Երևան
12 °C
Նախորդ տարին ՀՀ արտաքին դիվանագիտության համար մարտահրավերներով լի էր: Մենք բախվեցինք ադրբեջանական ագրեսիային, սակայն միջազգային հանրության հետ միասին քայլեր ձեռնարկվեցին Ադրբեջանին իրականության դաշտ բերելու համար: 2016 թվականի դիվանագիտական տարվա ամփոփմանը նվիրված այսօրվա մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Որպես անցած տարվա կարեւոր իրադարձություններ նա առանձնացրեց նաեւ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության փաստը: «Շարունակվեցին ջանքերն՝ ուղղված ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների խորացմանը, կարեւոր տեղ զբաղեցրեց նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ համագործակցությունը: Շարունակվեցին քայլերն ԱՊՀ երկրների հետ ավանդական կապերի ամրապնդման ուղղությամբ: Աշխատանքներ տարվեցին արաբական երկրների հետ, Հայաստանն ակտիվ գործունեություն ծավալեց ԵԱՏՄ կազմում, խորացրեց հարաբերությունը միջազգային կառույցների հետ, բնականոն զարգացան ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: 2016 թվականին տեղի ունեցավ 120-ից ավելի փոխայցելություն»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը՝ հույս հայտնելով, որ նույնքան արդյունավետ կլինի նաեւ 2017 թվականը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ ՀՀ արտգործնախարարն ընդգծեց, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել ՀՀ-ի եւ եռանախագահների կողմից խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, կասկածի տակ դնում կամ աղավաղում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Խոսելով դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների մասին՝ Էդվարդ Նալբանդյանը նկատեց. «Ոմանք հարց են տալիս՝ ով է դիվերսիոն հարձակման հրաման տվել՝ ադրբեջանական իշխանությո՞ւնը, թե՞ տեղական հրամանատարությունը: Իհարկե, հրամանն Ադրբեջանի ղեկավարությունն է տվել: Ոչ ոք կասկած չունի, որ Բաքուն կարող էր նման հրաման արձակել: Եթե հրաման տային տեղական հրամանատարները, կնշանակեր՝ նրանք թքած ունեն իրենց իշխանությունների վրա, դա կնշանակեր՝ այնտեղ բեդլամ է (խմբ.- ամենաթողություն): Ենթադրենք՝ ինչ-որ խելագարված դիվերսանտներ են դա արել, ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ գործ ունենք ամբոխային խելագարության հետ, մանավանդ, որ այդ երկրի 92 տոկոս բնակչությունը կողմ է ուժի կիրառմամբ հակամարտության լուծմանը: Ժամանակն է սթափեցնել Ադրբեջանին, որը կորցրել է իրականության զգացումը»:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում առաջարկվել է եռանախագահների կողմից: «Մենք, հայտնի է, մենք երբեք չենք հրաժարվում հանդիպումներից, սակայն այս պահին հանդիպման մասին տեղեկությունը չեմ կարող հաստատել: Ինչ խաղեր կտա այս անգամ Ադրբեջանը, ոչ ոք չգիտի: Եթե Ադրբեջանը չհրաժարվի, հանդիպում անպայման կլինի: Սկզբում պայմանավորվում ենք, սակայն հետո նրանք հրաժարվում են, ընդհուպ հաճախ հայտարարում են, որ հանդիպում չի եղել:
Սա այն դեպքում, երբ այդօրինակ հանդիպումներին ներկա են լինում նաեւ իրենք՝ եռանախագահները: Ակնհայտ է՝ ով է հրաժարվել Կազանից, Սոչիից, Մոսկվայից, Աստրախանից կամ ով է «հուշտ լինում» եռանախագահող երկրների մակարդակով արված կարեւորագույն 5 հայտարարությունից. իհարկե՝ Ադրբեջանը: Ադրբեջանի մոտ ամնեզիա է, որոշ բաներ հիշում են, որոշ բաներ չեն հիշում, ժողովուրդն էլ ընկնում է ամբոխային խելագարության մեջ»,- նկատեց Էդվարդ Նալբանդյանը:
Հարցին՝ ինչպես է վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի այս կամ այն համանախագահի փոփոխությանը, ՀՀ արտգործնախարարը պատասխանեց՝ եռանախագահողներն արտահայտում են իրենց երկրների մոտեցումները, եւ անձերի փոփոխությունը հակամարտության կարգավորման գործընթացի վրա չի կարող էական ազդեցություն ունենալ:
Նալբանդյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ Մադրիդյան սկզբունքները մշակված եւ ներկայացված են որպես մեկ ամբողջական փաթեթ, հետեւաբար խնդրի լուծումը պետք է լինի փաթեթային:
Վերջում արտգործնախարարն անդրադարձավ նաեւ ադրբեջանցի դիվերսանտի մարմնի վերադարձի հարցին՝ նկատելով, որ հայկական կողմը երբեք չի հրաժարվել դրանից, հակառակը՝ մարդասիրությունը ժխտողի դիրքերից մշտապես հանդես է եկել Ադրբեջանը: Որպես օրինակ Նալբանդյանը հիշեցրեց 2014 թվականին հայկական ուղղաթիռի՝ ադրբեջանցիների կողմից խոցելու փաստը, երբ ադրբեջանցիների անընդհատ կրակահերթերի տակ հայկական կողմը չէր կարողանում դուրս բերել մեր տղաների մարմինները: «Ի վերջո, դա մեզ հաջողվեց հատուկ օպերացիայով, ինչին ադրբեջանական կողմը չէր հավատում»,- նկատեց արտգործնախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT