Գագիկ Բեգլարյանի՝ պատգամավորի թեկնածու եղբոր կարողությունը. 9 անշարժ եւ 2 շարժական գույք

ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հակոբ Բեգլարյանը, որը կապի եւ տրանսպորտի նախկին նախաար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է, պատկառելի կարողության տեր է: Հակոբ Բեգլարյանն այժմ զբաղեցնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայարած հայտարարագրի համաձայն՝ նա ունի 2 բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 4 հատ տարածք, 2 հողամաս եւ հողին ամրակայված 1 անշարժ գույք:

Հակոբ Բեգլարյանը երկու շարժական գույք էլ ունի՝ 1 BMW X5 եւ 1 LEXUS LS 460 տեսակի ավտոմեքենա: Նրա 2016 թվական հայտարարագրի ուսումնասիրությունից, որը ներկայացրել է վերջերս, պարզ է դառնում, որ Հակոբ Բեգլարյանը նախորդ տարի 18 միլիոն դրամ արժողությամբ մի ընկերությունում բաժնետոմս է գնել: Հարկային տարվա սկզբին նա ունեցել է 80 հազար 500 դոլար, 70 հազար 500 եվրո եւ ավելի քան 31 միլիոն դրամ, որոնք տարվա վերջում դարձել են 100 հազար դոլար, 72 հազար եվրո եւ 35 միլիոն դրամ:

Նախորդ տարի Հակոբ Բեգլարյանի ընդհանուր եկամուտը կազմել է 18 միլիոն 683 հազար դրամ, որը գոյացել է հետեւյալ կերպ՝ վարձակալության դիմաց ստացած վճարումներից՝ 9.2 միլիոն դրամ, աշխաանքի դիմաց ստացած վարձատրությունից՝ 5.4 միլիոն դրամ: Նա 4 միլիոն դրամ էլ այլ աղբյուրից է եկամուտ ստացել:

Հակոբ Բեգլարյանի կինը՝ Լուսինե Ալեքսանյանը, նախորդ տարի 6.4 միլիոն դրամ եկամուտ է ստացել, որից ընդամենը 1 միլիոնն է գոյացել աշխատավարձից, մնացածը՝ վարձակալության դիմաց ստացած վճարումներին են: Լուսինե Ալեքսանյանի դրամական միջոցներն էլ հետեւյալ տեսքն ունեն՝ 18 միլիոն դրամ, 5.5 հազար դոլար եւ 5.4 հազար եվրո:

Պատգամավորի թեկնածուի դուստրը՝ Ֆենյա Հակոբյանը, նախորդ տարի 13 միլիոն դրամով AUDI A4 տեսակի ավոտամեքենա է գնել, երբ նրա տարեկան աշխատավարձը կազմել է 2.6 միլիոն դրամ: Միայն մի դեպքում Ֆենյա Հակոբյանը սեփական քրտինքով նման մեքենա կկարողանար գնել, եթե հավաքեր իր մոտ 5 տարվա աշխատավարձը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8945 դիտում

Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին

Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան

Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի

Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը

Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան

ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա

Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը

Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ

Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար

Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան

2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը

Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները

Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին

Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին

Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից

Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել

«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ

Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է

Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է

Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել

Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում

ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին

ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ

Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել

Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ