Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը

08/02/2017 schedule19:28

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությանը:

Սարգսյանը ողջունել է բարեկամ Շվեդիայից ժամանած հյուրերին եւ ընդգծել խորհրդարանականների դերը միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նշելով, որ Հայաստանի եւ Շվեդիայի հարաբերությունները վերջին տարիներին բնորոշվում են դինամիկ առաջընթացով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է առաջիկայում եւս այդ դինամիկան պահպանելու Սկանդինավյան տարածաշրջանում իր կարեւոր ու վստահելի գործընկերներից մեկի՝ Շվեդիայի հետ: Երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու ցանկությունը, նրա խոսքով, պայմանավորված է ոչ միայն քաղաքական եւ տնտեսական շահերով, այլ նաեւ արժեհամակարգային նկատառումներով. Շվեդիան Հայաստանի համար օրինակելի երկիր է ընդհանուր եվրոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, կայացած ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների իրացման բարձր մակարդակով եւ օրենքի գերակայությամբ, ինչին ձգտում է հասնել Հայաստանը՝ տարիներ շարունակ իրականացնելով համալիր բարեփոխումներ:

Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստան այցի օրակարգը բավականին հագեցած է եւ օգտակար: Նա ընդգծել է, որ այն հարցերը, որոնք վերաբերում են Եվրոպական հարեւանության քաղաքականությանը եւ Արեւելյան գործընկերությանը, մշտապես գտնվում են Շվեդիայի խորհրդարանի ուշադրության ներքո եւ աշխույժ քննարկվում են: «Այս հարցերի շուրջ մեր խորհրդարանում բազմակուսակցական համաձայնություն կա, եւ անկախ կուսակցական պատկանելությունից, կա աջակցություն այս համագործակցությանն ու մասնավորապես այն ծրագրերին, որ նախաձեռնվում են Եվրոպական միության կողմից՝ Արեւելյան գործընկերության երկրների հետ համագործակցությամբ»,-ասել է Քեննեթ Ֆորշլունդը:

Հանդիպմանը զրուցակիցները հայ-շվեդական երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը, ինչպես նաեւ ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ կառավարման նոր համակարգի անցնելու այս փուլում դրանց կարեւորությանը:

Տպել
1988 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում