինքնապաշտպանության բոլոր եղանակները՝ ապահովելու հայ ժողովրդի քվեն ու արժանապատվությունը»,- ասում էր Ր. Հովհաննիսյանը:

Իսկ եթե հետընտրական զարգացումներ լինեն, ըստ նրա` դրանք կլինեն սահմանադրական բոլոր եղանակներով: Դա կլինի քաղաքացիական ու քաղաքական բոլոր ուժերի հեղափոխություն, դիմադրություն, եթե իշխող կուսակցապետությունը նորից դիմի իր կեղծիքի, բռնության մեքենային։ Հարցին՝ ինչո՞ւ ձերբակալվեց հենց Բաբայանը եւ ոչ թե ինքը կամ Օհանյանը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ Սեյրան Օհանյանը հիմա փաստացի հետապնդման մեջ է»։ Իսկ հնարավո՞ր է, որ հաջորդը Օհանյանին ձերբակալեն, քանի որ խոսվում է, թե նա էլ ներգրավվելու է ինչ-որ քրեական գործում, պատասխանեց. «Թող ռիսկ անեն»։ Վերջինս նաեւ անդրադարձավ այն հրապարակումներին, թե Սամվել Բաբայանը պատրաստվում էր «Սասնա ծռեր-2» ապստամբություն իրականացնել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա անգամ նման բացահայտ հայտարարություն է արել իր կողմնակիցների մոտ, ինչի մասին անմիջապես իշխանություններին տեղյակ են պահել նրա շրջապատում եղած այսպես ասած՝ գործակալները: Եվ իզուր չէ, որ կալանավայրերում գտնվող Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերի» անդամները ողջունել են Ջրառատի դեպքերի ժամանակ ՕՐՕ-ի դիրքորոշումը: Այնուամենայնիվ, դաշինքում Բաբայանը նման սցենարի վերաբերյալ խոսակցություն վարե՞լ է: «Նման միջոցառում չկար, արյունահեղության ճնշման բոլոր նախաձեռնությունները պարոն Սարգսյանի եւ իր կուսակցության կողմից են, մեզ մնում էր ինքնապաշտպանվել՝ որպես քաղաքացիներ: Բայց  որ զորակցություն ենք ստանում մեր դիրքորոշման համար ամենատարբեր անկյուններից, այդ թվում՝ Սեֆիլյանից եւ մյուս քաղբանտարկյալներից, ցույց է տալիս, որ այս անգամ հանձնառու ենք փողոցում, ընտրատեղամասում ու բանտում տանել մեր պայքարը, որ ազատվենք այս ռեժիմից»,- եզրափակեց նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10843 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ