Երևան
11 °C
Կիրակի՝ փետրվարի 12-ին, Հայաստանի 5 մարզում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրություն, որի արդյունքներն արդեն հայտնի են:
Armtimes.com-ը կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում է, որ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում համայնքի ղեկավար, ՀՅԴ-ական Արտաշես Սաֆարյանը ստանալով 145 ձայն վերընտրվել է գյուղապետի պաշտոնում, իսկ նրա մրցակիցը՝ անկուսակցական Գրիշա Գրիգորյանը ստացել է 127 ձայն:
Արարատի մարզի Նորակերտ համայնքում ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Հովհաննես Հարությունյանը ստանալով 691 ձայն վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում, իսկ մրցակիցը՝ անկուսակցական Էդվարդ Սարգսյանը ստացել է 52 քվե:
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում առանց մրցապայքարի գյուղապետի պաշտոնում վերընտրվել է ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը՝ ստանալով 304 ձայն:
Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում նույնպես համայնքի գործող ղեկավարն է վերընտրվել: Անկուսակցական Մնացական Գեւորգյանն ստացել է 206 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Աստղիկ Մկրտչյանը ստացել է 97 ձայն:
Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում մյուս համայնքների հետ համեմատած մրցակցային է եղել ընտրությունը: Գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը ստանալով 262 ձայն պարտվել է անկուսակցական Հովհաննես Պողոսյանին, որն ստացել է 277 ձայն: Նույն մարզի Արեւիկ համայնքում առաջադրված երեք թեկնածուից ամենաշատ ձայն ստացել է համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՀԿ-ական Վարդկես Մելքոնյանը՝ 526 ձայն: Վերջինս ընտրվել է Արեւիկ համայնքի ղեկավար:
Սյունիքի մարզի Վարդավանք գյուղում միակ թեկնածուն՝ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Համլետ Թորոսյանն առանց մրցապայքարի, ստանալով 13 ձայն, չի ընտրվել է գյուղապետ, քանի որ նրան դեմ է քվեարկել 35 ընտրող: Հավանաբար այս համայնքում արտահերթ ընտրություն կնշանակվի:
Նշենք, որ երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Նուռնուս համայնքում ընտրությունը կազմակերպվել է առաջին անգամ ներդրված էլեկտրոնային սարքերով: «Թրանսփարենսի ինտերնեշնլ»(ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնը դիտորդական առաքելություն է իրականացրել Նուռնուս համայնքում: ԹԻ-ի դիտորդն արձանագրել է, որ ժամը 11:00-ին տարածքային հանձնաժողովի նախագահ Վովա Սահակյանը դիտորդին արգելել է նստել քվեատուփի մոտ՝ կես մետր հեռավորության վրա՝ նրան հեռացնելով քվեատուփի մոտից: «Տեղամասային հանձնաժողովի անդամ Խաչիկ Մարտիրոսյանը (ՀԱԿ) «համոզել» է տարածքային հանձնաժողովի նախագահին, որ դիտորդներն իրենց չեն խանգարում, և արդեն թույլ են տվել դիտորդներին գտնվել և նստել քվեատուփի մոտ»,- ասված է դիտորդի հաղորդման մեջ, որը տեղադրվել է «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կայքում:
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում էլ ժամը 11:00-ի դրությամբ համայնքի ղեկավարի միակ թեկնածու Արթուր Մանուկյանը գտնվել է տեղամասի մուտքի մոտ եւ ուղղորդել է ընտրողներին: Դիտորդի կողմից տեղեկացվելուց հետո հանձնաժողովի նախագահը խնդրել է թեկնածուին լքել ընտրատեղամասը: Վերջինս հեռացել է: Նույն ընտատեղամասում ժամը 16:10-ի սահմաններում դիտորդը պարզել է, որ ընտրացուցակում 540 հերթական համարի ընտրողի փոխարեն լրացված են 545-րդ համարի ընտրողի տվյալները և առկա է 545-ի ստորագրությունը: 540 հերթական համարի ընտրողը, հանձնաժողովի առաջարկությամբ, ստորագրել է 545 հերթական համարի ընտրողի տողում: Դիտորդի պնդմամբ, գրանցամատյանում կատարվել է համապատասխան նշում:
Հայտնի է՝ որքան մարդ է այսօր մասնակցել ընդդիմության հանրահավաքին
Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորում. ՀՎԿԱԿ-ը՝ կապիկի ծաղիկ հիվանդության մասին
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում. կա վիրավոր
Ի՞նչ է ուզում ընդդիմությունը և ինչո՞ւ չգնաց քաղաքական պարզ տեխնոլոգիայի կիրառման
Լուսագյուղ-Երասխահուն կամրջի վնասման հետևանքով երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով
Մեկնարկել է ընդդիմության հերթական հանրահավաքը
Բանկի սպասասրահում գողություն է կատարվել. 60-ամյա կնոջը բերման են ենթարկել
Հայաստանի Մ-19 հավաքականը մարզական հավաք և ընկերական հանդիպումներ կանցկացնի
Ռուսաստանն արգելել է Ջո Բայդենի և ԱՄՆ ևս 962 քաղաքացու մուտքը երկիր
Դանիել Իոաննիսյանը պարզաբանել է՝ ինչու լրատվամիջոցները չեն հրավիրվել՝ Freedom House-ի միջոցառումը տեղում լուսաբանելու
Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են ժողովրդագրության ռազմավարության մշակման շուրջ հնարավորությունները
Միայն արևոտ օրերին փողոցում «Արցախը փրկող» ընդդիմությունը ցավոտ է տարել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի շեշտադրումները. Խանդանյան
Հանրապետությունում մայիսի 22-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն անհիմն է համարում Թուրքիայի օդային տարածքի խախտման մասին հայտարարությունը
Ավտովթար Արմավիրի մարզում, «Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կան վիրավորներ
Բայդենը ստորագրել է օրենք՝ Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու վերաբերյալ
Չարենցավանի, Ստեփանավանի, Երևանի մի շարք թաղամասերի և փողոցների գազամատակարարումը կդադարեցվի
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի 6 երթուղում կատարվել են ուղեգծի ժամանակավոր փոփոխություններ
Կոշի քարհանքում վերամբարձ կռունկը շրջվել է. 1 մարդ է մահացել
Ռուսաստանի Դաշնության ելույթի ժամանակ հինգ երկրի ներկայացուցիչ լքել է APEC նախարարների հանդիպումը
Միջազգային պատվիրակությունները ժամանում են Երևան՝ մասնակցելու Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը (լուսանկարներ)
Խուզարկություն է իրականացվել Արթուր Վանեցյանի օգնականի՝ Արամ Գրիգորյանի բնակարանում. վերջինիս բերման են ենթարկել
Ֆրանսիայում կայացած դպրոցականների օլիմպիական խաղերում հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիի հետ
Ռուսաստանը Կասպարովին ճանաչել է օտարերկրյա գործակալ և ներառել հատուկ ցանկում
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին տեղեկությունը
Երկրում տիրող իրավիճակը դրամատիզացնել պետք չէ, օրինական ընտրությունները տվել են բոլոր հարցերի պատասխանները. Գրիգորյան
Վայոց ձորի մարզում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա. ճանկռոտել, կծել, ապա վնասվածքներ է պատճառել գլխին
Սփյուռքը լուռ էր, երբ խորհրդարանում գնդակահարում էին պետության գլուխներին, սպանում՝ խաղաղ ցուցարարներին. Բաբաջանյան
Շոյգուն Պուտինին զեկուցել է ուկրաինացի զինյալներից «Ազովստալ»-ը և Մարիուպոլը ամբողջությամբ ազատագրելու մասին
Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ. քննարկվել են տարածաշրջանային հարցեր (տեսանյութ)
Դեսպան Հովակիմյանը Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումները
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիայի նոր արտգործնախարարին
Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան
«Գազպրոմ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա ռուբլով չվճարելու պատճառով
Պարոնայք գեներալներ, որտե՞ղ էիք, երբ բռնություններ էին գործադրվում տարբեր լեգենդար հրամանատարների նկատմամբ. Գաբրիելյան
Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզման հետևանքով երկկողմանի փակ է
Նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին
Գետափում դարձյալ բնակարանամուտ է նշվել (լուսանկարներ)
Միրզոյանը Բույար Օսմանիին է ներկայացրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման՝ հայկական կողմի դիրքորոշումը (տեսանյութ)
© 2022 Հայկական ժամանակ