Վարչապետի «վրացական զոնդաժը». կբացվի՞ Հայաստանի համար նոր շնչուղի

Վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների մասին թեկուզ ոչ լիարժեք տեղեկատվությունից պարզ է դառնում, որ այցի նպատակը ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման ֆոնին բացվող էներգետիկ, տրանսպորտային եւ առեւտրային հնարավորությունների զոնդաժն էր:

Պաշտոնական այցի երկրոդ օրը Կարապետյանը բացեց այցի նպատակների վերաբերյալ որոշակի փակագծեր. «Քննարկել ենք այն բոլոր ոլորտները, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում: Բոլոր ուղղություններով ունենք պայմանավորվածություններ: Ավելին, պայմանավորվել ենք նոր՝ տարածաշրջանային բնույթի որակ հաղորդել մեր տնտեսական համագործակցությանը, որպեսզի արտաքին աշխարհի առջև հաճախակի հանդես գանք համատեղ մեծ շուկայով, դա կլինի զբոսաշրջության ոլորտը, մեր նոր ազատ տնտեսական գոտին, որը ստեղծում ենք հարևան Իրանի հետ և այլ ոլորտներ...»: Անդրադառնալով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին հարցին՝ վարչապետը նշել է. «Հարցը քննարկել ենք: Համոզված եղեք, որ լինելու է»:

Այսպիսով, քննարկված հիմնական թեմաներն են եղել՝ Վրաստանի տարածքով Հայաստանի բեռնափոխադրումների համար այլընտրանքային ճանապարհների վերագործարկման հավանականությունը, Հայաստանից դեպի Իրան բացնող հնարավորությունների համատեղ օգտագործումը եւ տարածաշրջանում Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան կառուցվող էներգետիկ միջանցքի ձեւավորման ծրագիրը: Այցի ժամանակ տեղի ունեցած քննարկումները եւ դրանց արդյունքները տարածաշրջանային գործընթացների ֆոնին հենց այս հարցերի ամբողջության մեջ պետք է դիտարկել: Եւ սա բնական է, տարածաշրջանային նոր հնարավորությունների համատեքստում, երբ Վրաստանը գնում է Ռուսաստանի հետ ոչ թե անտագոնիզմի, այլ հարաբերությունների ռացիոնալացման: Հենց այսպես էր վերջերս որակել վրաց-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

«Փորձը ցույց է տալիս, որ երբ տարածաշրջանային գերտերության հետ հարաբերությունները կարգավորվում են, այն կարող է դրական ազդել ողջ Հարավային Կովկասի քաղաքական կլիմայի վրա: Վրաստանն այժմ գնում է Ռուսաստանի հետ հենց հարաբերությունների ռացիոնալացման: Իսկ ի՞նչ է դա: Համագործակցել այն ուղղություներով, որտեղ չկա կոնֆլիկտ: Դրանք են՝ մարդկային շփումները, մարդկանց եւ ապրանքների տեղաշարժը, առեւտուրը եւ ալն», - մեզ հետ զրույցում նշեց  Կովկասյան տուն հիմնադրամի գործադիր տնօրեն, հայտնի վրացի փորձագետ Գիորգի Կանաշվիլին՝ այս համատեքստում մատնացույց անելով հենց վերջերս Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներով առեւտրային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ Թբիլիսիի եւ Մոսկվայի ձեռք բերած պայամավորվածությունը:

Վրաստանի կողմից Մոսկվայի հետ բանակցող Զուրաբ Աբաշիձեն վերջերս այս պայմանավորվածության կյանքի կոչման հնարավորությունը շատ հավանական էր համարել: «Խոսքը դեռեւս 2011 թ-ին կնքված «Առեւտրային միջանցքների» պայմանագրի կյանքի կոչման մասին է, որի շուրջ Վրաստանն իր նախապատրաստական աշխատանքներն ավարտել է: Սա նորմալ գործընթաց է, եւ այժմ կնքվելու է շվեյցարական կողմի հետ կոնտրակտ, որպեսզի երրորդ կողմը վերահսկի այդ ուղիներով բեռնափոխադրումները», - ասել էր Աբաշիձեն:

Նույն Վրաստանում Գիորգի Կանաշվիլին մեծ դիմադրություն Ռուսաստանի հետ առեւտրային կապերի վերականգնման եւ կոմունիկացիաների վերաբացման ուղղությամբ չի ակնկալում: «Չեմ կարծում, որ ընդդիմությունը դեմ դուրս գա եւ կտրուկ քննադատի սա, քանի որ հենց Սահակաշվիլիի կառավարման ժամանակ է կնքվել Ռուսաստանի հետ այս պայմանագիրը, որն այժմյան իշխանությունն ուղղակի կյանքի է կոչում: Ստեղծվել է մի իրավիճակ, որ այս նախաձեռնության իրականացումը շահեկան է բոլոր կողմերին՝ Ռուսաստանին, Վրաստանին, Իրանին, Հայաստանին», - կարծում է փորձագետը:

Իրանի գործոնն իսկապես կարեւոր է տարածաշրջանային համագործակցության զարգացման համար: «Երբ խոսում ենք միայն աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորության մասին, որից պետք է օգտվի Հայաստանը Վրաստանի միջոցով, սա առեւտրա-տնտեսական առումով ոչ այնքան շահեկան է թվում: Սակայն, երբ գործընթացին միանում է Իրանն իր 80 միլիոնանոց գնողունակ շուկայով, ապա այս ծրագրի հեռանկարը դառնում է գրավիչ եւ իրատեսական: Այսինքն՝ սա ձեռնտու է դառնում տարածաշրջանային երկու գերտեությունների՝ Ռուսաստանին եւ Իրանին, որոնք կարող են բեռնափոխադրումներ իրականացնել հյուսիս-հարավ ուղղությամբ», - նշում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Իրանի գործոնը կարեւոր է նաեւ արդեն տարուց ավել մշակվող Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքի նախագծի իրականացման համար: Այս մասին վերջերս հայտարարել էր Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: «Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքի նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2017 թվականի երկրորդ կիսամյակում: Իրանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանը քննարկել ենք երկու նախագիծ՝ «Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան» եւ «Ռուսաստան-Ադրբեջան-Իրան» էներգետիկ միջանցքների նախագծերը, որոնք միավորելու են այս երկրների էներգահամակարգերը», - ասել էր Նովակը:

Վերոնշյալը թույլ է տալիս եզրակացնել, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման եւ ռուս-վրացական հարաբերությունների ռացիոնալացման ֆոնին շրջափակումից տառապող Հայաստանի համար կոմունիկացիոն ճեղքման հնարավորություն է ստեղծվում: Սա դեռ չի նշանակում, որ այդ հնարավորությունն անպայման իրողություն կդառնա կարճաժամկետ հեռանկարում, քանի որ գործընթացում շատ խաղացողներ կան, հատկապես կիսաճանաչված Աբխազիան եւ Հարավային Օսիան, որոնք շատ զգայուն են վերաբերում ռուս-վրացական ցանկացած պայմանավորվածության: Սակայն անվիճելի է, որ այժմ Հայաստանի տնտեսության համար նոր շնչուղիների բացման բոլոր անհրաժեշտ գումարելիներն առկա են: Թե ինչպես դրանք կհամադրվեն եւ կբերեն ցանկալի արդյունքի, ցույց կտա ժամանակը:

Տպել
4272 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել