Ինձ նախանձում են, միայն անունս լսելուց՝ սարսափում. Սուքիաս Ավետիսյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հոգնած ուղեղի արգասիք է համարում լուրերը, թե հանրապետական վերնախավն, իբր, ակնարկել է՝ ինքը հաջորդ ԱԺ-ում չի լինելու:

«Պետք է թեթեւ վերաբերել մամուլի նման հրապարակումներին: Եթե կուսակցությունը որեւէ մեկին որեւէ բան ասելու խնդիր ունենա, ուղիղ կասի: Որեւէ թերթի միջոցով չի ասի: Ինչ վերաբերում է լուրերին, որ ՀՀԿ-ն խոստացել է ինձ փոխարենը գործադիրում պաշտոն տրամադրել, ապա, ամենայն անկեղծությամբ, ասում եմ, որ որեւէ քննարկում, խոսակցություն, ակնարկ չի եղել: Ես աշխատում եմ, նորմալ իմ գործն եմ անում, իսկ մնացածը, բնական է, կուսակցությունը կորոշի»,- ասաց իշխանական պատգամավորը:

Խորհրդարանականը նշեց, որ իր մասին ստահոդ լուրեր տարածողները նախանձում ու միայն իր անունից սարսափում են: Իսկ թե ովքեր են այդ մարդիկ, հանրապետական գործիչը չցանկացավ մանրամասնել՝ նշելով, որ չի ուզում նման հարցերում խորամուխ լինել:

Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝ 1995 թվականից ի վեր պատգամավոր աշխատելով՝ արդյոք իսկապես չի՞ հոգնել, ունի՞ առաջվա պոտենցիալը:

«Մի բան էլ ավել, որովհետեւ հիմա Ազգային ժողովի դերակատարումը փոխվելու է, կարծում եմ, որ էլ ավելի մեծ պոտենցիալ կարող եմ ներդնել ապագա խորհրդարանի աշխատանքներում»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Հանրապետականի գրասենյակում Ավետիսյանին բացատրել են, որ նա չի լինելու համամասնական ցուցակի անցողիկ տեղում, նաեւ թող հույսեր չունենա ռեյտինգայինով Ազգային ժողով մտնելու: «Գործադիրում ինչ-որ գործ կտանք, գոհ կլինես»,- ասել են կուսակիցները: Բայց դա էլ այն դեպքում, եթե Սուքիասը Գյումրիում հարազատ կուսակցության համար անհրաժեշտ ձայներ հավաքի:

Տպել
5228 դիտում

Թբիլիսիից 10 արհեստական շնչառության սարք է գնվել, դրանք ուղարկվել են Հայաստան

Միմյանցից դժգոհելն ամենահեշտն է

Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները

Ձորագյուղի մուտքի ու ելքի սահմանափակումները կգործեն այսօր, ժամը 18:00-ից սկսած՝ 2 շաբաթ շարունակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Մնացել են փեսայի կեղծ մատնագրերի հույսին

Արցախի 10 համայնքների համար կիրառվող սահմանափակումները շարունակում են գործել, դրանք հանվել են մի շարք համայնքներում

Եսայան եղբայրները հերքում են ԱԱԾ հրավիրվելու մասին լուրը

Վանաձորի տներից մեկի բակում ականանետային արկ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ

Պարետի որոշմամբ կարգելափակվեն Ձորագյուղի ելքերն ու մուտքերը. 1 անձը վարակել է թաղման մի քանի տասնյակ մասնակցի. վարչապետ

Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. պաշտոնյաները հարավային թեւում են

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ

Այսօր ուժեղ կարկտահարություն է եղել Գորիսում (տեսանյութ)