Ադրբեջանն իր ռազմագերու վերադարձի հարցով ղարաբաղյան կողմին չի դիմել

02/02/2017 schedule19:46

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ.-ին Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: 

Վերջինիս վերադարձի հնարավորության, ինչպես նաեւ այլ մանրամասների շուրջ Armtimes.com-ի թղթակիցը զրուցեց ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի հետ:

- Պարոն Ներսիսյան, արդյոք Ադրբեջանը կամ միջազգային կառույցներից որեւէ մեկը դիմե՞լ են՝ հետ վերադարձնելու երեկ ԼՂՀ տարածք դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ գերեվարված ադրբեջանցի զինծառայող Էլնուր Հուսեյն Զադեին:

- Ոչ։ Ավելին, ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմն արդեն իսկ շտապել է պաշտոնապես հրաժարվել իր իսկ կողմից դիվերսիոն գործողություն իրականացնելու առաջադրանքով Արցախի տարածք ուղարկված զինծառայողից։

- Ադրբեջանական կողմի «մեղայականը» կարո՞ղ է վերադարձի հիմք հանդիսանալ: Արդյոք կարո՞ղ է երկուստեք գերիների փոխանակում կազմակերպվել:

- Նմանատիպ հարցերը կարգավորվում են Ժնեւյան կոնվենցիաներով եւ լրացուցիչ արձանագրություններով, որոնց նկատմամբ ԼՂՀ-ն բազմիցս ապացուցել է իր հավատարմությունը՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը շարունակաբար խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներն ու նորմերը հարգելու իր կողմից ստանձնած պարտավորությունները։

- Ի՞նչ եզրահանգումներ պետք է անի միջազգային հանրությունը՝ ադրբեջանական այսօրինակ քայլերը տեսնելով եւ, ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի Ադրբեջանի նկատմամբ:

- Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի Ադրբեջանի շարունակական քայլերը՝ ուղղված իրավիճակի ապակայունացմանը։ Հրադադարի ռեժիմի խախտումների նկատմամբ վճռական ու հասցեական դատապարտման բացակայությունն ադրբեջանական կողմի մոտ հարուցում է ամենաթողության ու անպատժելիության զգացում։

- Ի՞նչ է անհրաժեշտ վերջին շրջանում տեղում դոփող բանակցային գործընթացը տեղից շարժելու համար: Ինչպե՞ս պետք է դուրս գալ դադարի վիճակից:

- Ինչպես մենք բազմիցս նշել ենք, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթացի ձեռքբերումը հնարավոր է միայն բանակցային գործընթացի եռակողմ ձեւաչափի վերականգնման եւ դրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական ու լիարժեք մասնակցության դեպքում։ Անհրաժեշտ ենք համարում գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու 1994 թ. եւ 1995 թ. համաձայնագրերով սահմանված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնումն ու 2016 թ. մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործումը, ինչը ստեղծված իրավիճակից դուրս գալու, շփման գծում կայունություն ու կանխատեսելիություն ապահովելու եւ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ կստեղծի։

- Շատ փորձագետներ պնդում են, որ առաջիկա ամիսներին հակամարտության սրեցումն անխուսափելի է: Որքանո՞վ եք իրատեսական համարում նման կանխատեսումները:

Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հետեւողականորեն խախտել հրադադարի ռեժիմը, հրաժարվում է շփման գծում վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր միջոցառումներից, ինչպես նաեւ ամենաբարձր մակարդակներով հանդես է գալիս հայտարարություններով՝ հօգուտ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելուն, հակամարտության սրացման վտանգը միշտ առկա է։

- Ի՞նչ փուլում է ԼՂՀ ճանաչման գործընթացը, ի՞նչ նոր երկրներ են վերջին շրջանում ճանաչել Արցախի անկախությունը:

- Անցյալ տարի ԱՄՆ Ջորջիա եւ Հավայի նահանգների Ներկայացուցիչների պալատներն ընդունել են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հարգելու ու ճանաչելու» մասին բանաձեւեր։ Ընդհանուր առմամբ, Արցախի անկախությունը ճանաչող եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձեւեր են ընդունվել ԱՄՆ-ի 7 նահանգի եւ 4 քաղաքի կողմից, Ավստրալիայի 1 նահանգի, ինչպես նաեւ Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից։

Ստորագրվել են 15  համագործակցության համաձայնագրեր ԼՂՀ քաղաքների եւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բասկերի Երկրի եւ Բրազիլիայի քաղաքների միջեւ եւ մեկ համաձայնագիր՝ Արցախի եւ Ֆրանսիայի Դրոմի շրջանի միջեւ։ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն անշրջելի է, եւ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ հետեւողական քայլեր ձեռնարկել՝ ուղղված տարբեր մակարդակներում միջազգային կապերի հաստատմանն ու համագործակցության ընդլայնմանը։

Տպել
7092 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին