Փաշինյանի նախագիծը մերժվեց. պաշտոնյաների ունեցվածքն ուսումնասիրող հանձնաժողով չի ստեղծվի

Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրած նիստում սկսեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած օրենսդրական նախագծի քննարկումը, որը կրում է «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» անվանումը:

«Նման հանձնաժողով ձեւավորելը եւ նման հարց պարզելը, կարծում եմ վաղուց կա Հայաստանի հանրային օրակարգում, բայց այս նախագիծը ստեղծելու ֆորմալ առիթը «1000 դրամների մասին» նախագիծն էր: Այդ համատեքստում արդարացի հարց էր բարձրացվում հետեւյալի մասին, թե ինչու ծախսերը, որ տրամաբանորեն պետք է արվեն ՀՀ-ի պետական բյուջեից, արվում են ոչ պետական բյուջեից, այս հարցի եւ բազմաթիվ նման այլ հարցերի պատասխանը հետեւյալն էր, որ ՀՀ բյուջեում փող չկա եւ սրան էլ տրամաբանորեն հնչում է հակադարձ հարցը՝ ինչո՞ւ փող չկա»,- իր հեղինակած նախագծի իրականացման հիմնավորումն այսպես սկսեց հանձնաժողովի անդամներին ներկայացնել Փաշինյանը՝ նշելով, որ հանրության բավականին լայն շերտեր այն կարծիքին են, որ 25 տարիների ընթացում ՀՀ-ի կառավարիչներն իրականցրել են ոչ արդյունավետ կառավարում, որ ազգային հարստությունը թալանվել էր:

Ըստ Փաշինյանի, իր նախագծով ստեղծվելիք հանձնաժողովը կուսումնասիրի վերջին 25 տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացած, նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակը, այդ գույքի ծագումնաբանությունը:

«ՀՀ քաղաքացիներն, ի վերջո կունենան շատ հստակ, պարզ մի հարցի պատասխանը՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ով ինչքան ունեցվածք, հարստություն կամ գույք է կուտակել իր պաշտոնավարման ընթացքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը նշելով, որ եթե ԱԺ-ի լիագումար նիստի օրակարգում ներառվի հարցը, ապա նախագծի իրականացման ժամկետներում որոշակի փոփոխություններ տեղի կունենան՝ կապված սահմանադրական որոշ դրույթների հետ, որոնք դեռ պետք է ուժի մեջ մտնեն:

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հարց ուղղեց նախագծի հեղինակին՝ չեք կարծո՞ւմ որ այս նախագծի ժամանակը չէ, ապա նշեց, որ իր կարծիքով «Ապօրինի հարստացման մասին» օրենքը փակում է այս հարցը: Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ «Ապօրինի հարստացման մասին» օրենքը նախատեսում է հանցակազմ եւ պատիժ, իսկ իր առաջարկածն այդ երկու խնդրի մասին չի խոսում: «Օրինակ՝ Սերժ Սարգսյանի եղբայրը հայտնի է, որ բոլոր բիզնեսներում փայ ունի եւ մի քանի միլիարդ է կուտակել: Մամուլում գրվում է այդ մասին, մյուս կողմը չի արձագանքում, հանրությունը պետք է իմանա՞ օբյեկտիվ պատկերը, ինչ է տեղի ունեցել»,- հակադարձեց Փաշինյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ հետաքրքրվեց՝ եթե հանձնաժողովը ստեղծվի, առաջին փուլով նախատեսված մարդկանց գույքային վիճակն ուսումնասիրելու համար որքա՞ն ժամանակ է պետք: «Դա կախված է նրանից, թե իրենք ինչքան գույք ունեն, որովհետեւ, եթե մամուլում հրապարակված տեղեկությունները եւ կանխավարկածը՝ որոշ պաշտոնյաների ունեցած գույքի ծավալների մասին իրականությանը համապատասխանում են եւ ապացուցելի են, հնարավոր է շատ երկար ժամկետ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը մասնակցում էր հանձնաժողովի նիստին, տեղեկացրեց, որ հնարավոր է 6 ամսում ստեղծվի մի մարմին, որն իրավասու կլինի ցանկացած հարցում կատարել ցանկացած պետական մարմնի եւ ստանալ իրեն ցանկալի տեղեկությունները եւ ոչ միայն ՀՀ տարածքում: Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց «Ապօրինի հարստացման մասին» օրենքի այն հոդվածը, որը հետադարձ ուժ ունի: Խոսքը վերաբերվում է ապօրինի հարստացման հանցակազմին: Պաշտոնատար անձանց ունեցվածքի հայտարարագրում տեղ գտած կեղծ կամ թերի տեղեկությունների համար նախատեսվող վարչական եւ քրեական պատասխանատվության հարցը, որը պետք է առաջիկայում քննարկվի, նախարարը կարեւոր համարեց: «Բոլոր այն գործիքակազմը, որի մասին խոսում են եւ պարոն Փաշինյանը բարձրաձայնում էր, համապատասխան պետական մարմնին ընձեռնվելու է»,- նկատեց արդարադատության նախարարը:

Ներկայացված նախագծի հարակից զեկուցող Լեւոն Մարտիրոսյանն էլ իր հերթին նշեց, որ Նիկոլ Փաշինյանի նախագծով անհասկանալի ձեւով է առաջարկվում պաշտոնյաների ունեցվածքի մասին տեղեկություն ստանալը, որը գործնականում անհնար է: «Եթե որեւէ հարց ես ուզում տապալել, ապա հանձնաժողով ստեղծիր, սա ես չեմ ասել, բայց մի գուցե սա այդ տարբերակն է»,- հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավորը:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ անդրադարձավ հարցի քաղաքական օրակարգ մտցնելու՝ Նիկոլ Փաշինյանի նկատառմանը: «Դուք ազնվորեն նշեցիք, որ այո՛, սա քաղաքական օրակարգ մտցնելու հարց է: Ես ավելացնեմ նաեւ՝ նախընտրական քաղաքական օրակարգ, իսկ մենք չենք պատրաստվում ձեր նախընտրական ծրագրի մեջ որեւէ կետ ավելացնելու: Հատկապես, այս ժամանակահատվածում, որ բոլորը տարբեր առիթներով ձեզ եւ ձեր գործընկերներին կապում են իշխանության հետ, հիմա էլ չասեն՝ նստել են «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրը գրել են կամ կետ են ավելացրել»,- հայտարարեց  ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:

Մինչ նախագծի վերաբերյալ քվեարկություն կազմակերպելը, Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ ունեցավ, հատ-հատ պատասխանելով նախագծի վերաբերյալ հնչած քաղաքական եւ իրավական գնահատականներին: Լեւոն Մարտիրոսյանին պատասխանլով, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ասվում է՝ եթե ուզում ես որեւէ մի հարց տապալել, ստեղծիր հանձնաժողով: Ենթադրվում է՝ մինչեւ հիմա հանձնաժողով չի ստեղծվել, այսինքն՝ այդ հարցը չի տապալվել: Այո՛, մենք ուզում ենք տապալել ՀՀ-ում թալանի շարունակության գործընթացը»: Պատասխանելով Հովհաննես Սահակյանին, նա փաստեց, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում քննարկված հարցին առնչվող վեկտոր չկա: «Էս վերջերս սկսել եք… Սերժ Սարգսյանը երեւի հատուկ «ուստանովկա» է տվել, որ ամեն անգամ, երբ որ ես խոսում եմ՝ հիշատակեք, որ ինչ-որ մարդիկ ինձ կապում են իշխանության հետ: Ձե՛զ հետ են կապո՞ւմ: Մարդն առանց ակնոցի նույնիսկ հիմա կարող է նայել եւ տեսնել, թե ինչ կապ կարող է լինել իմ եւ ձեր միջեւ»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը քվեարկության դրեց նախագիծը: 1 կողմ, 5 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանի հեղինակած նախագիծ բացասական եզրակացություն ստացավ: Կողմ քվեարկեց միայն ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Տպել
17621 դիտում

Տաթև-Կապան ավտոճանապարհին արգելափակումից 23 բեռնատար է դուրս է բերվել

Բարի գալուստ սպորտի, հումորի և մշակույթի կենտրոն. Տյումենից Գյումրի են ժամանել տուր-օպերատորներ և ԶԼՄ ներկայացուցիչներ

Պետական գույքը հանրային սեփականություն է, հանրությունը պիտի տեղյակ լինի՝ ինչպես է կառավարվում այն. Առնակ Ավետիսյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Արցախից Երևան տեղափոխված երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն ծանր է

ՀՀ-ում կրճատվել է միջմարզային երթուղիների թիվը. աստիճանաբար անցում կկատարվի միասնական երթուղային ցանցի

Մահացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը

Ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքում պետությունը 2021-ին ստացել է 600 մլն դրամի շահույթ. Կարեն Անդրեասյան

Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզ է հրավիրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալին՝ ֆերմերների հետ հանդիպման

Ղազախստանը պատրաստակամ է քննարկել «Քովիդ-19»-ի դեմ իր արտադրած պատվաստանյութը ՀՀ-ին տրամադրելու հարցը

ՀՀ ոստիկանապետը 2022-ը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի. տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը

ՀՀ արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոց, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատրոն ու կինո այցելելու նոր պահանջ

ԱԺ փոխնախագահն ընդունել է ԵՄ պատվիրակությանը. անդրադարձ է արվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Կենտրոն վարչական շրջանի տնտեսվարողները տուգանվել են պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար

Երևանի քաղաքապետարանում անցկացվող ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցությունները կհեռարձակվեն ուղիղ եթերով

Թաղման բյուրոյի խնդիրների ու խախտումների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել Երևանի դատախազի տեղակալի եւ քաղաքապետի միջև

Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են ՀՌՀ անդամ

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով այսօր տեղափոխվել է Երևան

UCOM-ը զանգերի սպասարկման նոր կենտրոն կունենա Վանաձորում

Ռուսական կողմը շարունակելու է ջանքերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Սերգեյ Կոպիրկին

Մայրը և որդին խաբեությամբ հափշտակել են անձանց անվամբ ձևակերպված վարկերի գումարները. գործը դատարանում է

Հայ խաղաղապահները վերադարձել են Հայաստան

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 18 դեպք

Այսօր ինքնասպանության փորձ կատարած աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է

Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք. հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության

Շրջակա միջավայրի նախարարի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ (լուսանկարներ)

Վերջին 30 տարում Հայաստանի ՔԿՀ-ներում բարձրագույն կրթություն է ստացել ընդամենը 11 դատապարտյալ

Որդու գերեզմանին ինքնասպանության փորձ կատարած դպրոցի տնօրենը հիվանդանոցում մահացել է

Ռուբեն Հախվերդյանը հրապարակել է իր՝ «Աշնանային էլեգիա» ստեղծագործության տեսահոլովակը

Դոլարի փոխարժեքն աճել է. Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

«Լադանիվան» եվրոպական հեղինակավոր մրցույթի հաղթողների թվում է

Զարեհ Սինանյանը և Կարեն Ավանեսյանը կգործուղվեն Բելառուսի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին ասուլիս կտա

Մեքենան բախվել է ծառին. վարորդը մահացել է

Ժնևում ընթանում են Լավրով-Բլինքեն բանակցությունները

Վարչապետն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը (լուսանկարներ)

Կոտայքի մարզպետարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միջև հուշագիր է կնքվել