Կոսմետիկ փոփոխություններով փորձում են կարգավորել երթեւեկությունը

Առաջիկա մեկ-երկու տարիներին Հայաստանում ճանապարհային երթեւեկության մեջ կլինեն որոշակի փոփոխություններ: Դրանք շարադրված են «ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգ» անվանումը կրող փաստաթղթում, որը նախապատրաստել է ՀՀ ոստիկանությունը:

Եվ ուրեմն, ինչ փոփոխություններ կլինեն, եթե հայեցակարգը ընդունվի եւ իրագործվի: Մասնավորապես, նախատեսվում է Երեւանում տեղադրված լրացուցիչ սեկցիա ունեցող լուսացույցների եզրերը կահավորել մշտապես վառված վիճակում գտնվող լույսերով, իսկ  անջատված սեկցիայի եզրերը՝ կարմիր գույնի լույսերով: Օրվա մութ ժամերին խաչմերուկին մոտեցող վարորդները կարող են չնկատել, որ լուսացույցի վրա կա լրացուցիչ սեկցիայով երթեւեկությունը թույլատրող կանաչ լույս: Դրանից խուսափելու համար էլ նախատեսված է այդ վահանակի եզրագծերի լուսավորումը:

Նախատեսվում է երթեւեկության 3 եւ ավելի գոտի ունեցող խաչմերուկներում լուսացույցերը տեղադրել հենց երթեւեկելի մասի վերեւում: Խնդիրն այն է, որ եթե մարդատար ավտոմեքենան երթեւեկում է երկրորդ գծով, իսկ նրանից աջ երթեւեկում է ավտոբուս կամ բեռնատար, ապա մարդատարի վարորդը չի կարող տեսնել ճանապարհի աջ կողմում տեղադրված լուսացույցը:

Մինչեւ 2018 թվականի վերջը պետք է ապամոնտաժվեն Երեւանում լայն եւ ինտենսիվ երթեւեկություն ունեցող ճանապարհների վրա առկա չկարգավորվող հետիոտնային անցումները: Նմանատիպ անցումներ ներկայումս Երեւանում շատ կան եւ դրանց մոտ պարբերաբար վթարներ են լինում, իսկ երբեմն՝ նաեւ վրաերթեր: Օրինակ, Արշակունյաց պողոտայում այդպիսիք մի քանիսն են, իսկ Իսակովի պողոտայում` ոստիկանական ակադեմիային հարող հատվածում, գործող անցումը ուղղակի վտանգավոր է մարդկանց կյանքի համար:

Մինչեւ հաջորդ տարվա վերջ Երեւանի խաչմերուկներում մուտքային եւ ելքային հոսքերի ուղիների քանակները համապատասխանեցնելու նպատակով կվերանայվի երթեւեկության կազմակերպումը: Ինչի՞ մասին է խոսքը: Կան խաչմերուկներ, որոնց մուտքը ունի, ասենք, երեք գոտի, սակայն խաչմերուկն անցնելուն պես պարզվում է, որ այնտեղ կա միայն երկու գոտի: Բնականաբար, դա ստեղծում է լուրջ խոչընդոտ երթեւեկության համար: Միանգամից երեք շարքով խաչմերուկ մտած մեքենաները խաչմերուկից դուրս գալիս պետք է իրար «նեղ անեն՝ տեղ անեն», ինչի պատճառով խցանում է առաջանում հենց խաչմերուկում:    

Եվս մի կարեւոր փոփոխություն, որ նախատեսվում է այս հայեցակարգով: Մինչեւ եկող տարվա վերջ նախատեսվում է բացառել ձախ շրջադարձը եւ ուղիղ երթեւեկությունը միեւնույն գոտուց կատարելը: Այսինքն, եթե փողոցը ունի երեք գոտի եւ այդ փողոցի վրա կա խաչմերուկ, ապա ներկայումս այդպիսի շատ փողոցներում երրորդ գոտուց թույլատրվում է գնալ եւ ուղիղ, եւ ձախ: Սակայն ձախ շրջադարձ անող վարորդը պարտավոր է զիջել հանդիպակաց ուղղությամբ եկող ավտոմեքենաներին: Այդ դեպքում ձախ շրջադարձ անող մեքենայի ետեւից եկողը, որը մտադիր է ուղիղ շարունակել ճանապարհը, ստիպված է սպասել, մինչեւ ձախ շրջադարձ անողը թեքվի: Նշված փոփոխությամբ ձախ եւ ուղիղ գոտիները կտարանջատվեն:

Կրկին մինչեւ հաջորդ տարվա վերջ ճանապարհային ոստիկանությունը նախատեսում է ուսումնասիրել ցածր ինտենսիվությամբ խաչմերուկների վրա լուսացույցերը «Երթեւեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանով փոխարինելու հնարավորությունը: Սա էլ թերեւս անհրաժեշտ է, որովհետեւ բազմաթիվ են խաչմերուկները, որոնց վրա տեղադրված լուսացույցերը բոլորովին անիմաստ կանգնեցնում են երթեւեկությունը, երբ դրա անհրաժեշտությունը չկա: Նախատեսվում է նաեւ ուսումնասիրել շրջանաձեւ երթեւեկությամբ խաչմերուկների երթեւեկության կարգը, որի արդյունքում պետք է պարզվի` արդյոք այդպիսի «հրապարակ» մտնող մեքենա՞ն ճանապարհը պետք է զիջի դուրս եկողին, թե՞ հակառակը: Ներկայումս Երեւանի բազմաթիվ հրապարակներում «դուրս եկողը» զիջում է «մտնողին», իսկ մի քանի «հրապարակներում»` հակառակը: 

Մի քանի էական փոփոխություններ են նախատեսվում խախտումների գրանցման, տուգանքների նշանակման, դրանց մասին վարորդներին ծանուցելու առումով: Մի խոսքով, առաջիկա 1-2 տարիներին նկատելի փոփոխություններ կլինեն այդ ոլորտում:

Ցավոք, ոստիկանությունը չի էլ դիտարկել Երեւանում աջ շրջադարձի սեկցիան միշտ բաց պահելու, կամ գիշերային ժամերին երկրորդական ու ցածր ինտենսիվությամբ խաչմերուկները միայն թարթող դեղին լույսով կարգավորելու եւ համաշխարհային պրակտիկայում լայնորեն կիրառվող նմանատիպ փոփոխություններ անելու հնարավորությունները: Իսկ ամենակարեւորը, նույնիսկ չի էլ քննարկվում այսպես կոչված «Կանաչ միջանցքի» ներդրումը, որը ենթադրում է նախատեսված արագությամբ երթեւեկելու դեպքում կարմիր լույսի չհանդիպելու սկզբունքը: Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ «կանաչ միջանցքը» էականորեն թեթեւացնում է երթեւեկությունը, կրճատում է ճանապարհներին կորսվող ժամանակը, նպաստում վնասակար գազերի արտանետումների նվազմանը, բարձրացնում երթեւեկության անվտանգությունը:

Այն, որ մասնավորապես Երեւանում ճանապարհային երթեւեկության մեջ պետք է կատարվեն փոփոխություններ, թերեւս անվիճելի է: Սակայն դա պայմանավորված է ոչ միայն բուն երթեւեկության կանոնակարգմամբ: Դա, անշուշտ, անհրաժեշտ է, սակայն բավարար չէ: Երեւանի կենտրոնը գերծանրաբեռնված է նաեւ այն պատճառով, որ ինտենսիվ շինարարություն է իրականացվել ու հաշվի չեն առնվել ենթակառուցվածքների, այդ թվում ավտոկայանատեղիների եւ փողոցների թողունակության հնարավորությունները: Հասարակական տրանսպորտի գրեթե միջնադարյան վիճակը, երբ ուղեւորափոխադրումների մեծագույն մասը իրականացվում է միկրոավտոբուսներով, որեւէ հնարավորություն չեն կարող ստեղծել երթեւեկությունը նորմալ կազմակերպելու համար: Այս տեսանկյունից ոստիկանության առաջարկած փոփոխությունները կարելի է գնահատել ընդամենը մակերեսային` կոսմետիկ:

 

Տպել
5007 դիտում

Արա Այվազյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակացույցի շուրջ

Սենատի որոշումն իրավական ուժ չունի, վերջին խոսքը Ֆրանսիայի կառավարությանն է. ինչ է սպասվում հիմա

Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները

ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

Հրդեհ Գյումրիում. կա տուժած քաղաքացի

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը

Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է. Նիկոլ Փաշինյան

Մեր ենթադրությամբ՝ ՄԻՊ-ի նկատմամբ հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. ՄԻՊ

Արա Այվազյանը և ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են Արցախի ժառանգության պահպանման քայլերի անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը

Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը օգնում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան

Երևանի 33-ամյա բնակիչը զարդեր է գողացել և գրավադրել դրանք. տղամարդը ձերբակալված է (տեսանյութ)

Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան

Զորահավաքով զորակոչվածների փուլային զորացրում, եռամսյա վարժական հավաքներ. ԳՇ-ն սահմանները պահելու տարբերակ է առաջարկում

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծին

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկումը. «Արմենպրես»

Ռազմական դրությունը մասնակի չեղարկելու համար իրավական տեսանկյունից խնդիր չկա