Գյուղապետը յուրացո՞ւմ է կատարել. կոծկելու մեջ մեղադրում են դատախազին

16/02/2017 schedule13:00

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Ռոբերտ Խաչատրյանը չարաշահումներ եւ յուրացումներ է կատարել:

Այս մասին մեր զրույցում բարձրաձայնեց Աստղաձոր համայնքի ղեկավարի նախկին խորհրդական Վարդան Գրիգորյանը: Նա պատմեց, որ չարաշահումներն ու յուրացումները բացահայտել է այն ժամանակ, երբ անօրինական կերպով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Մասնավորապես, Գրիգորյանը նշեց, որ 2010 թվականից մինչեւ 2016 թվականի մարտի 17-ն աշխատել է որպես Ռոբերտ Խաչատրյանի խորհրդական. նրանց հարաբերությունները լարվել են այն ժամանակ, երբ Գրիգորյանը գործող գյուղապետին տեղեկացրել է 2016 թվականին կայանալիք ՏԻՄ ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին: «Ընտրություններին իմ մասնակցության մասին տեղեկանալուց շատ չանցած՝ անօրինական կերպով ազատեց ինձ աշխատանքից՝ այն դեպքում, երբ ես եղել եմ բժշկական հետազոտության եւ բուժման մեջ: Ինչի հետ կապված ես քաղհայց եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան, սակայն այն մերժվել է, որից հետո որոշումը բողոքարկել եմ Վերաքննիչ դատարան: Երբ ինքն ինձ աշխատանքից ազատեց, սկսեցի հետեւել իր աշխատանքներին, ավագանու նիստերին, գործողություններին եւ հայտնաբերեցի մի շարք չարաշահումներ»,- մանրամասնեց նախկին խորհրդականը:

Նրա խոսքով՝ համայնքի ղեկավարը թալանել ու յուրացրել է համայնքի բյուջեն եւ ունեցվածքը: Բացի այդ, ըստ նրա, բնակչությունից գաղտնի են պահվել ավագանու նիստերը: «Սեփական գրպանը լցնելու համար, աճուրդում վաճառքի հանեց համայնքի սեփականություն հանդիսացող հողերը՝ կոպտորեն խախտելով ՀՀ հրապարակային սակարկությունների մասին օրենքի պահանջները, արդյունքում իր որդին գնեց մեկ հեկտար հող»,- ասաց Վարդան Գրիգորյանը:

Մեր հարցին, թե մասնավորապես ի՞նչ չարաշահումներ ու յուրացումներ է կատարել գյուղապետը, Վարդան Գրիգորյանը կետ առ կետ նշեց. «Գյուղապետարանի հաստիքացուցակով նախատեսված 21 հաստիքներից գործում է 19-ը, մյուս երկուսը՝ ավտովարորդը եւ օպերատորը որպես այդպիսին գոյություն չունեն: Եւս երկու այդպիսի հաստիքներ կան մշակույթի կենտրոնում՝ փոխտնօրենի եւ տնտեսվարի, այդ բոլորի աշխատավարձերը գրպանվում են: Յուրացվում են աղբահանության, բնապահպանության եւ տրանսպորտային միջոցներին ուղղված գումարները: Հայրենական պատերազմի եւ արցախյան ազատամարտի վետերանների, ինչպես նաեւ հաղթանակի օրվա եւ մշակութային միջոցառումների համար նախատեսված գումարներից մասնահանումներ են արվում, չգիտես թե ինչպես եւ ինչ կարգով են տրամադրվում ֆինանսական օգնությունները եւ այլն»:

Այս «չարաշահումների եւ յուրացումների» հետ կապված՝ համայնքի ղեկավարի նախկին խորհրդականը դիմել է նախագահի վերահսկողական ծառայություն, որտեղից եկել եւ ստուգումներ են իրականացրել, հետո դրանք ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն եւ Գեղարքունիքի մարզպետարան: Գեղարքունիքի մարզային քննչական կոմիտեում նախապատրաստվել են նյութեր եւ 2016 թ. հունիսին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են թե՛ Վարդան Գրիգորյանը, եւ թե՛ համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը: Վերջինս, սակայն գործով որեւէ կարգավիճակ չի ունեցել: Մի քանի ամիս անց քրեական գործը կարճվել է հանցադեպի եւ հանցակազմի բացակայության հիմքով:

«Ես այդ որոշման մասին իմացել եմ միայն գործը կարճելուց կես ամիս անց: Քրեական գործի կարճումը վերացնելու վերաբերյալ բողոք եմ ներկայացրել ինչպես Գեղարքունիքի մարզի դատախազին, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազություն եւ մի քանի օր անց՝ դեկտեմբերի 16-ին, ինձ կանչել են հանդիպման ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Էդգար Շահինյանի հետ: Հանդիպման ժամանակ ես հնարավորություն եմ ստանում ծանոթանալ քրեական գործի մի քանի նյութերին եւ կրկին հանգամանալից ապացուցում համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների եւ յուրացման փաստը:

Ինձ պատասխանում են, որ գործը կրկին կուղարկվի նախաքննության, սակայն մեկ ամիս անց պատասխան եմ ստանում՝ Ձեր բողոքը թողնվում է առանց քննության, որովհետեւ լրացել է դատարան դիմելու ժամկետը: Այսինքն՝ դատախազությունից ինձ պատասխանում են այն ժամանակ, երբ դատարան դիմելու ժամկետը սպառված է լինում: Նրանք դիտավորյալ ուշացրին պատասխանը, որպեսզի ես չկարողանամ դիմել դատարան, իսկ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ոչ միայն ստորադաս դատախազությունում, այլ նաեւ գլխավոր դատախազությունում շահագրգռված են կոծկելու համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումները եւ յուրացումները»,- պատմեց Վարդան Գրիգորյանը:

Մեր հարցին, այնուամենայնիվ, եթե համայնքի ղեկավարը չարաշահումներ ու յուրացումներ է կատարել, ապա ինչո՞ւ պատասխանատվության չի ենթարկվում, Վարդան Գրիգորյանը պատասխանեց, թե այս ամենը ցույց է տալիս, որ նա լավ է վարձատրում եւ հովանավորվում է «վերեւների» կողմից:

Համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը, սակայն պնդում է, որ անօրինական որեւէ գործողություն չի կատարել: «Եթե ես անօրինական ազատեի իրեն, դատարանում ինքը չէր պարտվի. ո՞նց կարող են մարդուն անօրինական ազատել»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, որ Վարդան Գրիգորյանը պնդում է՝ իրեն ազատել են այն բանից հետո, երբ հայտնել է գյուղապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին, գյուղապետն ասաց . «Շատ բան է ասում, ես էլ ասում եմ` Կրեմլի խորհրդականն եմ, հետո՞»: Ինչ վերաբերում է իր կողմից կատարված չարաշահումներին ու յուրացումներին, ապա ՀՀԿ-ական Ռոբերտ Խաչատրյանը նշեց. «Իրավապահները քննել են եւ չեն կարողացել որեւէ բան բացահայտել, որովհետեւ ես անօրինական գործողություններ չեմ կատարել»: Հարցին` ճի՞շտ է, որ ձեզ «վերեւներից» են հովանավորում, համայնքի ղեկավարն արձագանքեց. «Ես էնքան հովանավոր եմ, որ հովանավորվելու կարիք չկա»:

Նշենք, որ Ռոբերտ Խաչատրյանն Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից:

Տպել
6682 դիտում

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)