Սարգսյանի այցը Մոսկվա. 102-րդ ռազմաբազայի ֆուկցիաները կընդլայնվե՞ն

Ռուսական «Իզվեստիա» թերթը նախօրեին հայտնեց, որ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա եւ կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ:

Թեպետ հայկական կողմը Սարգսյանի Մոսկվա այցի մասին դեռ տեղեկատվություն չի տրամադրել, սակայն ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արդեն հաստատել է Հայաստանի նախագահի Մոսկվա կատարելիք այցի մասին լուրը:

Ըստ «Իզվեստիայի» տվյալների՝ Մոսկվայում Սարգսյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Աղբյուրը նաեւ նշում է, որ կողմերը կստորագրեն մի շարք «ներդրումային համաձայնագրեր»։

Մոսկվա Սերժ Սարգսյանի այցն առաջին հայացքից պլանային կարող է թվալ: Այն, ինչպես ավելի վաղ Էդվարդ Նալբանդյանի հետ մամուլի ասուլիսին հայտարարել էր իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովը, տեղի է ունենում ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի միջոցառումների շրջանակներում: Սակայն հաջորդ իսկ պահին աչքի է զարնում մի քանի հանգամանք: Նախ, Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը տեղի է ունենում նրա Բրյուսել այցելության, Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի ազդարարման ու ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ հանդիպումներից գրեթե անմիջապես հետո:

Երկրորդ, Սարգսյանի մոսկովյան այցը պատրաստվում էր բավականին երկար ժամանակ եւ այն, կարելի է ասել, վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ վերջերս Մոսկվա կատարած այցերի սերիայի «կուլմինացիան» է: Իսկ այցի օրակարգն առավել ուշագրավ է դարձնում ռազմաքաղաքական եւ ներդրումային բնույթի նոր համաձայնագրերի կնքման հավանականությունը, ինչի մասին գրում է ռուսական մամուլը:

Այն, թե ինչ ներդրումային համաձայնագրեր կարող են կնքել Ռուսաստանն ու Հայաստանը, քիչ թե շատ պարզ է: Խոսքն առաջին հերթին կարող է վերաբերել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ձեռք բերված համատեղ ներդրումային հիմնադրամի ձեւավորման մասին համաձայնությանը: Այդ ժամանակ անգամ թիվ նշվեց՝ 300 մլն դոլար: Այսքան պետք է լինի այդ ներդրումային հիմնադրամի պորտֆելը: Բացի այդ, Ռուսաստանը պատրաստակամություն հայտնեց ներդրումներ կատարել հայ-իրանական սահմանին ձեւավորվող ազատ տնտեսական գոտում, ինչպես նաեւ հնարավորության պարագայում Հայաստանի միջոցով դուրս գալ դեպի իրանական շուկա:

Միեւնույն ժամանակ անհայտ է մնում այն հանգամանքը, թե ինչ նոր պայմանագրեր կարող են կնքել Հայաստանն ու Ռուսաստանը ռազմաքաղաքական ոլորտում: Հայաստանն ամբողջությամբ տեղավորված է ՌԴ աշխարհաքաղաքական դաշտում: Այն հանդիսանում է ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ, բացի այդ, Ռուսաստանն ու Հայաստանը ստեղծել են համատեղ զորախումբ եւ միասնական հակաօդային պաշտպանության համակարգ:

Ըստ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանի, Հայաստանն ու Ռուսաստանը կարող են մեկ քայլ առաջ կատարել եւ ընդլայնել ռազմաքաղաքական համագործակցության դաշտը՝ տալով նրան ավելի շատ տարածաշրջանային բնույթ: «Խոսքը ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանի, այլ ավելի մեծ՝ Մերձավոր Արեւելքի մասին է: Հայաստանի համար Ռուսաստանը ռազմաքաղաքական դաշնակից է, իսկ Ռուսաստանի համար Հայաստանը միակ պետությունն է, որ ապահովում է ՌԴ-ի ռազմաքաղաքական ներկայությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ հարակից տարածաշրջաններում»,- մեզ հետ զրույցում նշեց Մինասյանը:

Նրա կարծիքով, վերջերս ռուսական պետական շրջանակներին հարող լրատվամիջոցներով ՀՀ պաշտոնյաների՝ «Իսկանդերների»  կիրառման հնարավորության մասին հայտարարությունները եւ դրանց մասշտաբային «տիրաժավորումը» պատահական չէ: «Դժվար թե առանց ռուսական պետական շրջանակների հետ համաձայնության՝ այդ լրատվամիջոցները, իսկ խոսքը lenta.ru, Риа новости եւ Gazeta.ru գործակալությունների մասին է, նման նյութեր տեղադրեին եւ տարածեին: Ուստի, կարծում եմ՝ տարածաշրջանային, հատկապես ԼՂ հակամարտության գոտում վտանգավոր զարգացումների եւ սրացումների համատեքստում, այս կերպ Ռուսաստանն Ադրբեջանին այդ գործընթացների վտանգավոր հետեւանքների մասին համապատասխան մեսիջ է ուղարկում»,- ենթադրում է մեր զրուցակիցը:

Միեւնույն ժամանակ Սերգեյ Մինասյանը չի բացառում, որ Սարգսյանն ու Պուտինը ստորագրեն համաձայնագիր ՀՀ-ում ռուսական բազայի ֆունկցիաների ընդլայնման վերաբերյալ:

«Ինչպես ժամանակին՝ 2010 թ. ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրում կատարվեցին փոփոխություններ, եւ այն պարտավորվեց ՀՀ զինված ուժերի հետ համատեղ պաշտպանել Հայաստանի սահմաններն արտաքին ագրեսիայից, այժմ էլ բազայի ֆունկցիաները կարող են ընդարձակվել դեպի տարածաշրջանային մակարդակ: Չեմ կարող հստակ ասել, թե ինչ ձեւակերպումներ կլինեն, սակայն նման զարգացում հնարավոր է: Սա եւս մեսիջ է Ադրբեջանին, որ Արցախի դեմ պատերազմական գործողությունների վերսկսման պարագայում, ինչը հղի է տարածաշրջանային պատերազմի վտանգով, որոշակի գործողությունների կարող է դիմել նաեւ Ռուսաստանը»,- ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը:

Մոտավորապես նույն կարծիքին են նաեւ տարածաշրջանով զբաղվող ռուսական փորձագիտական շրջանակները: Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեւը կարծում է, որ ապրիլյան պատերազմական իրադարձությունները ցույց տվեցին, որ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար նոր գործիքներ են անհրաժեշտ: ««Իսկանդեր» համակարգերի առաքումը Հայաստան դրանցից մեկն է: Թուրքիայի հետ ՌԴ-ի հարաբերությունների նորմալացումը եւս դրականորեն է ազդում տարածաշրջանային ռազմաքաղաքական մթնոլորտի վրա: Ռուսաստանը հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղությամբ, ուստի այս իմաստով պետք է, որ գործադրվեն նոր ջանքեր», - կարծում է նա:

Ինչ վերաբերում է Սարգսյանի՝ Բրյուսել այցի օրակարգին եւ ձեռք բերված համաձայնություններին, ապա Սերգեյ Մինասյանի կարծիքով, դրանք խնդիրներ չեն հարուցի Ռուսաստանի հետ հարաբերություններում: «Նախ, կարծում եմ Սարգսյանի բրյուսելյան այցի օրակարգը մինչ այդ Մոսկվայում գտնվող ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը քննարկած կլիներ ռուսաստանցի իր գործընկեր Լավրովի հետ: Ուստի դժվար թե Սարգսյանի՝ Բրյուսելում ձեռք բերած պայմանավորվածությունները կամ հանդիպումներն անակնկալ լինեին Ռուսաստանի համար», - եզրափակեց նա:

Տպել
17563 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ