Երևան
12 °C
Ոչիշխանական որոշ խմբակցություններ քննարկում են սկսել՝ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը՝ ապրիլի 2-ը, փոփոխելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու համար:
Նրանք ցանկանում են, որ ընտրությունների օրը նշանակվի ՀՀ Սահմանադրության կարգավորումներին համապատասխան, որը պետք է ընտրվի ապրիլի 20-ից մայիսի 2-ի միջակայքում: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում չհերքեց «Համախմբում» կուսակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, որն առաջին էր հայտնաբերել, որ քվեարկության օրվա ընտրությունը չի համապատասխանում Սահմանադրությանը: «Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը չենք բացառում, բայց դրա համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրությունը: Մենք պետք է կարողանանք հավաքել այդքան ստորագրություն: Դրա համար էլ այս պահին չեմ ցանկանում ինչ-որ տեղեկություն տալ: Եթե այդ մասին լինի լիարժեք որոշում, կտեղեկանաք»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ընտրությունների օրը նշանակվել է նոր Ընտրական օրենսգրքի եւ նոր՝ 2015թ. դեկտեմբերին ընդունված Սահմանադրության դրույթների համապատասխան: Մինչդեռ նույն Սահմանադրության անցումային դրույթները ամրագրում են, որ կոնկրետ Ազգային ժողովին վերաբերող հոդվածներն ուժի մեջ կմտնեն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո միայն: Այսինքն, այս ընտրությունների քվեարկության օրը պետք է նշանակվի նախկին Սահմանադրության կարգավորումներին համապատասխան: Հունվարի 26-ին Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե դեմ չի լինի, որ ընտրությունների օրը 4-5 օրով տեղափոխվի, բայց նա դա պայմանավորել էր ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցով:
Հաջորդ օրն իսկ գրեթե բոլոր ոչիշխանական խմբակցությունները հայտարարեցին, որ իրենք էլ դեմ չեն լինի, եթե ընտրությունների օրը տեղափոխվի: Մինչեւ օրս, սակայն, որեւէ մեկը հստակ հայտարարություն չի արել, որ եթե ստորագրահավաք կազմակերպվի, իրենք կմիանա՞ն այդ նախաձեռնությանը: Եվ դեռ հայտնի չէ՝ նրանց այդ հայտարարությունն ընդամենը նշանակում էր Ս. Սարգսյանի հայտարարությանը համերաշխությո՞ւն հայտնել, թե ընտրությունների օրը սահմանադրական կարգավորումներին համապատասխանեցնելու համար ՍԴ դիմել: Նշենք, որ ոչիշխանական ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» խմբակցություններն ունեն ՍԴ դիմելու համար բավարար թվով՝ 27 եւ դեռ ավելի պատգամավորներ:
Մինչ այդ շաբաթ օրը Ս. Սարգսյանի հանձնարարության համաձայն՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանում էր ներկայացրել, որով չէր ժխտել, որ քվեարկության օրվա նշանակման դեպքում 2015թ. «ներսահմանադրական անհամապատասխանություն» կա, բայց դա նա ընդամենը «թվացյալ խնդիր» էր համարել:
Այնուհետեւ նա հավելել էր, որ ԱԺ նոր ընտրակարգն առաջին հերթին պետք է ապահովի «միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների լիարժեք կազմակերպում, տեղամասային քվեարկության արդյունքների չեղյալ համարելու եւ վերաքվեարկություն կազմակերպելու հնարավորություն, որից հետո միայն կարող են ամփոփվել ընտրությունների արդյունքները, ընտրության արդյունքներում խորհրդարանական կայուն մեծամասնության չձեւավորման պարագայում քաղաքական կոալիցիայի ձեւավորման հնարավորություն եւ կայուն մեծամասնության եւ կոալիցիայի չձեւավորման պարագայում ընտրությունների երկրորդ փուլի կազմակերպում»:
Հարությունյանի ասածից կարելի է հասկանալ, որ ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելով կամ լավագույն դեպքում այն մեկ շաբաթ հետաձգելով՝ իրենք ոչ այնքան Սահմանադրության պահանջն են ցանկանում պահպանել, որքան հետընտրական հնարավոր գործընթացների համար ժամանակ են ցանկանում ապահովել: Իսկ ի՞նչն է խանգարում, որ նրանք չունեն այդ ժամանակը: Այս դեպքում արդեն հաստատվում է մեր այն դիտարկումը, թե իշխանությունները պարզապես չեն ցանկանում, որ խորհրդարանական ընտրություններին անմիջապես հաջորդեն Երեւանի ավագանու ընտրությունները:
Եթե հանկարծ, ինչպես Հարությունյանն է նշում, ընդդիմությունը վերահաշվարկի, վերաքվեարկության պահանջ ներկայացնի, կամ ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտություն առաջանա, ուրեմն այդ գործընթացները պետք է զուգորդվեն Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի հետ: Իսկ նման բացասական զարգացումները բոլորովին էլ ձեռնտու չեն իշխանություններին: Ավագանու ընտրությունները նույնպես կարեւոր են իրենց համար, հատկապես որ մայրաքաղաքում ապրում է մեր ազգաբնակչության՝ քաղաքականապես ակտիվ հատվածը:
«Մենք հարմարի խնդիր չենք դնում, ընդամենը փորձում ենք ընտրությունները Սահմանադրությանը եւ ԸՕ-ին ներդաշնակ կազմակերպել: Մենք էլ նշում ենք մեր տեսակետը, մյուսները կարող են տարբեր տեսակետ ունենալ: Իսկ ցանկացած օրենքի նորմ կարող է հակասահմանադրական ճանաչվել, եթե կա ՍԴ որոշում»,- չհամաձայնեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Հավելենք նաեւ, որ Է. Վարդանյանի այս բացահայտումից հետո մոտ երկու շաբաթ է, իշխանության իրավական բլոկի ներկայացուցիչները փորձում են ելքեր գտնել՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից, ինչպես բացատրել, որ քվեարկության օրը ապրիլի 2-ին նշանակելը չի հակասում Սահմանադրությանը: Դավիթ Հարությունյանի պարզաբանումն այդ խնդիրը չլուծեց, քանի որ ընդունում էր սահմանադրական անհամապատասխանությունը: Ավելին՝ այդ պարզաբանմամբ իշխանություններն ասացին, որ իրենց այդպես է հարմար ու վերջ:
Իշխանության իրավական համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ, սահմանադրական այս անհամապատասխանությունն առաջացել է այն պատճառով, որ նույն Սահմանադրությունը գրողները նախապես մտադրվել էին 91-րդ հոդվածը, որը վերաբերում է ԱԺ ընտրությունների օրվա նշանակմանը, չներառել անցումային դրույթներում եւ դրա ուժի մեջ մտնելը չհետաձգել մինչեւ նույն ԱԺ ընտրությունները, բայց ինչ-որ պահի դա մոռացվել է: Այսինքն անհրաժեշտ է, որ այդ հոդվածն ավելի վաղ՝ ԱԺ ընտրություններից 5-6 ամիս առաջ ուժի մեջ մտներ:
Այդ հակասությունը չի հիշվել նաեւ Սահմանադրության ընդունումից հետո արդեն Ընտրական օրենսգրքի մշակման ու ընդունման ժամանակ: Իսկ սա նշանակում է, որ թե Սահմանադրության նախագիծը մշակող աշխատանքային խումբը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, եւ թե ԸՕ-ն մշակող խումբը Դ. Հարությունյանի գլխավորությամբ, մեղմ ասած, ուշադիր չեն եղել եւ նման սահմանադրական բացթողում են թույլ տվել: Ի դեպ, իշխանական համակարգում չեն բացառում, որ այս խնդիրն առաջացել է հատկապես այս երկու խմբերի միջեւ եղած հակասությունների պատճառով: Երեկ մենք նաեւ փորձեցինք Գ. Հարությունյանի խմբի անդամ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից մեկնաբանություն ստանալ այս խնդրի վերաբերյալ, բայց նա չցանկացավ պատասխանել մեզ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT