Երևան
12 °C
Երեկ Բելառուսն Ադրբեջանին է արտահանձնել Արցախ այցելելու համար ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
Այդ երկրի Գերագույն դատարանը երեկ կայացած դռնփակ նիստում օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը:
Armtimes.com-ը ներկայացնում է թեմայի շուրջ Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հարցազրույցը:
- Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում Բելառուսի՝ հայտնի բլոգերին Բաքվին արտահանձնելու քայլը:
- Դե իհարկե, ես գտնում եմ, որ այդ քայլը չպետք է արվեր: Լապշինին պետք է հանձնեին այն երկրին, որի քաղաքացին է ինքը: Երկրորդ՝ նրա գործողություններում ես քրեական տարր չեմ տեսնում, Արցախ այցելելու նրա արարքի մեջ քրեածին ոչինչ չկա: Այստեղ, իհարկե, ժողովրդավարության գաղափարների եւ մարդու իրավունքների որոշակի ոտնահարման մասնիկ եմ տեսնում: Միաժամանակ, սա արդեն 2-րդ խոշոր հարցն է, թե ինչպես են վերաբերում մարդուն եւ նրա արժեքներին: Հիշում եք այն դեպքը, երբ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում մեր սպային գիշերը կացնահարեց: Այդ մարդասպանը գնահատական ստացավ որպես հերոս, նրան բնակարան եւ պարգեւներ տվեցին: Դրանով ընդամենը ցույց են տալիս այդ երկրի ժողովրդավարության աստիճանը, գնահատման կամ արժեքների չափանիշները:
- Պարոն Խաչատրյան, դուք ինքներդ բերեցիք Հունգարիայի օրինակը: Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ ինչպես Հունգարիայի, այս դեպքում եւս Հայաստանը Բելառուսի հետ պետք է խզի դիվանագիտական հարաբերությունները:
- Չէ՛, նման բան չի կարելի անել: Նախեւառաջ՝ Լապշինը մեր քաղաքացին չէ: Սա մեկ: Երկրորդը, Դուք հիշում եք Ռուսաստանի արտգործնախարարի եւ Իսրայելի վարչապետի պաշտպանական խոսքերն ու դիմումները, որպեսզի ռուս բլոգերին Բաքվին չարտահանձնեն: Հաճախ մեզ մեղադրում են, թե ինչու մենք քայլեր չենք անում, բայց ասեմ, որ քայլեր ձեռնարկել ենք: Ես եղել եմ Բելառուսի արտգործնախարարությունում, դիմել եմ այդ խնդրով՝ չնայած, կրկնում եմ, Լապշինը մեր քաղաքացին չէ: Այդուհանդերձ՝ մենք այդ քայլն արել ենք: Պարզապես, անտեսել են:
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Բելառուսի հարաբերություններին, իհարկե մենք հաշվի կառնենք այդ հարաբերությունների մեջ համապատասխան վերաբերմունքը, բայց երբեք չի կարելի խզել մեր հարաբերությունները: Մենք պետք է կարողանանք պահել եւ պահպանել այդ հարաբերությունները: Մենք մի շարք կազմակերպություններում՝ ԱՊՀ-ից մինչեւ ՀԱՊԿ, միասին ենք եւ պիտի լինենք միասին: Նման դեպքերում ուղղակի պիտի կարողանանք դիվանագիտական ճանապարհով կամ փոխադարձ բացատրություններով կամ փոխըմբռնման ճանապարհով մեխանիզմներ մշակել:
- Պարոն դեսպան, որոշ շրջանակներ պնդում են, որ այս միջադեպից հետո ձեր դիվանագիտական գործունեությունը պետք է դադարեցվի, դուք պետք է հետ կանչվեք ՀՀ արտգործնախարարության կողմից: Ի՞նչ կասեք այս մասին:
- Չէ, բացարձակ: Պարտականությունները ոչ պատշաճ կատարելու խնդիր չկա: Ես նորից եմ կրկնում: Լապշինը մեր քաղաքացին չէ: Ես չեմ կարծում, որ ես ավելի զորեղ եմ, քան Լապշինի հարցը բարձրացրած Ռուսաստանի արտգործնախարարը կամ Իսրայելի վարչապետը: Իմ մասով ես արել եմ: Այսինքն՝ այն, ինչ որ պահանջվում էր, արել եմ: Այցելել եմ Բելառուսի ԱԳՆ: Եթե պետք էր մեր կարծիքը հնչեցնեի, ես դա արել եմ: Մնացածն իրենց քաղաքականությունն է:
- Պարոն դեսպան, այս պատմության մեջ խառն է միանգամից մի քանի կողմ՝ Բելառուս, Ռուսաստան, Իսրայել եւ Ադրբեջան: Ի՞նչ հնարավոր զարգացումներ եք կանխատեսում վերջիններիս փոխադարձ հարաբերություններում: Բեկումնայի ինչ-որ բան կարո՞ղ է պատահել:
- Բեկումնային չէ, բայց սա եւս մի կաթիլ ավելացնում է հակասությունների շրջանակը: Ես կարծում եմ, որ հիմա մենք շատ ծանր ժամանակներ ենք ապրում, դոնոր երկրների միջեւ հարաբերությունների սրացման կամ վատթարացման համատեքստում, ինչպես տեսնում ենք այժմ: Թող որ տա Աստված, երկրները կարողանան դիվանագիտական ճանապարհներով կամ իրենց քայլերով կամ ղեկավարների լուծումներով լավագույնս հարթել հարաբերությունները, որպեսզի շահեն ժողովուրդները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան
Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ
Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում
ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները
ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան
Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է
Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով
6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան
Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի
Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է
Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում
Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT