Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հեռացել ասպարեզից

Հայաստանում կարծես թե արդեն գործում է խորհրդարանական կառավարման մոդելը: Տեւական ժամանակ է՝ մեր երկրի կառավարման, զարգացման ու այլ կարեւոր երեւույթների մասին խոսում է հիմնականում վարչապետ Կարեն Կարապետյանը:

Սերժ Սարգսյանը կարծես թե անհետացել է ասպարեզից, ու տպավորությունն այնպիսին է, որ նա արդեն իսկ մտել է խորհրդարանական կառավարման մոդելին հատուկ նախագահի լիազորությունների մեջ եւ ընդամենը արարողակարգային դերակատարում է ստանձնել:

Ապրիլյան խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության քարոզարշավը վարում է հիմնականում Կարեն Կարապետյանը: Քարոզարշավից արդեն տասը օր է անցել, բայց Սերժ Սարգսյանն ընտրություններին չի անդրադարձել եւ ոչ էլ որեւէ ընտրատարածք ընտրողների հետ հանդիպման է գնացել այն դեպքում, երբ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին նա ոչ միայն հանրապետական կուսակցության, այլեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների քարոզչությունն էր անձամբ իրականացնում: Փոխարենը նա այս օրերին Ֆրանսիա է գնում, հանդիպում ունենում այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելում նաեւ Լիոն: Վերադառնալուց հետո էլ Երեւանում հանդիպում է «Վալդայ» ակումբի մասնակիցների հետ: Այսօր էլ պաշտոնական այցով Մոսկվա է մեկնում: Եվ հայտնի չէ, թե մինչեւ ապրիլի 2-ը նա էլ ուր է մեկնելու կամ ում հետ է հանդիպելու, բայց արդեն ակնհայտ է, որ գոնե առերեւույթ մտադիր չէ խառնվել քարոզարշավին, թեեւ նախընտրական շտաբի ողջ գործունեությունն իրականում ինքն է համակարգում:

Դրան զուգահեռ՝ Կարեն Կարապետյանն է առաջին պլանում գտնվում թե՛ քարոզարշավի, թե՛ տնտեսության զարգացման հարցերի դեպքում՝ հայտնվելով կինոյի տղայի կարգավիճակում: Ավելին, նա անգամ 2018թ. եւ հետագա տարիների զարգացումներից է խոսում այն դեպքում, երբ հայտնի չէ, թե այդ ժամանակ ինքը կլինի՞ վարչապետ, թե ոչ: Եթե գործող Սահմանադրությունը թույլ է տալիս, որ Հայաստանում մշտական բնակություն չունեցող անձը վարչապետ նշանակվի, ապա 2018 թվականի մայիսից հետո դա անհնար կդառնա: Եթե, իհարկե, ոստիկանությունը փաստաթուղթ չկեղծի:

Ինչեւէ: Երեկ էլ վարչապետն Ավանում էր, հանդիպում էր ընտրողների հետ, որտեղ նրան էին ուղղվում այնպիսի պատրաստված հարցեր, որոնք նաեւ հաճոյախոսություններ էին պարունակում՝ ուղղված թե՛ իրեն, թե՛ քաղաքապետ Տարոն Մարգարյանին, եւ որոնց պատասխանները Կարեն Կարապետյանը մեծ հաճույքով ու բարձր տրամադրությամբ էր տալիս: Ի դեպ, երեկ նա պատասխանեց նաեւ մեր մի քանի հարցերին, որոնք կարծես թե մի փոքր կոտրեցին նրա տրամադրությունը: Նախ, հիշեցրինք անորակ դիզվառելիքի վերաբերյալ Ազգային ժողովում արած նրա աղմկահարույց հայտարարությունը, թե ապրիլյան օրերին դրա պատճառով մեր զինտեխնիկան խնդիրներ է ունեցել: Դրանից անմիջապես հետո  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էր մեզ հետ զրույցում հերքել, թե այդ պատերազմի օրերին ղարաբաղաադրբեջանական սահմանին գտնվող զինտեխնիկան խնդիրներ էր ունեցել անորակ վառելիքի պատճառով:

Փորձեցինք այս անգամ էլ Կարեն Կարապետյանից պարզել, թե արդյո՞ք պատերազմական այդ օրերին անորակ դիզվառելիքի կամ ընդհանրապես վառելանյութի սակավության պատճառով մարտական գործողություններ են տուժել: Կարեն Կարապետյանը շրջանցեց հարցը: «Նախ՝ ես չեմ ասել, թե անորակ դիզվառելիքի պատճառով մարտական գործողություններ են տուժել: Ինչ որ ասել եմ՝ հիմա էլ եմ կրկնում, այո՛, ՀՀ մտնում էր անորակ նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ ուրիշ վառելիք, որը դիզվառելիքի հետ խառնվելու ժամանակ, հայտնում են, որ տեխնիկան չէր աշխատում։ Եվ այդ իսկ պատճառով վառելիքի այն հերթական պարտիան, որը մենք կանգնեցրել ենք, դիզվառելիք չէր, դա կոչվում է վառարանային վառելիք: 460 տոննա է ներմուծվել Հայաստան: Հայտարարում եմ, որ դա այդքան սպառում չունի, եւ մենք թույլ ենք տվել, որ այդ վառելիքը մտնի Հայաստան զուտ այն պատճառով, որ ունենք ոչ կատարյալ նորմատիվ:

Բայց մենք միանշանակ գիտենք, որ այդ վառելիքի պահանջարկը երկրում չկա: Հետեւաբար, շատ մեծ տրամաբանություն պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ այդ վառելիքը պետք է խառնվի, ուրիշ վառելիքի տակ վաճառվի, եթե դրա պահանջարկը չկա: Բայց չունենալով դա չթողնելու օրինական հիմք՝ մենք այս պահին շատ հստակ հետեւում ենք, թե այդ վառելիքը ուր է գնալու: Այդ իսկ պատճառով դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա, ինչ որ հայտարարել եմ՝ նորից եմ հայտարարում»,- ասաց նա՝ խուսափելով կոնկրետացնել, թե այդ անորակ վառելիքի արդյունքում ապրիլին սահմանին ինչ խնդիր ենք ունեցել:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հարցրեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ իշխող Հանրապետականի կարգախոսն է՝ «Անվտանգություն եւ առաջընթաց», վարչապետն ինչպե՞ս է գնահատում իրավիճակը, որ անցած շաբաթ հենց նախընտրական քարոզարշավի ընթացքում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՀՀԿ-ի ներկայացուցիչը, որը փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի բարեկամն է, կրակ է արձակել ՕՐՕ դաշինքի համակրի ուղղությամբ: Կ. Կարապետյանը նախ հայտարարեց, որ տեղյակ չէ այդ մասին: «Վերաբերվում եմ շատ վատ. դա նախընտրական փուլում է, հետընտրական փուլում է կամ այլ փուլում է՝ շատ վատ եմ վերաբերվում: Ես շատ հպարտանում եմ եւ ուրախանում եմ, երբ լսում եմ, որ Երեւան քաղաքը մտել է ամենաանվտանգ քաղաքների մեջ, եւ դա բոլորիս նպատակն է»,- այնուհետեւ պատասխանեց նա:

Ճշտող հարցին, թե վարչապետի գնահատականն արդյոք նշանակո՞ւմ է, որ մեղավորները նկատողություններ կստանան, Կարապետյանն այսպես պատասխանեց. «Լսե՛ք, մենք ուզում ենք կառուցել օրենքի երկիր, ճի՞շտ է: Ոստիկանությունը, քննչական մարմինները կառավարությանն առընթեր են, բայց իրենք գործում են իրենց կանոններով: Հետեւաբար՝ ես, որպես վարչապետ, շահագրգռվա՞ծ եմ, որ կամայական հանցագործությունը բացվի՝ այո՛: Շահագրգռվա՞ծ եմ, որ այդ հանցագործը պատժվի՝ այո՛: Կապ ունի՞ պատժամիջոցը իր կուսակցական պատկանելությունից, մաշկի գույնից եւ այլն՝ ոչ»:

Տպել
7063 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին