Երևան
12 °C
Երեկ Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ համատեղ եւ առանձին քննարկումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նախօրեին ասել էր, որ ներկայում եռանախագահներն իրենց առաքելություններից միայն մեկն են իրականացնում. «Դա այս փխրուն զինադադարի պահպանումն է, ռազմական գործողությունների վերսկսման արգելափակումը»:
Մյունխենում ընդունված հայտարարությամբ համանախագահներն ամբողջությամբ հաստատել են Քոչարյանի խոսքերը: Ստորեւ ներկայացնում ենք պատերազմը կանխելուն ուղղված համանախագահների մեսիջները կետ առ կետ: Հայտարարության մեջ ասվում է.
1.«Համանախագահներն ԱԳ նախարարների հետ քննարկել են շփման գծում ընթացիկ իրավիճակը»: Միշտ չէ, որ ՄԽ-ի հայտարարություններն այս խոսքերով են սկսվում: Սա նշանակում է, որ Մամեդյարովի եւ Նալբանդյանի հետ խոսակցությունը նույնպես սկսվել է այս օրերին սահմանում նկատվող դիրքային պատերազմներից եւ լարվածության աճից:
2.«Նրանք վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա և պատերազմը տարբերակ չէ ու կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել և հասարակության պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»:
Այս մեսիջն ուղղված է Ադրբեջանին, որը, ինչպես արդեն գրել ենք, գնում է նոր պատերազմի: Համանախագահները փաստորեն ասում են, որ նոր պատերազմն անընդունելի է եւ հերթական անգամ կոչ են արել հավատարիմ մնալ 1994-95 թ. հրադադարի համաձայնագրերին:
3.«Վերջիններս հիշեցրել են Դովիլում 2011թ.-ին մայիսին նախագահների կողմից՝ ուժի կիրառումը միայն կբերի նոր տառապանքներ ու ավերածություններ և կդատապարտվի միջազգային հանրության կողմից հնչեցված հայտարարությունները»:
Դովիլում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների ընդունած հայտարարության մեջ ասվում է. «Ուժի կիրառումը հանգեցրել է առճակատման եւ անկայունության այսօրվա իրավիճակին, որի կրկնությունը կբերի միայն նոր տառապանքներ ու ավերածություններ եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից»: 2011-ին արված այս հայտարարությունը հիմա, այսինքն ապրիլյան պատերազմից հետո, բոլորովին այլ երանգ է ստանում: Սա նշանակում է, որ երեկ ՌԴ-ի Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները ՄԽ համանախագահների միջոցով Ադրբեջանին զգուշացրել են, որ ապրիլյան էսկալացիայի կրկնությունն անթույլատրելի է եւ իրենց կողմից կդատապարտվի, մի բան որ, ըստ էության չարվեց ապրիլին եւ դրանից հետո:
4.«Համանախագահները կիսում են այն տեսակետը, որ պետք է իրականացնել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների որոշումները, որոնց նպատակն է հակամարտության գոտում կայունացնել իրավիճակը»: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների՝ անցած դեկտեմբերին Համբուրգում ընդունած հայտարարության մեջ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման պահանջն այսքան հստակ չէր ձեւակերպված, եւ բացի այդ նշվում էր, որ դրանք պետք է իրականացվեն կարգավորման շուրջ բանակցությունների անմիջապես վերսկսմանը զուգահեռ: Դրանով համանախագահները փորձում էին ճնշում գործադրել Հայաստանի վրա, քանի որ պայմանավորվածությունները կյանքի կոչելը բանակցություններին վերադառնալու Հայաստանի նախապայմանն է:
5.«Միջնորդները ընդգծել են ավելի մեծ ճկունություն ցուցաբերելու և երկարատև կարգավորման հասնելու համար համապարփակ բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու անհրաժեշտությունը»: Այսինքն, եթե Համբուրգում ասվում էր, որ բանակցությունները պետք է անմիջապես վերսկսվեն, հիմա խոսվում է՝ հնարավորինս շուտ վերսկսելու մասին:
6.«Համանախագահները պլանավորում են տարածաշրջան այցելել մարտին»: Երեկ գրել էինք, որ Հայաստանում եւ Արցախում ներքին սպասում կա, որ մարտին Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ հարձակում է լինելու: Այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատերազմը բացառելու, ռազմական գործողությունների կրկնության անթույլատրելիության մասին իրենց հայտարարության մեջ նաեւ նշում են, որ մարտին այցելելու են տարածաշրջան, առնվազն մտահոգիչ է: Համանախագահների վերջին այցը տարածաշրջան եղել է 2016-ի հոկտեմբերին:
Մինսկի խմբի հայտարարության մեջ նաեւ անդրադարձ կա այս երկուշաբթի Արցախում կայանալիք սահմանադրական հանրաքվեին, մասնավորապես, որ չեն ընդունելու դրա արդյունքները, բայց դա ավելի շատ արարողակարգային պահանջ է: Տարբեր երկրներ նույնպես նման հայտարարություններ դեռ կանեն:
Հ.Գ. Երեկ նաեւ Բաքվում կայացել է ԱՄՆ Զինված ուժերի պետերի միավորված կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդի և Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հանդիպումը: Պենտագոնի մամուլի ծառայության փոխանցմամբ, քննարկվել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցության ընթացիկ վիճակը և հեռանկարները, ինչպես նաև միջադեպերի կանխման հարցը՝ կապված կողմերի ռազմական գործողությունների հետ: Հանդիպման բուն նպատակը եղել է իրար հետ կապ հաստատելը անհրաժեշտության դեպքում ինֆորմացիայի արագ փոխանակման համար: Հայաստանում պաշտոնական մակարդակով սույն հանդիպումը որեւէ կերպ չի մեկնաբանվել, իսկ քաղաքագետներն ու վերլուծաբանները տարակուսած են ՝ արդյո՞ք Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիպելու որոշումը առնչություն ունի ղարաբաղյան հակամարտության հետ, թե ոչ: Ըստ «Նյու Յորք Թայմսի» Բաքուն ընտրվել է որպես չեզոք վայր, քանի որ ՌԴ-ն առաջարկել է հանդիպել Մոսկվայում կամ Բելառուսում, իսկ ԱՄՆ-ն՝ Արեւմտյան Եվրոպայում:
Հարցն այն է սակայն, որ Բաքուն ոչ թե չեզոք գոտի է, այլ Հարավային Կովկասի տարածաշրջանում ապասառեցված հակամարտության կողմ, եւ ինչպես արդեն ակնհայտ է, այստեղ նույնպես ռազմական միջադեպի կանխման խնդիր կա: Իսկ դա նշանակում է, որ Դանֆորդն ու Գերասիմովը առնվազն հպանցիկ անդրադարձած կլինեն նաեւ ղարաբաղյան ճակատին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT