Մեկս մեկի տարածք մտնելը ճիշտ չի. Ռոբերտ Սարգսյանը՝ Մ. Պողոսյանի հետ լարվածության մասին

Ինչպես հայտնի է՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն) ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկն է:

Վերջինս նախորդ գումարման Ազգային ժողովի այն պատգամավորներից է, որի ձայնը խորհրդարանում գրեթե լսող չի եղել: Պարզվում է՝ պարոն Սարգսյանը որոշել է այդ առումով փոխվել: Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն համայնքների բնակչությունը կցանկանա՞ ճանաչել խոսող Ռոբերտ Սարգսյանին, թե՞ ոչ՝ ցույց կտան ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները: Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը.

- Պարոն Սարգսյան, մի քանի օր է՝ ինչ մեկնարկել է քարոզարշավը: Ինչպե՞ս եք անցկացնում այն:

- Քարոզարշավն անցկացնում եմ այնպես, ինչպես բոլորը՝ ժողովրդի հետ շփումներով: Դա ինձ համար առօրյա է:

- Այդ հանդիպումների ընթացքում ո՞րն է ձեր հիմնական ասելիքը. ինչո՞ւ մարդիկ նորից ձեզ պետք է իրենց ձայնը տան՝ մանավանդ որ անցած 5 տարիներին որեւէ կերպ ԱԺ-ում չի երեւացել ձեր աշխատանքը:

- Իմ հիմնական ասելիքն այն է, որ ես իրենց կողքն եմ մնալու, ոնց որ անցած 5 տարիների ընթացքում: Գոհ են, թե ոչ, դա իրենք կասեն, բայց ըստ իս պետք է որ գոհ լինեն, որովհետեւ ով դիմել է՝ փորձել եմ օրենքի շրջանակներում իրեն օգուտ տալ:

- Այս անգամ եթե հաջողվի պատգամավոր ընտրվել, ի՞նչ կփոխեիք ձեր աշխատանքում:

- Իմ աշխատանքի մեջ կփոխեմ չխոսելու հատկությունը, էս անգամ կխոսեմ, տեսնեմ մյուս անգամ ի՞նչ են ասելու:

- Շա՞տ են դժգոհությունները, որ ԱԺ-ում ելույթ չեք ունենում:

- Որոշ լրատվամիջոցներ եւ որոշ գործիչներ ուրիշ կպնելու տեղ չեն գտնում, ասում են, որ ես շատ պասիվ եմ Ազգային ժողովում, այսինքն՝ ելույթի տեսքով եմ պասիվ: Այս անգամ կակտիվանամ, 5 տարի հետո կլսենք՝ տեսնենք ինչն եմ բաց թողել:

- Իսկ ի՞նչն է պատճառը, որ ելույթներ չեք ունենում: Ասելիք չկա՞:

- Ես ավելի շատ նախընտրել եմ ժողովրդի հետ շփվել, իրենց խնդիրներին իմ հնարավորության շրջանակներում լուծում եմ տվել: Այսինքն որ պետք է բարձրացնեի այդ հարցը ԱԺ-ում ինչ-որ նախարարի մոտ, այդ հարցը գրավոր եմ տվել:

- Բայց եթե Կառավարությանը գրավոր եք դիմում, ԱԺ-ում-ում բարձրաձայնվում է այդ մասին:

- Ես ասում եմ ՝ սիրում եմ ավելի քիչ խոսել, ավելի շատ գործել: Գործն ավելի կարեւոր է, քան խոսելը:

- Այս անգամ հակառա՞կն եք անելու :)

- Չէ այս անգամ համ խոսելու եմ, համ գործելու:

- Հասարակությունը վստահ է, որ բոլորն ուզում են պատգամավոր դառնալ իրենց ապրելակերպի բարելավման համար: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

- Ուղղակի ժողովուրդը պետք է նայի, տեսնի. այն պատգամավորը որ իր աշխատանքի տարիներին իր բարեկեցությունն է ապահովել, նրան չպետք է նորից ընտրեն:

- Դուք այդ պատգամավորների թվում չե՞ք:

- Չէ, ես ապրում եմ իմ հայրական տանը, որը գտնվում է Ավանի Չարենց թաղամասում, 14 հարկանի բազմաբնակարան շենքում, 10-րդ հարկում, 3 սենյականոց բնակարանում, իմ ընտանիքի, իմ 4 զավակների հետ: Երբեւիցե իմ պաշտոնը իմ ընտանիքի բարեկեցության համար չեմ օգտագործել, չեմ էլ օգտագործի:

- Ինչպե՞ս եք գնահատում ձեր ընտրվելու շանսերը:

- Եթե մարդը մի բանի ուզում է մասնակցել, իր շանսերը շատ լավ է գնահատում: Իմ շփումների ժամանակ ես տեսնում եմ, որ շանսերս լավ են, բայց չեմ կարող գուշակություն անել: Սպասենք ապրիլի 3-ին ԿԸՀ-ն կհրապարակի թիվը, որից պարզ կդառնա:

- Այս անգամ ռեյտինգային ընտրակարգի հետ կապված պայքար կա նաեւ մի կուսակցության կողմից առաջադրված տարբեր թեկնածուների միջեւ: Ձեր տարածքում է առաջադրված նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Ահազանգեր կան, որ նա թիվ 1 ընտրատարածքի բնակիչներին հրավիրում է իր շտաբ՝ հավանաբար տվյալները վերցնելու համար: Կան խոսակցություններ, որ Միհրան Պողոսյանը փորձում է Ավանից էլ մարդկանց տանել իր կողմ: Կա՞ ձեր մեջ լարվածություն այդ պատճառով:

- Մենք կուսակցության ներսում մրցակցություն չունենք: Միհրան Պողոսյանն իր համար է ձայն հավաքում, քարոզ անում, Ղուկաս Ուլիխանյանն իր համար է ձայն հավաքում, ես ինձ համար: Բայց մենք մեկս մեկի տարածք մտնելն այդքան էլ ճիշտ չի: Այսինքն՝ եթե ես առաջադրվել եմ թիվ 1 ընտրատարածքում, որը նաեւ ներառում է Զեյթուն վարչական շրջանն ու Նոր Նորք վարչական շրջանը՝ միանշանակ այնտեղ էլ եմ քարոզ անում, այնտեղ էլ: Դա չի նշանակում, որ ես իրենցից կամ իրենք ինձնից ձայներ են փախցնում: Մեր հարաբերությունները շատ նորմալ են թե պարոն Պողոսյանի  հետ, թե Ուլիխանյանի հետ, լարվածություն չկա:

- Չկա՞ ձեր միջեւ պայմանավորվածություն, որ Ավանը միայն «ձերն» է, Քանաքեռ Զեյթունը՝ Միհրան Պողոսյանինը, Նոր Նորքը՝ այդ համայնքի թաղապետի եղբայր Ղուկաս Ուլիխանյանինը:

- Չի կարող այդպիսի պայմանավորվածություն լինել մեր մեջ, որովհետեւ վերջը պատգամավոր դառնալուց դառնալու ենք թիվ 1 ընտրատարածքի պատգամավոր: Այսինքն՝ եթե ես Զեյթուն չմտնեմ, վաղը ո՞նց կարող եմ Զեյթունի պատգամավորը լինել: Քանաքեռ Զեյթունը  ավելի մեծ տարածք է, քան Ավանը, Նոր Նորքը էլ ավելի մեծ է:

- Դուք է՞լ եք Միհրան Պողոսյանի նման մարդկանց զանգահարում ու ձեր շտաբ հրավիրում:

- Ես ձեզանից եմ լսում, որ հրավիրում է, երեւի իրենից հարցնեք, ես նմանատիպ մեթոդներով քարոզ չեմ անում:

- Առաջիկա ընտրություններին ընդառաջ շատ տարածված է նաեւ հասցեների փոփոխությունը. հիմնականում ՀՀԿ-ական թեկնածուները իրենց ընկերությունների աշխատակիցներին վերագրանցում են այն համայնքում, որտեղ առաջադրվել են: Դուք չե՞ք դիմում նման մեթոդի:

- Ճիշտն ասած ես մի հատ օգնական ունեմ, ուրիշ աշխատող չունեմ, ինքն էլ Կենտրոնում է գրանցված:

- Չի՞ փոխել հասցեն ընտրություններին ընդառաջ:

- Ոչ:

- Պարոն Սարգսյան, բացի չխոսկան լինելուց դուք նաեւ ընկալվում եք որպես Տարոն Մարգարյանի պատգամավոր՝ հաշվի առնելով, որ նա ձեր բարեկամն է, հարազատը եւ հավանաբար նրա միջոցով եք ճանաչվել:

- Այո, ես նրա ընկերն եմ, բարեկամն եմ, բայց իր պատգամավորը չեմ: Ես ժողովրդի պատգամավորն եմ՝ ընտրված թիվ 1 ընտրատարածքից:

- Ինչպե՞ս եք գնահատում Տարոն Մարգարյանի վերընտրվելու շանսերը քաղաքապետի պաշտոնում:

- Ես գնահատում եմ, որ նա շանսեր ունի, քանի որ էսօր ցույց է տվել, որ ստրացավ է Երեւանի եւ երեւանցիների համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7666 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը